Ինա Բուրսկայա

Ուկրաինայում ծնված ամերիկացի օպերայի երգչուհի

Ինա Բուրսկայա (Ինա Կորցենիովսկա, սեպտեմբերի 9, 1886(1886-09-09), Ժիտոմիր, Ռուսական կայսրություն - հունիսի 25, 1954(1954-06-25), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), Ուկրաինայում ծնված ամերիկացի օպերային երգչուհի։

Ինա Բուրսկայա
Ծնվել էսեպտեմբերի 9, 1886(1886-09-09)
Ժիտոմիր, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մահացել էհունիսի 25, 1954(1954-06-25) (67 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունSan Carlo Opera Company?
 Ina Bourskaya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ինա Բուրսկայան ծնվել է 1886 թվականին, Ժիտոմիրում, լեհ Ժոզեֆ Կորզենովսկու և Տեոֆիլիա Դեմիչկայ ընտանիքում[1]։

Գործունեուոթյուն խմբագրել

 
Ինա Բուրսկայան Կարմենի դերում, 1922 թ.

Ինա Բուրսկայայի օպերային բեմելը կայացել է 1913 թվականին, երբ հանդես է եկել Ռոմեո և Ջուլիետ օպերայում։ ԱՄՆ է մեկնել որպես ռուսական օպերային ընկերության աստղ[2], որը միջազգային շրջագայություններով հանդես էր գալիս Ասիայում[3]՝ ներկայացնելով ռուսերեն կատարումներով հանդես եկող երգիչ-երաժիշտներին[4]։ Առաջին անգամ Ինա Բուրսկայան Չիկագո է մեկնել 1922 թվականին Ռուսական օպերային ընկերության հետ[5], հետագայում Չիկագոյի քաղաքային օպերայում հանդես է եկել Աիդա օպերայում[6][7]։ 1922-1931 թթ. երգել է Չիկագոյի Ռավինիա փառատոնում[8][9][10], 1927-1928 թթ. մեկ սեզոն հանդես է եկել Լոս Անջելեսի օպերայում և Սան Ֆրանցիսկոյի օպերայում հանդես եկել երեք օպերաներում[11]։ 1933-1937 թթ. եղել է Սան Կարլո օպերային ընկերության անդամ[1]։

1922 թվականին Բուրսկայան հեռացել է Ռուսական օպերային ընկերությունից և միացել Մետրոպոլիտեն օպերային (Նրան փոխարինել է Նինա Կոշիցը)[12]։ Մետրոպոլիտեն օպերայում բազմիցս հանդես է եկել Կարմեն օպերայում[13][14][15]։ Նյու Յորքում գտնվելու տարիներին հանդես է եկել բարեգործական համերգներով Նյու Յորք նահանգի Սարանկ քաղաքի Վետերանների լեռնային ճամբարում[16] և Բրուքլինի Մանուկների բացօթյա ընկերակցությունում[17]։

1930 թվականին Բուրսկայան հայտնվել է Աիդայի տաճարի տեսարանի կարճամետրաժ վիտաֆրոնային ֆիլմում[18]։ 1932 թվականին Բուրսկայան ծաղրեց օպերային երգչի նրբագեղ ռեժիմն՝ ասելով. «Եթե մերօրյա արտիստներն իրոք ներկայացնում են մեծ վարպետների գործերը, մենք չպետք է դիետա պահենք, չպետք է գալարվենք հատակին, չպետք է փորձենք ներկայացնել մի բան, որի մասին մեծ վարպետները գաղափար չունեին»[19]։

1936-1937 թթ. սեզոնից հետո հեռացել է Մետրոպոլիտեն օպերայից։ 1940-ական թթ. Բուրսկայան հանդես է եկել Ինա Բուրս անվամբ և Չիկագոյում եղել ընդունարանի աշխատող[1][20]։

Անձնական կյանք խմբագրել

Ինա Կորցենիովսկան 1908 թվականին ամուսնացել է լեզվաբանության և փիլիսոփայության պրոֆեսոր Վիտոլդ Բուրսկիի հետ։ Երկար ժամանակ կապի մեջ է եղել տենոր Պետր Սկուբայի հետ, որը մահացել է 1917 թվականին[1]։ 1928 թվականին Բուրսկայան դարձել է Ամերիկայի քաղաքացի, քաղաքացի դառնալու համար առաջին անգամ դիմում էր ներկայացրել 1923 թվականին[21]։ Մահացել է Չիկագոյում 1954 թվականին[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Charles Mintzer, "Ina Bourskaya (1886/1888-1954): A Singer Remembered" Opera Nostalgia (March 2017).
  2. "Ina Bourskaya under Hurok Management" Musical Leader (May 18, 1922): 492.
  3. "Bourskaya Introduced Carmen Role in Japan" Independent Record (April 30, 1925): 3. via Newspapers.com 
  4. M. H. Flint, "New York" Musical Times and Singing-Class Circular (July 1, 1922): 513-514.
  5. "Russians Continue to Interest" Musical Leader (March 30, 1922): 295.
  6. "Opening of the Opera Season" Music News (November 3, 1922): 11.
  7. "'Aida' to Inaugurate Civic Opera Season" Music News (November 3, 1922): 16.
  8. Edward Moore, "Ravinia Likes Flaming Girl from Steppes" Chicago Tribune (July 23, 1922): 15. via Newspapers.com 
  9. Edward Moore, "Bourskaya Thrills Ravinia Crowds as Dramatic Carmen" Chicago Tribune (June 29, 1923): 17. via Newspapers.com 
  10. Edward Moore, "Ina Bourskaya Sings as Climax to Polish Program at Ravinia" Chicago Tribune (August 6, 1928): 31. via Newspapers.com 
  11. "Ina Bourskaya", Performance Archive, San Francisco Opera.
  12. "Russian Opera Company Offers Novelties in New York" Musical Leader (May 18, 1922): 479.
  13. Victoria Etnier Villamil, "O ma Carmen": Bizet's Fateful Gypsy in Portrayals from 1875 to the Present (McFarland 2017): 87. 9781476663241
  14. "New Carmen Appears in Ina Bourskaya" New York Times (March 3, 1923): 9. via ProQuest
  15. "Ina Bourskaya as Carmen" New York Times (December 5, 1924): 28. via ProQuest
  16. "Concert Tonight to Aid Veterans' Camp" New York Times (June 3, 1923): X4. via ProQuest
  17. "Opera Concert Aids Camp" New York Times (December 12, 1927): 30. via ProQuest
  18. Roy Liebman, Vitaphone Films: A Catalogue of the Features and Shorts (McFarland 2010): 54. 9781476609362
  19. "No Opera Star Can Live on a Meal a Day, Says Ina" Pittsburgh Post-Gazette (October 12, 1932): 26. via Newspapers.com 
  20. Funeral listing, Ina Bours (Bourskaya), Chicago Tribune (June 28, 1954): 52. via Newspapers.com 
  21. "Madame Bourskaya, Opera Star, Gets First Papers" Chicago Tribune (July 18, 1923): 5. via Newspapers.com 
  22. "Ina Bourskaya, 67, Sang at the Met" New York Times (June 29, 1954): 27. via ProQuest
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինա Բուրսկայա» հոդվածին։