Էսթելա Նազարովա

բուսաբան

Էսթելա Աշոտի Նազարովա (1936[1][2][3] կամ ապրիլի 16, 1936(1936-04-16), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1991

Էսթելա Աշոտի Նազարովա
Ծնվել է1936 ապրիլի 16
ԾննդավայրԹբիլիսի, Վրաստան Վրաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբուսաբան

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ 1964 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնում։

Աշխատանքները վերաբերում են Անդրկովկասի ֆլորայում հազարենու կորիզակարգաբանությանը, մշակաբույսերի վայրի ազգակիցների բջջաբանական հետազոտությանը, կենսաբազմազանությանը և բուսական գենետիկական պաշարներին։ Մասնակցել է «Հայաստանի Ֆլորան» (ռուսերեն, հ. 9,10) աշխատության կազմմանը[4]։

Երկեր խմբագրել

  • Հայաստանի ֆլորայի ծաղկավոր բույսերի քրոմոսոմների քանակը (ռուսերեն), 2004 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. International Plant Names Index — 1999.
  2. author citation
  3. Harvard University Herbaria & Libraries Index of BotanistsHarvard University Herbaria and Libraries.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթելա Նազարովա» հոդվածին։