Կաթնբեկ
Կաթնբեկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Տրիբա | Cichorieae |
Ցեղ | Կաթնբեկ (Sonchus) L., 1753 |
Կաթնբեկ կամ իշամառոլ (լատին․՝ Sonchus), բարդածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։
Տարածում
խմբագրելՏարածված է ստորին և միջին լեռն, գոտիներում։ Աճում է բացատներում, այգիներում, բանջարանոցներում, աղի ճահճուտներում, թփուտներում, որոշ տեսակներ դաշտային չարորակ մոլախոտեր են։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը ՝ 40-150 (200) սմ։ Տերևները երկար են, նստադիր, գոգավոր-բլթակավոր կամ քնարաձև։ Ծաղկազամբյուղները վահանաձև, հուրանանման ծաղկաբույլերով են, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմնապտուղ է, փուփուլավոր սերմիկ։ Մեղրատու է և կերաբույս։ Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, երբեմն՝ կիսաթփեր, սովորաբար կաթնահյութով։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 80[1] (Եվրասիայում և Աֆրիկայում), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ կաթնբեկ խորդուբորդ (Sonchus asper), կաթնբեկ ճահճային (Sonchus palustris), կաթնբեկ դաշտային (Sonchus arvensis) և այլն։ Կան նաև ՀՀ բնաշխարհիկներ՝ կաթնբեկ արարատյան (Sonchus araraticus) և կաթնբեկ Սոսնովսկու (Sonchus sosnow- skyi)։ Ամենավնասակարը դաշտային կամ դեղին կաթնբեկն է (Sonchus arvensis)։ Բազմամյա բույս է, աղբոտում է հացահատիկային, շարքացան կուլտուրաների ցանքսերը։ Աճում է բանջարանոցներում, ճանապարհների եզրերին, խամ հողերում և այլուր։ Տարածված է Արարատյան դաշտում, նախալեռնային շրջաններում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Plant List: Sonchus Արխիվացված 2013-05-15 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթնբեկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթնբեկ» հոդվածին։ |