Իշտվան Ֆերենցի
Իշտվան Ֆերենցի (հունգ.՝ Ferenczy István, փետրվարի 24, 1792[1] կամ փետրվարի 23, 1792[2], Ռիմավսկա-Սոբոտա, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա - հուլիսի 4, 1856[3][4][5][…] կամ հուլիսի 6, 1856[1], Ռիմավսկա-Սոբոտա, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա), հունգարացի քանդակագործ, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
Իշտվան Ֆերենցի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1792[1] կամ փետրվարի 23, 1792[2] |
Ծննդավայր | Ռիմավսկա-Սոբոտա, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա |
Մահացել է | հուլիսի 4, 1856[3][4][5][…] (64 տարեկան) կամ հուլիսի 6, 1856[1] (64 տարեկան) |
Վախճանի վայրը | Ռիմավսկա-Սոբոտա, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, գծանկարիչ, քանդակագործ և մեդալագործ |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
István Ferenczy Վիքիպահեստում |
Ֆերենցին մի շարք նպատակամետ փորձեր է ձեռնաարկել Հունգարիայում քանդակագործության դպրոց հիմնելու ուղղությամբ, նրա առաքելությունն է եղել նաև հունգարական ազգային արվեստի ստեղծումն ու առաջխաղացումը։ Ֆերենցիի աշխատանքներից շատերը գտնվում են Հունգարիայի ազգային պատկերասրահում։
Կենսագրություն
խմբագրելԻշտվան Ֆերենցին ծնվել է 1792 թվականի փետրվարի 24-ին Ռիմասոմբատում։ Երիտասարդ տարիներին Ֆերենցին հոր արհեստանոցում փականագործ է եղել։ 1815 թվականից Վիեննայում պղնձի վրա փորագրություն է սովորել։ 1817 թվականին սովորել է քանդակագործ Յոզեֆ Կլիբերի մոտ։ 1818 թվականին ոտքով մեկնել է Հռոմ, որտեղ վեց տարի անցկացրել է Բերտել Տորվալդսենի արվեստանոցում, ումից էլ սովորել է մարմարի վրա փորագրություն անել։ Տուն վերադառնալով՝ իր հետ բերել է Հռոմից գնված մի փոքրիկ արձանիկ, որը, ինչպես պարզվել է, 20-րդ դարում կատարված հետազոտություններից հետո համարվել է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունը։ 1819 թվականին Հունգարիայի փոխարքան եկել է Հռոմ և նկատելով հունգարացի քանդակագործի տաղանդը՝ նրան շնորհել է 400 ֆորինտ պարգև։ Իշտվան Ֆերենցին 1824 թվականին վերադարձել է տուն՝ Ռիմասոմբատ և իր միջոցներով կազմակերպել քանդակի արվեստանոց։ 1832 թվականի սեպտեմբերի 1-ին ընտրվել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ[6]։
1840 թվականին Ֆերենցին պլանավորել է Պեշտում կանգնեցնել Մատիաշ I-ի հուշարձանը, սակայն այդ ծրագիրը այդպես էլ չի իրականացել։ 1846 թվականին Իշտվանը ստեղծել է Ֆերենց Կյոլչեյի հուշարձանը։ Չնայած իր տաղանդին՝ Ֆերենցին մինչև մահ ապրել է Ռիմասոմբատում աղքատության մեջ։
Իշտվան Ֆերենցին մահացել է 1856 թվականին։ 1860 թվականի մարտի 31-ին գրող Անդրաշ Ֆային քանդակագործի պատվին հիշատակի ելույթ է ունեցել Գիտությունների ակադեմիայում։
Իշտվանի կտակի համաձայն՝ նրան թաղել են Էվրիդիկայի արձանի հետ միասին։
Պատկերասրահ
խմբագրել-
Հովիվուհի(1820)
-
Վեներա Մեդիչիի կիսանդրին (1822 թվականից հետո)
-
Կոմսուհի Վիչեի քանդակը (1824)
-
Ինքնադիմանկար(1830)
Գրականություն
խմբագրել- Simon Meller: Istvan Ferenczy lives and works in Budapest, 1908․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wurzbach D. C. v. Ferenczy, Stephan (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 4. — S. 183.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Ferenczy, István // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00062967
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Биография
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշտվան Ֆերենցի» հոդվածին։ |