Յեստա Ինգվար Կարլսոն (շվեդ.՝ Gösta Ingvar Carlsson, նոյեմբերի 9, 1934(1934-11-09)[1][2][3][…], Borås parish, Շվեդիա[4]), շվեդ քաղաքական գործիչ, 1982-1986 թվականներին՝ Շվեդիայի փոխվարչապետ, վարչապետ (1986 թվականից, Ուլոֆ Պալմեի սպանությունից հետո, 1991-1994 թվականներին), Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ (1986-1996 թվականներին)։

Ինգվար Կարլսոն
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Լունդի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան
Գիտական աստիճան՝ հասարակական գիտությունների մագիստրոս (1958)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր նոյեմբերի 9, 1934(1934-11-09)[1][2][3][…] (89 տարեկան)
Ծննդավայր Borås parish, Շվեդիա[4]
Քաղաքացիություն  Շվեդիա
Հայր Olof Karlsson?[5][4]
Մայր Ida Johansson?[5][4]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Նորին Մեծություն թագավորի մեդալ և Մարիամի երկրի խաչի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է պահեստի աշխատողի ընտանիքում։ 12 տարեկանում զրկվել է հորից (ինքն է գտել է հոր մարմինը ֆաբրիկայի տարածքում, որտեղ ոչ ոք ուշադրություն չի դարձրել նրան[6]): Լունդի համալսարանում սովորելով՝ գլխավորել է Սոցիալ-դեմոկրատական ուսանողական երիտասարդության միությունը։ Համալսարանն ավարտելուց հետո՝ քաղաքական գիտությունների մագիստրոսի դիպլոմով (1958 թվական), աշխատանքի է հրավիրվել Թագա Էրլանդերի կառավարության աշխատակազմում։ 1960-1961 թվականներին սովորել է հյուսիսարևմտյան համալսարանում (Էվանսթոն, ԱՄՆ)։ Հայրենիք վերադառնալուց հետո գլխավորել Է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական երիտասարդական միությունը (մինչև 1967 թվականը)։ 1965 թվականին ընտրվել է ռիկսդագ՝ դառնալով նրա ամենաերիտասարդ պատգամավորը (պատգամավոր է եղել մինչև 1996 թվականը)։

1971-1974 թվականներին եղել Է Ստոկհոլմի կազմակերպության նախագահ, 1972 թվականից՝ ՇՍԴԱԿ գործկոմի անդամ։ Մշակել է կուսակցության միջուկային էներգետիկայի զարգացման պլատֆորմ և կուսակցական ծրագրեր ընտրություններին։

1967-1969 թվականներին վարչապետի դիվանատանը պետական քարտուղար, 1969-1973 թվականներին՝ լուսավորության և մշակույթի նախարար, 1973-1976 թվականներին՝ բնակարանային շինարարության նախարար, 1982-1985 թվականներին՝ հեռանկարային պլանավորման հարցերով փոխվարչապետ, 1985-1986 թվականներին՝ փոխվարչապետ և շրջակա միջավայրի հարցերով նախարար։

Վարչապետ Ուլոֆ Պալմեի սպանությունից հետո 1986 թվականի մարտի 3-ին ՇՍԴԱԿ-ի ղեկավարության կողմից հաստատվեց կուսակցության նախագահի կողմից (այդ պաշտոնը զբաղեցնում էր մինչև 1996 թվականի մարտի 22-ը), իսկ մարտի 13-ին նշանակվեց վարչապետ։

1988 թվականի ընտրություններում ՇՍԴԱԿ-ն ստացել է ձայների 43,2 %-ը և Ի. Կարլսոնը կրկին գլխավորել է կառավարությունը։

Նրա կառավարության օրոք երկրի բյուջեն խիստ պրոֆիցիտ է դարձել, ինչը հանգեցրել է խոշոր ներդրումների, գործազրկության ռեկորդային ցածր մակարդակի (1,4 %) և աշխատավարձերի աճի բարձր տեմպի (+28 % 1987-1990 թվականներին)։ Լինելով վարչապետ՝ նաև կարողացել է հարկային համակարգի համալիր բարեփոխում իրականացնել։ Խորհրդարանի կողմից 1990 թվականի փետրվարին տնտեսական միջոցառումների կառավարական փաթեթը չընդունելուց հետո (դեմ էր քվեարկել 349 պատգամավորներից 190-ը) տեղի ունեցավ կառավարության հրաժարականը։ Դրանից կարճ ժամանակ անց նոր կառավարություն է ձևավորել Շվեդիայի ձախակողմյան կոմունիստական կուսակցության ակտիվ աջակցությամբ, ինչպես նաև կենտրոնի կուսակցության աջակցությամբ։

Սակայն Շվեդիայի տնտեսության վատթարացումը հանգեցրեց սոցիալ-դեմոկրատների պարտությանը 1991 թվականի խորհրդարանական ընտրություններում (ՍԴՀԿ-ն ստացավ ձայների 37,7 տոկոսը և զիջեց աջ կենտրոնամետ կոալիցիային)։ Սակայն 1994 թվականի հաջորդ ընտրություններում կուսակցությունը վերադարձավ իշխանության՝ ստանալով 45,3 %։

Կրկին վարչապետ դառնալով՝ ստեղծել է աշխարհի «ամենակենսական կառավարությունը», որի կազմում ընդգրկված 22 նախարարներից 11-ը թույլ սեռի ներկայացուցիչներ են[7]։ Նոր կառավարությունը բավական կոշտ քաղաքականություն է վարել և խիստ քննադատության է ենթարկվել արհմիությունների և կուսակցության անդամների կողմից՝ տնտեսական քաղաքականության, ծառայությունների ոլորտում մասնավորեցման և հարկերի բարձրացման համար։ Արդյունքում 1995 թվականի օգոստոսին հայտարարեց իր առաջիկա հրաժարականի մասին, որը հաջորդեց 1996 թվականի մարտին։

Դարձել է կառավարության առաջին ղեկավարը, որը հաստատվել է վարչապետների նոր նստավայրում՝ Սագեր հաուսում։

Հրաժարականից հետո գլխավորել է Ռուանդայի ցեղասպանության հետաքննության ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը։

Համարվում է Էլֆսբորգ (Շվեդիա) և Վուլվերհեմպտոն (Անգլիա) ֆուտբոլային ակումբների երկրպագու)[8]։

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Two-Chamber Parliament 1867–1970. — 1985.
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
  6. «Новое время», №11, 1986
  7. «Всеобщая история Европы и американского континента: Швеция». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  8. Ingvar Carlsson på besök
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգվար Կարլսոն» հոդվածին։