Իննոպոլիս[1] քաղաքը գտնվում է Թաթարստանի Հանրապետության Վերխնեուսոլսկի շրջանում։ Բնակավայրում տեղակայված են Innopolis համալսարանն ու Innopolis հատուկ տնտեսական գոտին[2]։ Քաղաքի կարգավիճակ ստացել է հիմնադրման օրվանից։ Ռուսաստանի ամենաերիտասարդ և զրոյից բնակեցված քաղաքներից մեկն է։ ՌԴ-ում Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով ստեղծված երեք քաղաքներից (Մոսկվայի տարածաշրջանային կենտրոն Սկոլկովո և Նովոսիբիրսկի Կոլցովո) մեկն է։ Չնայած բնակչության փոքր թվին, քաղաքը համարվում է ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոն[3]։

2015
Իննոպոլիս
Иннополис
ԵրկիրԹաթարստան Թաթարստան
ՇրջանՎերխնեուսլոնսկի շրջան
ՔաղաքապետՌուսլան Շագալեև
Հիմնադրված էհունիսի 9, 2012 թ.
Մակերես2,2 կմ²
Պաշտոնական լեզութաթարերեն և ռուսերեն
Բնակչություն434 մարդ
Խտություն197,2 մարդ/կմ²
Ագլոմերացիաղազախ
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ420500
Պաշտոնական կայքinnopolis.ru
Իննոպոլիս (Աշխարհ)##
Իննոպոլիս (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

IT-գյուղի հիմնադրում խմբագրել

Կազանում ինովացիոն կենտրոն ստեղծելու գաղափարն առաջին անգամ նշել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը 2010 թվականին, տարեկան ծրագրերի հաշվետվության ներկայացման ընթացքում։ «IT-գյուղ» կոչվող նախագիծը մշակվել էր 50 հազար մարդկանց բնակեցման նպատակով, որոնցից շուրջ 20 հազարը IT ոլորտի մասնագետներ էին, մնացածները՝ նրանց ընտանիքների անդամները։ Նախագծվել էին բնակելի շենքեր, գրասենյակներ, սպորտի, հանգստի և կրթական ենթակառուցվածքներ։ Գյուղը դիտվել է որպես Արևելյան Եվրոպայում ամենամեծ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու հաջողված փորձի զարգացում, Մոսկվայի Սկոլկովո և Միննիխանով նորարարական կենտրոնների պոտենցիալ գործընկերը կամ մասնաճյուղը։ Այս գաղափարը քննարկվել է փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ[4][5][6]։ Թաթարստանի Հանրապետությունը Վերխնեուսլոնսկի շրջանում 1,4 հազար հա տարածք է հատկացվել «ՏՏ գյուղի» համար, իսկ 2011 թ. օգոստոսին Սինգապուրի ճարտարապետության և ծրագրավորման բյուրոն՝ RSP Architects Planners & Engineers, Սինգապուրի նախկին գլխավոր ճարտարապետ Լու Թի Քերայի ղեկավարությամբ, շահեցին պայմանագիրը։ Հաջորդ տարվա նոյեմբերին ապագա քաղաքն ստացավ «Իննոպոլիս» անվանումը, Թաթարստանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Նիկոլայ Նիկիֆորովի կողմից։ 2012 թվականի ապրիլին Լու Թի Քերը այցելեց Թաթարստան, որպեսզի տեղում մշակի և քննարկի շինարարական նախագիծն ու RSP առաջարկությունների շնորհիվ ավելացրեց շինարարության ծավալը՝ հասցնելով շուրջ 155 հազար բնակիչներ ընդունող քաղաք, հաշվի առնելով տասնյակ տարիների ընթացքում բնակչության սպասվելիք աճը։ Հետագա նախագծման համար, հաշվի առնելով ռուսաստանյան օրենսդրությունն ու քաղաքաշինական պլանների առանձնահատկությունները, «Կազանի Գիպրոնիավիապրոմ» ընկերությունը համագործակցում էր սինգապուրյան ճարտարապետների հետ[7][8][9][10][11]։

Շինարարության սկիզբ խմբագրել

Innopolis- ը հիմնադրվել է 2012 թվականի հունիսի 9-ին, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Ռուստամ Մինյենխանովը ապագա քաղաքի հիմքում դրեցին առաջին հիմնաքարը։ 2012-2014 թվականներին նախատեսվող շինարարության առաջին փուլի շրջանակներում աշխատանքներն սկսվեցին Ալեքսանդր Ստեփանովիչ Պոպովի անվան տեխնոպարկի, Innopolis համալսարանի շենքի, ճամբարի, սպորտային կենտրոնի և բնակելի շենքերի կառուցմամբ։ Օգոստոսին ներկայացվեց քաղաքի կառուցման վերջնական ծրագիրը, որը հաստատվեց ռուս մասնագետների կողմից[5][10][11][12][13][14][15]։ Նոր վարչատարածքային միավորի գրանցումը կարող է տևել մի քանի տարի, ուստի հանրապետության իշխանությունները որոշեցին 2012 թվականին բնակավայրի անվանումը փոխել, վերանվանել հարևան Ելիզավետինո գյուղի անունով։ Սակայն պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայությունը ֆորմալ պատճառներով չթույլատրեց իրականացնել Էլիզավետինո վերանվանումը[16][17][18][19]։ Նույն թվականի աշնանը հանրային լսումներ անցկացվեցին Վերխնեուսլոնսկի շրջանի բնակավայրերում։ Մեծ աջակցություններ ստանալով, հարցը տեղափոխեցին Պետական Խորհուրդ։ Արդեն դեկտեմբերի 24-ին ընդունվեց «Թաթարստանի Հանրապետության Վվեդենսկո- -Սլոբոդսկի գյուղական բնակավայրի տարածքում նոր բնակավայր ստեղծելու մասին» բանաձևը[20]։ 2013 թվականի ապրիլին գյուղն ստացավ «Իննոպոլիս» անվանումը, 2014 թվականի նոյեմբերի 26-ին Պետական դումայի պատգամավորները քվեարկեցին քաղաքային կարգավիճակ շնորհելու որոշումը, 2015 թվականի հունվարի 1-ին որոշումը ամրագրվեց օրենքով, որը ստորագրվել էր Թաթարստանի Նախագահի կողմից դեկտեմբերի 13-ին[19][21][22][23]։

Քաղաքի բացման արարողակարգ խմբագրել

 
Համալսարանի գլխավոր մասնաշենքը

Իննոպոլիսը պաշտոնապես բացվեց 2015 թվականի հունիսի 9-ին, հիմնադրումից երեք տարի անց։ Արարողությանը ներկա էին Դմիտրի Մեդվեդևը, Ռուստամ Միննիխանովը և Նիկոլայ Նիկիֆորովը, ովքեր «նոր սկիզբ դրեցին» նոր քաղաքին` սեղմելով սիմվոլիկ «կոճակը»։ Քաղաքի բացմանը նվիրվեց նաև «ՌԻՖ.ԻնՆոպոլիս» տարածաշրջանային ֆորումի բացումը, Համաշխարհային Օլիմպիական համաժողովը և Համառուսական Ռոբոտատեխնիկական օլիմպիադան։

Այդ ժամանակ շինարարության առաջին փուլը մոտ էր ավարտին, որը Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը գնահատել է 26 միլիարդ ռուբլի։ Դրանց մեջ ներառված էին Պոպովի տեխնոպարկի շենքի, սպորտային համալիրի, Innopolis համալսարանի շենքի և ուսանողական հանրակացարանի, բնակելի շենքերի և ինժեներա-տեխնիկական ենթակառուցվածքների շինարարական ծախսերը[22][24][25][26][27]։

Անվան պատմություն խմբագրել

Հանրապետության ղեկավարությունը 2011 թ.-ից շրջանառեց Իննոպոլիս՝ «Innopolis», անվանումը, անտեսելով նախկին «IT-գյուղ» անվանումը[28][29][30]։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թվաքանակը
2015[31]2016[32]2017[33]2018[34]2019[35]2020[36]2021[37]
10961022684074053955

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «О городском поселении» (ռուսերեն). verhniy-uslon.tatarstan.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  2. Станислав Назаров (2016 թ․ փետրվարի 28). «Иннополис стал первым городом, построенным в России». Вести. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Мэр Иннополиса Руслан Шагалеев: «в нашем понимании, что такое город? Это много людей, ходят трамваи, троллейбусы. Но помимо привычных атрибутов города важно смотреть на то, чем занято население города, поселка, деревни, в какой сфере, в какой индустрии трудятся специалисты. У нас 90 процентов населения занято той работой, которая привычна большому городу. У нас нет сельского хозяйства совершенно. Поэтому мы все-таки город.» — «Интервью с мэром Иннополиса». Бизнес-Онлайн. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Светлана Брайловская (2010 թ․ հոկտեմբերի 13). «IT-далее». Российская газета. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 Юлия Гараева (2010 թ․ սեպտեմբերի 8). «Инновации вырастут в деревне». Коммерсантъ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. Кирилл Антонов (2012 թ․ օգոստոսի 30). «Кремниевая долина по-татарски». Коммерсантъ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. Юлия Гараева (2011 թ․ օգոստոսի 9). «Технопарки множатся». Ведомости. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «IT-деревня в Верхнем Услоне получила название "Иннополис"». TatCenter.Ru. 2011 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Олег Сальманов (2012 թ․ մայիսի 14). «Мы хотим стать точкой притяжения». Ведомости. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 Юлия Гараева (2012 թ․ ապրիլի 26). «Улица Стива Джобса». Ведомости. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. 11,0 11,1 «Медведев заложил под Казанью инновационный город на 155 тысяч человек». ՌԻԱ Նովոստի. 2012 թ․ հունիսի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. «Руководству Татарстана представили мастер-план строительства Иннополиса под Казанью». Nano News Net. 2012 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. «Создана управляющая компания для руководства проектом города-спутника Казани - «Иннополиса»». Бизнес Онлайн. 2012 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  14. Ольга Блинова (2016 թ․ մարտի 8). «Здесь будет город-сад». Компания. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  15. Елизавета Серьгина (2016 թ․ մարտի 24). «Счетная палата обнаружила сомнительную сделку у «Иннополиса»». Ведомости. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. Александр Левашов (2012 թ․ հուլիսի 5). «В России появилась деревня Иннополис». Cnews.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. «Депутаты Госсовета РТ переименовали деревню Елизаветино в Иннополис». Коммерсантъ. 2012 թ․ հուլիսի 5. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  18. Кирилл Антонов (2012 թ․ հոկտեմբերի 19). «Иннополис не попал в реестр». Коммерсантъ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  19. 19,0 19,1 «Депутаты Госсовета РТ одобрили создание населенного пункта Иннополис на территории Верхнеуслонского района республики». Министерство информатизации и связи Республики Татарстан. 2012 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. «Проект постановления о создании Иннополиса передан в Госсовет РТ». Татар-информ. 2012 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. Юлия Гараева (2014 թ․ դեկտեմբերի 17). «Иннополис стал городом». ТАСС. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  22. 22,0 22,1 Кирилл Антонов (2015 թ․ հունիսի 10). «Татарстан запустил Иннополис». Коммерсантъ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  23. Андрей Фролов (2015 թ․ հուլիսի 9). «Фото: Открытие российского ИТ-города Иннополиса». VC.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  24. «Дмитрий Медведев и Рустам Минниханов открыли Иннополис». РБК. 2015 թ․ հունիսի 10. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  25. Елена Никонова (2015 թ․ նոյեմբերի 30). «Иннополис ищет нового инвестора вместо «притихшего» старого». РБК. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  26. «IT-конференция «РИФ.Иннополис» откроется в Казани 9 июня». Lenta.ru. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  27. «В Казани презентуют IT-столицу - Иннополис». Ykt.Ru. 2015 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  28. «Как две знакомые Николая Никифорова не поделили Иннополис». Бизнес Online. 2015 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  29. «Постановление Правительства Российской Федерации от 30 апреля 2013 г. № 394 г. Москва "О присвоении наименования географическому объекту в Республике Татарстан"». Российская газета. 2013 թ․ մայիսի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  30. ««Мы называем себя иннополисянами»». Бизнес Online. 2015 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  31. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  32. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  33. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  34. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  35. «Численность населения муниципальных образований Республики Татарстан на начало 2019 года» (PDF) (ռուսերեն). Վերցված է 2019-04-08-ին.
  36. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
  37. «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննոպոլիս» հոդվածին։