Իշամառոլ արարատյան

բույսերի տեսակ
Իշամառոլ արարատյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Տրիբա Cichorieae
Ցեղ Կաթնբեկ (Sonchus)
Տեսակ Իշամառոլ արարատյան (S. araraticus)
Միջազգային անվանում
Sonchus araraticus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Իշամառոլ արարատյան (լատին․՝ Sonchus araraticus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գիրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա բույս է, որն ունի 150-230 սմ բարձրություն։ Կոճղարմատը բազմագմբեթ է։ Ցողունը պարզ է, մերկ, վերին մասը թավոտ։ Ստորին ցողունային տերևները մակույկանման են, իսկ վերինները՝ գծային, նշտարաձև։ Ծաղկաբույլն ունի բազմաթիվ խաղիկներից կազմված զամբյուղեր։ Ծաղիկները դեղին են։ Սերմնիկների երկարությունը 2-3 մմ է, նիստերը 3-4-ն են և դարչնամոխրագույն[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է միայն Երևանի (ավան Արարատ) ֆլորիստիկական շրջանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 850 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ բույս է։ Հայտնի է միայն 1 պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ․ կմ-ից պակաս է։ Տեսակին հատկապես գյուղատնտեսական գործունեության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդրգված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

ՀՀ Կառավարության 2008 թվականի որոշման համաձայն՝ Արարատի ճահիճները ընդգրկված են բնության հուշարձանների ցանկում, սակայն պահպանության համար գործողություններ դեռ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.