Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդաս Մամիկոնյան (նաև՝ Վարդ Կեսար[3], Վարդ Մամիկոնյան[4], 816 - ապրիլի 25, 866), հայազգի բյուզանդական ռազմական և քաղաքական գործիչ, Բյուզանդիայի փաստացի կառավարիչը իր ռեգենտության ժամանակաշրջանում (856-866)՝ անչափահաս կայսր Միքայել Գ-ի օրոք։ Մարինոս Մամիկոնյանի և Թեոկտիստե Ֆլորինայի որդին, զորավար Մանուել Մամիկոնյանի եղբորորդին, Բյուզանդիայի կայսր Թեոփիլոսի կնոջ՝ Թեոդորայի և զորավար Պետրոնաս Մամիկոնյանի եղբայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[3][5]։

Վարդաս Մամիկոնյան
հուն․՝ Βάρδας Μαμικονιάν
Վարդաս Կեսարի երազը մինչ նրա սպանվելը․ Նա և նրա զարմիկ Միքայել Գ-ն Սուրբ Սոֆիայի տաճարում, 866 թվական, ապրիլի 25․ Մադրիդյան Սկլիցա, fol. 79r, հատված.
Բյուզանդիայի ռեգենտ
856 - 866
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր 816
Վախճանի օր ապրիլի 25, 866
Դինաստիա Մամիկոնյաններ[1][2]
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Մարինոս Մամիկոնյան
Մայր Թեոկտիստե Ֆլորինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 334.
  2. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 310. — ISBN 978-2-7018-0226-8
  3. 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 71․
  4. «Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Երևան, 2012, հատոր Ե, էջ 9․
  5. «Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Բ, էջ 679, 694.