Բացել գլխավոր ցանկը

Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգ[2] (լատ.՝ vegetatio՝ գրգռում, լատ.՝ vegetativus՝ բուսական), ծայրամասային նյարդային համակարգի բաժին, կենտրոնական և ծայրամասային բջջային կառույցների համալիր, որը կարգավորում է օրգանիզմի ֆունկցիոնալ մակարդակը, որն անհրաժեշտ է նրա բոլոր օրգան համակարգերի ճշգրիտ ռեակցիայի համար: Վեգետատիվ նյարդային համակարգը կարգավորում է ներքին օրգանների գործունեությունը, ներզատական և արտազատական գեղձերի արյունատար և ավշային անոթների գործառույթները[3]։ Այն կարևոր դեր է կատարում ներքին միջավայրի կայունության պահպանման և բոլոր ողնաշարավոր կենդանիների հարմարողական ռեակցիայի իրականացման գործում։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը կենտրոնական նյարդային համակարգից։

Վեգետատիվ նյարդային համակարգ
Gray839.png
Վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ (ցույց է տրված կարմիրով) և պարասիմպաթիկ (ցույց է տրված կապույտով) բաժինները
Տեսականատոմիական կառուցվածք
ԵնթադասԾայրամասային նյարդային համակարգ և subdivision of nervous system?[1]
Մասն էԾայրամասային նյարդային համակարգ
Լատիներեն անվանումAutonomici systematis nervosi
Foundational Model of Anatomy9905[1]
Terminologia Anatomica 98A14.3.00.001
Նկարագրված էՍովետական մեծ հանրագիտարան (1926—1947)

Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժիններից[4][5][6][7], որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ Սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների կենտրոնները գտնվում են մեծ կիսագնդերի կեղևի և հիպոթալամիկ կենտրոնների հսկողության տակ: Սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժիններն ունեն կենտրոնական և ծայրամասային բաժիններ: Կենտրոնական մասը կազմված է նեյրոնների մարմիններից, որ գտնվում են ողնուղեղում և գլխուղեղում: Նյարդային բջջիջների այդպիսի կուտակումները կոչվում են վեգետատիվ կորիզներ: Կորիզներից հեռացող նյարդաթելերը՝ վեգետատիվ նյարդաթելերը, որոնք գտնվում են կենտրոնական նյարդային համակարգից դուրս, և ներքին օրգանների պատերի նյարդային կուտակումները ձևավորվում են վեգետատիվ նյարդային համակարգի ծայրամասային բաժինը: Վեգետատիվ նյարդային համակարգը չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները օրգաններից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։

Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է մարմնական նյարդային համակարգից։ Վերջինիս շարժողական նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային մկանները։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու գլխուղեղի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող վեգետատիվ հանգույցներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։

Անուղղակիորեն է ինքնավարության համակարգի արտահայտությունը և ընդերային համակարգի ու սիմպատիկ բաժնի արտահայտությունները նույնը չեն։ Այժմ սիմպատիկ են համարվում ընդերային համակարգի նյարդաթելերի մի մասը։ Սակայն տարբեր հեղինակներ «սիմպատիկ» տերմինը օգտագործում են տարբեր ձևերով․

  • նեղ իմաստով, ինչպես գրված է վերը նշված նախադասության մեջ,
  • որպես ինքնավար տերմինի հոմանիշ,
  • որպես ամբողջ վեգետատիվ նյարդային համակարգի անվանում՝ինչպես զգայական, այնպես էլ շարժողական։

Ինքնավար համակարգի հսկողության տակ են գտնվում արյան շրջանառության, շնչառության, մարսողության, արտազատման, ինչպես նաև նյութափոխանակության և աճի օրգանները: Փաստորեն, ՎՆՀ-ի էֆերենտ բաժինը իրականացնում է բոլոր օրգանների և հյուսվածքների գործառույթների նյարդային կարգավորումը, բացի կմախքի մկաններից, որոնք վերահսկում է սոմատիկ՝ նյարդային համակարգը:

Սիմպաթիկ նյարդային համակարգԽմբագրել

Սիմպաթիկ բաժինը կազմված է կենտրոնական ու ծայրամասային բաժիններից։ Նրանցից առաջին ողնուղեղի պարանոցային 8-րդ, կրծքային ու գոտկային վերին երեք հատվածների կողմնային եղջյուրներում գտնվող սիմպաթիկ նեյրոններն են, իսկ երկրորդը՝ սիմպաթիկ նյարդաթելերն ու սիմպաթիկ նյարդային հանգույցները։ Սիմպաթիկ նյարդաթելերը նյարդավորում են ներքին օրգանները,մաշկը,արյունատար անոթները։

Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակներն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացները, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվում են ադրենալինը և նորադրենալինը։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական ազդեցություն։ Այս օրինաչափությունն ուսումնասիրել են Լևոն Օրբելին ու Ա. Գինեցինսկին։ Նրանք բացահայտել են, որ սիմպաթիկ նյարդերի դրդումն ու նրանց վերջույթներում արտազատվող ադրենալինը վերականգնում և ուժեղացնում են մկանային գործունեությունը, մեծացնում մկանային ուժը։

Պարասիմպաթիկ նյարդային համակարգԽմբագրել

Պարասիմպաթիկ նյարդային համակարգը նույնպես կազմված է կենտրոնական ու ծայրամասային բաժիններից։ Պարասիմպաթիկ կորիզները տեղավորված են միջին և երկարավուն ուղեղում, վարոլյան կամրջում, ողնուղեղի սրբանային հատվածներում, իսկ նյարդաթելերը մտնում են որոշ գանգուղեղային ու կոնքային նյարդերի կազմի մեջ։

Միջին ուղեղում գտնվող պարասիմպաթիկ կորիզները կարգավորում են աչքի ոսպնյակի հարմարումը ու բբի նեղացումը։ Վարոլյան կամրջում,երկարավուն ուղեղում գտնվող պարասիմպաթիկ կորիզները նյարդավորում են թքագեղձերը,արցունքագեղձերը։ Թափառող նյարդի պարասիմպաթիկ կորիզը նյարդավորում է բրոնխները,սիրտը,ստամոքսը,բարակ աղիները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, երիկամը։ Ողնուղեղի սրբանային բաժնի պարասիմպաթիկ նեյրոնները նյարդավորում են հաստ և ուղիղ աղիքը, միզապարկը, սեռական օրգանները։ Պարասիմպաթիկ ազդակները մեծամասամբ ունեն սիմպաթիկ գրգիռներին հակառակ ներգործություն։ Ներքին օրգանների մեծ մասն ունի կրկնակի նյարդավորում՝ սիմպաթիկ և պարասիմպաթիկ։ Այդ երկու բաժինների ազդեցությունն օրգանների վրա հակադիր է։ Օրինակ՝ սրտի աշխատանքը հաճախանում է սիմպաթիկ բաժնի գրգիռի ազդեցությունից, մինչդեռ պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում նրա հաճախականությունը նվազում է։ Այս բաժնի դրդումը հաղոդող միջնորդանյութը ացետիլխոլինն է։

Մետասիմպաթիկ նյարդային համակարգԽմբագրել

Մետասիմպաթիկ բաժինն ամբողջապես տեղադրված է ծայրամասում ներքին օրգանների պատերում։ Այն նյարդավորում է միայն սեփական շարժողական ակտիվությամբ օժտված ներքին օրգանները (աղիքները, միզածորան և ուրիշ),կարգավորում այդ օրգանների շարժողական ակտիվությունը, հյութազատությունը և այլն։

Վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող բարձրագույն բաժիններն են ենթատեսաթումբը և մեծ կիսագնդերի կեղևը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Foundational Model of Anatomy
  2. Лапин C. К., Михайловский В. С., Плечкова Е. К., Шефер Д. Г. Вегетативная нервная система // Большая медицинская энциклопедия, 3-е изд. — М.: Советская энциклопедия. — Т. 4.
  3. Краткая медицинская энциклопедия.
  4. Langley J.N. (1921)։ The Autonomic Nervous System Part 1։ Cambridge: W. Heffer 
  5. Jänig Wilfrid (2008)։ Integrative action of the autonomic nervous system : neurobiology of homeostasis (Digitally printed version. ed.)։ Cambridge: Cambridge University Press։ էջ 13։ ISBN 978052106754-6 
  6. Furness John (9 October 2007)։ «Enteric nervous system»։ Scholarpedia (անգլերեն)։ doi:10.4249/scholarpedia.4064։ Արխիվացված է օրիգինալից 8 October 2017-ին։ Վերցված է 8 October 2017 
  7. Willis William D. (2004)։ «The Autonomic Nervous System and its central control»։ in Berne Robert M.։ Physiology (5. ed.)։ St. Louis, Mo.: Mosby։ ISBN 0323022251