Յոզեֆ Կլիբեր
Յոզեֆ Կլիբեր (գերմ.՝ Josef Klieber, նոյեմբերի 1, 1773[1][2][3][…], Ինսբրուք[4] - հունվարի 11, 1850[1][2][5], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3]), ավստրիացի քանդակագործ և նկարիչ։
Յոզեֆ Կլիբեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1773[1][2][3][…] |
Ծննդավայր | Ինսբրուք[4] |
Վախճանվել է | հունվարի 11, 1850[1][2][5] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և մեդալագործ |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Կյանք և գործունեություն
խմբագրելՅոզեֆը քանդակագործ Ուրբան Քլիվերի որդին էր։ 1785 թվականին ընդունվել է տեղական (Ինսբրուկում) նկարչական դպրոցը։ 1792 թվականին մեկնել է Վիեննա։ Սկզբում նա Վիեննայում ապրում է աղքատության մեջ, մինչև որ դառնում է քանդակագործ Յոհան Բապտիստ Շտրաուբի աշակերտը։ Իր մեկ այլ ուսուցչի՝ Յոհան Մարտին Ֆիշերի հետ նա ուսումնասիրում է ձուլման տեխնիկան։ 19-րդ դարի առաջին տասնամյակում նա Լիխտենշտեյնի արքայազն Յոհանի համար, Վիեննայում նրա պալատների և Ավստրիայի մայրաքաղաքի շրջակայքում փոքր պլաստիկ արվեստի բազմաթիվ պատվերներ է կատարել։ Այս պատվերների շնորհիվ նա փառք է ձեռք բերել որպես քանդակագործ և 1814 թվականին ստացել է գաղտնի խորհրդականի կոչում, ինչպես նաև ղեկավարել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի փորագրության և հանքաքարի արդյունահանման դպրոցը՝ սկզբում որպես ժամանակավոր, իսկ 1815-1845 թվականներին՝ նրա մշտական տնօրենը։ Պարգևատրվել է մեծ ոսկե մեդալով քաղաքացիական գործունեության և այլ արժանիքների համար։ Վիեննայում նրա անունը կրում է մի փողոց (Kliebergasse) և այգի (Klieberpark):
Յոզեֆ Կլիբերը 19-րդ դարի առաջին կեսի ավստրիացի ամենակարևոր քանդակագործներից էր։ Նա պատկանում էր ռեալիստական դպրոցին՝ նրա քանդակագործական կոմպոզիցիաները, որոնք զարդարում էին շենքերի ճակատները, շատրվանները, նրա պլաստիկ գործերը Ավստրիայի մայրաքաղաքի դեմքն էին 19-րդ դարի այսպես կոչված «նախամարտյան ժամանակաշրջանում»։ Իր քանդակի համար նա նախընտրել է օգտագործել ավազաքար։
Յոզեֆի որդին՝ Էդուարդ Կլիբերը (1805-1079) նույնպես նկարիչ և գծանկարիչ էր, ինչպես նաև նրա թոռը՝ Կարլ Գյոբելը (1824-1899)։
Պատկերասրահ
խմբագրել-
Իստեր շատրվանի դետալ (1844
-
Կայսր Ֆրանց Ժոզեֆ I-ի արձանը
-
Կապույտ Կարպ շենքի ֆրիզ, Աննաստրասե, Վիեննա
-
Միներվայի արձանը, Էրխհերցոգ Ալբրեխտի պալատ, Վիեննա
-
«Ֆլորա և Զեֆիր»
Գրականություն
խմբագրել- Klieber Josef. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 3, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1965, стр. 402 f. (Прямая ссылка на стр. 402, стр. 403).
- Karl Weiß: Klieber, Josef. в: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 16,
- Duncker & Humblot, Leipzig 1882, стр. 182 f. Neuigkeits-Welt-Blatt от 25. 10. 1910 Nr. 117, стр. 9.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Josef Klieber (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Josef Klieber — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wurzbach D. C. v. Klieber, Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 12. — S. 92.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #130210196 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ