Ինգեր Բրոթվեյթ (նորվ.՝ Inger Bråtveit, հոկտեմբերի 3, 1978(1978-10-03)[1], Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի գրող, արձակագիր և մանկագիր։

Ինգեր Բրոթվեյթ
Ծնվել էհոկտեմբերի 3, 1978(1978-10-03)[1] (46 տարեկան)
ԾննդավայրԲերգեն, Նորվեգիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և մանկագիր
Լեզունյունորսկ
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ինգեր Բրոթվեյթը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 3-ին Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բերգենում։ Մեծացել է Սուլդալ կոմունայում։ Կրթություն ստանալուց հետո դարձել է մագիստրոսի թեկնածու՝ գրականագիտության, թատերագիտության և հյուսիսային լեզուների բնագավառներում։ Որպես համախմբագիր է աշխատել «Vagant»[2] ամսագրում։ Դրանից հետո Ինգեր Բրոթվեյթը որպես թարգմանչուհի մասնակցել է 2000 թվականին մեկնարկած նորվեգիայի Աստվածաշնչային միության ծրագրին. այն է, թարգմանել Աստվածաշունչը բուկմոլ և նյունորսկ լեզուներով[3]։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Ինգեր Բրոթվեյթի դեբյուտային վեպը դարձավ «Munn mot ein frosen fjord»-ը։ Վերջինս հրապարակվեց 2002 թվականին։ Վեպն արժանացավ «Նորնորվեգերենի գրականության համար» մրցանակի։ Առաջին անգամ այս մրցանակի պատմության մեջ այն շնորհվեց դեբյուտային մասնակցին։

2008 թվականին Ինգերը գրեց «Siss og Unn» ստեղծագործությունը։ Այն առաջադրվեց Նորվեգիայի գրաքննադատների ասոցացիայի մրցանակին։ Այս ստեղծագործության վրա աշխատելու համար Բրոթվեյթը հետաձգեց ատենագիտական աշխատանքը։ Նա այդ ժամանակ հետազոտում էր Տարյեյ Վեսոսի «Սառցե դղյակ» (նորվ.՝ Is-slottet) ստեղծագործությունը։ Վերջինս մեծ ներշնչանքի աղբյուր դարձավ գրողի ստեղծագործական կյանքում[4]։

2007 թվականից սկսած, Ինգեր Բրոթվեյթը, համատեղությամբ շվեդ բանաստեղծուհի Սեսիլիա Հանսենի հետ, աշխատեց «Loveprosjekt» բանաստեղծությունների երկլեզու ժողովածուի վրա։ Վերջինս լույս ընծայվեց 2009 թվականին։ Այս ժողովածուն հետազոտական երկխոսություն է սիրո և սեքսուալության մասին։ Երկու լեզուները համատեղ դուետ են ներկայացնում, որտեղ երկու տարբեր բանաստեղծուհիների խոսքերը միաձուլվում են միմյանց հետ և դառնում յուրօրինակ և անհագուրդ[5]։

2008 թվականից սկսած Ինգեր Բրոթվեյթը համագործակցում է նորվեգացի երաժիշտ և բանաստեղծուհի Ենյու Վալի (նորվ.՝ Jenny Hval) հետ, ով հանդես է գալիս Rockettothesky[6] կեղծանունով։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • 2002՝ «Munn mot ein frosen fjord» — վեպ
  • 2008՝ «Siss og Unn» — վեպ
  • 2009՝ «Loveprosjekt» — բանաստեղծությունների ժողովածու
  • 2012՝ Kven er snillast av far og mor? - Barnebok- Flamme Forlag
  • 2015՝ Alice A4 - Roman - Forlaget Oktober

Պարգևներ

խմբագրել
  • 2002՝ «Նորնորվեգերենի գրականության համար» մրցանակ «Munn mot ein frosen fjord» ստեղծագործության համար
  • 2009՝ Բյորնոսի կրթաթոշակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.birthday.se/norge/Inger/Br%E5tveit/10/03/Oslo
  2. «Forlaget October / Inger Bråtveit» (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  3. «Bibelmagasinet er her» (նորվեգերեն). Bibelselskapet. 8 апреля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  4. Christine Skogen Nyhagen (27 мая 2009). «Når studiet blir lidenskap» (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Bråtveit, Inger & Hansson, Cecilia: Love Project» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Inger Bråtveit» (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել