Իններորդ շրջան
«Իններորդ շրջան» (խորվ.՝ Deveti krug, սերբ.՝ Девети круг), հարավսլավացի ռեժիսոր Ֆրանցե Շտիգլիցի ֆիլմը՝ նկարահանված 1960 թվականին ՀՍՖՀ-ում: Այն ռազմական դրամա է նացիստների կողմից գրավված տարածքներում իրականացված Հոլոքոստի մասին: Ֆիլմը ճանաչվել է Հարավսլավիայի 1960 թվականի լավագույն կինոնկար, արժանացել մի շարք մրցանակների Պուլայի կինոփառատոնոմ, ներառյալ «Մեծ ոսկե արենա» գլխավոր մրցանակը, ինչպես նաև ներկայացվել է «Օսկար» և Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակների:
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[2] |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ |
Թվական | ապրիլի 21, 1960[2] |
Լեզու | սերբախորվաթերեն և խորվաթերեն |
Ռեժիսոր | Ֆրանցե Շտիգլից |
Սցենարի հեղինակ | Ֆրանցե Շտիգլից |
Դերակատարներ | Beba Lončar?, Boris Dvornik?, Dušica Žegarac? և Mihajlo Kostić Pljaka? |
Մոնտաժ | Lida Braniš? |
Պատմվածքի վայր | Զագրեբ |
Նկարահանման վայր | Խորվաթիա |
Տևողություն | 107 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Զագրեբն օկուպացվել է նացիստական Գերմանիայի կողմից: Ռուֆը, որ տասնյոթամյա աղջիկ է հրեական ընտանիքից, ընկերություն է անում Իվոյի հետ, ով խորվաթ երիտասարդ է կաթոլիկների ընտանիքից: Հոլոքոստը գնալով ուժեղանում է, Ռուֆի հարազատները ձերբակալվում են: Իվոյի ծնողները նրան համոզում են, որ ամուսնանա Ռուֆի հետ, գրանցման ժամանակ փոխեն նրա ծագման վերաբերյալ տվյալները՝ այդպիսով փրկելով աղջկան: Իվոն սկզբում չի համարձակվում դիմել նման քայլի, սակայն ժամանակի ընթացքում նա սկսում է ավելի լավ ճանաչել աղջկան և սիրահարվում է նրան: Ռուֆը հայտնվում է «Իններորդ շրջան» համակենտրոնացման ճամբարում: Իվոն գտնում է նրան և կազմակերպում փախուստ, սակայն նրանք զոհվում են՝ դիպչելով ճամբարի ցանկապատի բարձրավոլտ լարերին:
ԴերերումԽմբագրել
- Դուսիկա Զեգարակ – Ռուֆ
- Բորիս Դվորնիկ – Իվո
- Բեբա Լոնչար – Մագդա
- Բրանկո Տատիչ – Իվոյի հայրը
- Իրվինա Դրագման – Իվոյի մայրը
- Դրագան Միլիվոևիչ – Զվոնկո
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
Ֆիլմը ներկայացվել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակների.
- 1960 թվական – Պուլայի կինոփառատոնի «Մեծ ոսկե արենա» լավագույն ֆիլմի համար, «Ոսկե արենա» կնոջ լավագույն դերակատարման համար (Դուսիկա Զեգարակ), «Ոսկե արենա» երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Բրանկո Տատիչ),
- 1960 թվական – ներկայացվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»[3],
- 1961 թվական – ներկայացվել է «Օսկար» կինոմրցանակի:
ՔննադատությունԽմբագրել
«Իններորդ շրջան» ֆիլմը բազմիցս ճանաչվել է Խորվաթիայի ամենագեղեցիկ ու արտասովոր ռազմական մելոդրամաներից մեկը: Ռեժիսոր պատմում է սիրո մի պատմություն, որ ծնվում է ամենասարսափելի պայմաններում[4]: Կինոնկարն ընդգրկվել է Հարավսլավիայի կինեմատոգրաֆի պատմության քսան լավագույն ֆիլմերի ցանկում (ազգային քննադատների կարծիքով)[5]: Խորվաթ գրող և կինոգետ Դամիր Ռադիչն առանձնացրել է կինոնկարների մի շարք, որ որոշակի զուգահեռներ ունեն «Իններորդ շրջան» ֆիլմի հետ: Դրանք են՝ «Կանաչ քարտ» (1990 թվական), «Հարսանիք անձրևային սեզոնին» (2001 թվական), «Գլխով պատին» (գերմ.՝ Gegen die Wand, 2004 թվական): Ընդ որում՝ նա նշում է, որ յուրաքանչյուր դեպքում կեղծ ամուսնության հայտնաբերման հետևանքներն ու ռիսկի մակարդակը տարբեր են, իսկ երբեմն նաև անհամեմատելի[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.imdb.com/title/tt0053764
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0053764/
- ↑ Архив Каннского фестиваля
- ↑ «Deveti krug» (ռուսերեն)։ Filmski programi. c/o HFS։ Վերցված է 2015-05-28
- ↑ «"Tko pjeva, zlo ne misli" najbolji hrvatski film svih vremena!» (խորվաթերեն)։ Slobodna Dalmacija։ Վերցված է 2015-05-28
- ↑ Radić D. (08.06.2004)։ «Film koji poručuje da prave razlike između kršćanstva i islama nema» (խորվաթերեն)։ Nacional։ Վերցված է 2015-05-28
Արտաքին հղումներԽմբագրել
- «Իններորդ շրջան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Իններորդ շրջան»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Իններորդ շրջան»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում