Ինգվար Էվեն Ամբյորնսեն Հեֆս (նորվ.՝ Ingvar Even Ambjørnsen-Haefs, մայիսի 20, 1956(1956-05-20)[1][2][3][…], Տյոնսբերգ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա[3]), նորվեգացի գրող։ Սկսած 1985 թվականից ապրում և ստեղծագործում է գերմանական Համբուրգ քաղաքում։ Այստեղ հաստատվել է կնոջ՝ Գաբրիելե Հեֆսի հետ, որը մասնագիտությամբ թարգմանիչ է։

Ինգվար Ամբյորնսեն
Ծննդյան անունբուկմոլ՝ Ingvar Even Ambjørnsen
Ծնվել էմայիսի 20, 1956(1956-05-20)[1][2][3][…] (68 տարեկան)
ԾննդավայրՏյոնսբերգ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա[3]
Մասնագիտությունգրող և մանկագիր
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունThor Heyerdahl Upper Secondary School?
Պարգևներ
ԱմուսինGabriele Haefs?[5]
 Ingvar Ambjørnsen Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ինգվար Ամբյորնսենը ծնվել է 1956 թվականի մայիսի 20-ին նորվեգական Տյոնսբերգ քաղաքում և մեծացել Լարվիկում։ Ինգվարի առաջին վեպն իրենից ներկայացնում է կիսակենսագրական մի ստեղծագործություն, որը կոչվում է «23-րդ շարք»։ Այս գրքում ներկայացված է նորվեգական քաղաքական կյանքի մասին. գրողը քննադատում և ծաղրում է քաղաքականության և հգեկան խանգարումով հիվանդի հետ անառողջ կապը։ Իր հաջորդ վեպերում նույնպես Էվեն Ամբյորսենը պաշտպանել է անտեսված ու լքված մարդկանց. դրա վառ վկայությունը աղմուկ հանած «Սպիտակ նեգրերը» (Hvite Niggere, 1986) սկանդալային վեպն է։

Ռուսաստանում Ինգվար Ամբյորնսենը հայտնի դարձավ հատկապես «Սամսոն և Ռոբերտո եռագրության շնորհիվ, որը պատմվածքների շարք էր երեխաների մասին։ Գրքերում նկարազարդել է Նիկոլայ Վորոնցովը։

Ստեղծագործություններ

խմբագրել

Արևմտյան տարածաշրջանում Ինգվար Ամբյորնսենը հայտնի է հատկապես իր քառահատորյակի շնորհիվ։ Այդ քառահատորյակը կոչվում է «Էլլինգ» և պարունակում է հետևյալ վեպերը՝

  • «Արտաքսում դեպի դրախտ» (Utsikt til paradiset, 1993)
  • «Թռչունների պար» (Fugledansen, 1995)
  • «Արյունակից եղբայրներ» (Brødre i blodet, 1996)
  • «Սիրիր ինձ առավոտյան» (Elsk meg i morgen, 1999)[6]

«Արյունակից եղբայրներ» վեպի մոտիվներով 2001 թվականին նկարահանվել է «Էլլինգ» ֆիլմը։ Այն նույն թվականին առաջադրվել է «Օսկար»-ի որպես «լավագույն արտասահմանյան ֆիլմ»։

Ինգվար Ամբյորնսենը գրել է նաև մեծ տարիքի երեխաների համար։ Օրինակ՝ «Պելեն և Պրոֆենը» («en:Pelle og Proffen») գրքերի շարքը։ Սա երկու պատանին-դետեկտիվների մասին է, ովքեր հետամուտ են լինում բացահայտելու զանազան հանցագործություններ, որոնք հատկապես կապված են թմրանյութերի, շրջակա միջավայրի աղտոտման և ազգայնամոլության հարցերի հետ։ Ներքոհիշյալ գրքերի սյուժեները նույնպես բարեհաջող կերպով էկրաններ են բարձրացվել։ Դրանք են՝ «Մահը Осло-S-ում» (Døden på Oslo S), «Թունավոր սուտ» (Giftige Løgner), «Կապույտ գայլեր» (De Blå Ulvene):

2005 թվականին լույս տեսավ նրա «Սպանություն Բարկվիկում» (Drapene i Barkvik) գիրքը, որի գլխավոր հերոսը պատանի Ֆիլիպ Մոբերգն է. վերջինս փորձում է բացահայտել նորվեգական գյուղերից մեկում կացինով կատարված սպանությունը։

Ինգվար Ամբյորնսենը Բրագի մրցանակի դափնեկիր է։ Շատ պարգևներ է ստացել նաև ՌԴ կողմի (1, 2, 3 Արխիվացված 2013-10-22 Wayback Machine(նորվ.) 4(նորվ.))

Այլ ստեղծագործություններ

խմբագրել
  • 23-salen (roman, 1981)
  • Sarons ham (roman, 1982)
  • Den siste revejakta (roman, 1983)
  • Galgenfrist (roman, 1984)
  • Stalins øye (roman, 1985)
  • Hvite niggere (roman, 1986)
  • Heksenes kors (roman, 1987)
  • Jesus står i porten (noveller, 1988)
  • San Sebastian Blues (roman, 1989)
  • Den mekaniske kvinnen (roman, 1990)
  • Det gyldne vakuum (roman, 1992)
  • Utsikt til paradiset (roman, 1993)
  • Sorte mor (noveller, 1994)
  • Fugledansen (roman, 1995)
  • Brødre i blodet (roman, 1996)
  • Natt til mørk morgen (noveller, 1997)
  • Husk hjelm! (artiklar, 1998)
  • Elsk meg i morgen (roman, 1999)
  • Sorte mor (noveller, 1999)
  • Dronningen sover (2000)
  • Tre døgn etter dommedag (artikkelsamling, 2000)
  • Dronningen sover (forteljing, 2000)
  • Dukken i taket (roman, 2001)
  • Delvis til stede (noveller, 2003)
  • Høyt oppe, langt nede (artikkelsamling, 2003)
  • Innocentia Park (roman, 2004)
  • Djevelens fødselsdag (noveller, 2006)
  • En lang natt på jorden (roman, 2007)
  • Opp Oridongo (roman, 2009)
  • Natten drømmer og dagen (roman, 2012)
  • Artikler i samling (2013)

Պելեն և Պրոֆենը

խմբագրել
  • Kjempene faller (roman, 1987)
  • Døden på Oslo S (roman, 1988)
  • Giftige løgner (roman, 1989)
  • Sannhet til salgs (roman, 1990)
  • De blå ulvene (roman, 1991)
  • Flammer i snø (roman, 1992)
  • Etter orkanen (roman, 1993)
  • Hevneren fra himmelen (roman, 1994)
  • Storbyens stemme (roman, 1994)
  • Mordet på Aker Brygge (Pelle og Proffen som album, 1995)
  • Hevnen fra himmelen (roman, 1999)

Սամսոնը և Ռոբերտոն

խմբագրել
  • Arven etter Rin-Tin-Tei (roman, 1998)
  • Krakilske kamerater (roman, 1999)
  • Pater Pietros hemmelighet (roman, 2000)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. Aschehougprisen til Ingvar Ambjørnsen: – Det er noko av Elling i alle (норв.) — 1995.
  5. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. Henriksen, Petter, ed. (2007). «Ingvar Ambjørnsen». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 17 April 2010-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգվար Ամբյորնսեն» հոդվածին։