Իմրուլկայս, նաև Իմրու ալ-Կայս (526 - 561-ից 565-ի միջև) (ամբողջական անուն՝ արաբ․՝ امرؤ القيس بن حُجر الكندي‎‎, Իմրու ալ-Կայս իբն Հուջր ալ-Քինդի), Նախաիսլամական Արաբիայի 10 հայտնի բանաստեղծներից։

Իմրուլկայս
امرؤ القيس
Ծնվել էմոտ 501
ԾննդավայրԲատն Ակել, Նաջդ (այժմ՝ Սաուդյան Արաբիա)
Վախճանվել էմոտ 544
Վախճանի վայրԱնկարա, Galatia, Հին Հռոմ
Մասնագիտությունբանաստեղծ և քաղաքական գործիչ
Լեզուարաբերեն
Ազգությունարաբ
Ժանրերկասիդա
բանաստեղծություն
Ուշագրավ աշխատանքներThe Poem of Amriolkais?
 Imru' al-Qais Վիքիպահեստում

Իմրուլկայսը Քինդա ցեղից էր։ Նա ծնվել է Արաբական թերակղզու Նաջդ շրջանի Բատն Ակել ավանում։ Պատմությունից հայտնի է, որ 525 թվականին Եթովպիային կից Աքսումի պետության թագավորը նվաճում է Եմենը։ Մի քանի հարավարաբակն ցեղեր, այդ թվում Քինդաները տեղափոխվում են Հյուսիսային Արաբիա և այնտեղ հիմնել պետական կազմավորում։ Այդ ցեղը սերտ կապերի մեջ էր հյուսիսարաբական իշխանական տների՝ Լախմիների ու Ղասանիների հետ սերտ կապերի մեջ էր։

Իմրուլկայսը մանկությունն ու պատանեկությունը անցել են լիության և ճոխության մեջ։ Երիտասարդ տարիներին սեր ցուցաբերելով պոեզիայի նկատմամբ, իր ստեղծագործություններում պատմում էր իր զվարճանքների և սիրային արկածների մասին։ Հայրը նրան ստիպում է հրաժարվել այդպիսի կյանքից և դուրս է անում տնից։ Սկսվում են նրա թափառումների շրջանը։ Հավաքելով համախոհներ՝ նրանք անցնում են տափաստաններով, օազիսներով, գրում երգեր, խմում գինի և շվայտ կյանք վարում։ Այդ ընթացքում բանու ասադ ցեղը հարձակվում է Քինդաների պետության վրա։ Ճակատամարտում Իմրուլկայսի հայրը սպանվում է։ Իմանալով այդ մասին՝ նա երդվում է վրեժ լուծել ասադցիներից և վերադարձնել հոր իշխանությունը։ Նա հրաժարվում է միս ուտելուց, գինի խմելուց, ծխելուց և մազերը կտրելուց մինչև չառնի հոր վրեժը։ Իր համախոհների հետ պատերազմ է սկսում ասադցիների դեմ, սակայն հաջողության չի հասնում։ Իմրուլկայսը օգնության խնդրանքով գնում է Բյուզանդիա՝ Հուստինիանոս Ա կայսրից (527-565) օգնություն ստանալու համար, սակայն էական բան չսացավ, իսկ հետդարձի ճանապարհին մահացավ։ Բանն այն է, որ կայսրը զայրացավ իր աղջկան գայթակղելու համար, դրա համար նրան սպանել տվեց։

Իմրուլկայսը համարվում է կասիդայի ստեղծողը։ Մուալլաքաներում Իմրուլկայսը հիմնականում օգտագործել է բոլոր ժանրերն ու ձևերը՝ ողբ (արաբ․՝ رِثَاءٌ‎‎՝ ռիսա), սիրած էակի մասին հիշողություններ, նկարագրություններ (արաբ․՝ وصف‎‎՝ ուասֆ) և փառաբանում (արաբ․՝ فَخْرٌ‎‎՝ ֆախր)։ Նա իր մաուալաքան գրել է ի հիշատակ մի դեպքի, որը կոչվում է «Դառաթ Ջուլջուլի օր» (արաբ․՝ دارة جلجل‎‎)։ Իմրուլկայսը սիրահարված էր Ունայզա անունով մի բեդվին աղջկա։ Մի անգամ, երբ Ունայզան այլ կանաց հետ գնացել էր լողալու Դառատ Ջուլջուլում, Իմրուլկայսը հավաքում է նրանց շորերը և հրաժարվում տալ մինչև նրանք դուրս չգան ջրից։ Նրանք ստիպված ջրի մեջ մնում են մինչև մայրամուտ, հետո դուրս գալիս և մեղադրում Իմրուլկայսին։ Իր մեղքը քավելու համար նա մորթում է իր ուղտին և հյուրասիրում աղջիկներին։ Վերջիններս վերցնում են նրա ուղտի բեռը և միայն հպարտ Ունայզան չի վերցնում։ Իմրուլկայսը բարձրանում է նրա ուղտի վրա և համբուրում նրան։ Միակ պատասխանը լինում է. «Դու վիրավորեցիր իմ ուղտին»։

Իմրուլկայսի մուալլաքան կազմված է մի քանի ինքնուրույն մասերից։ Առաջին մասում նա տրվումէ հիշողություններին, հետո պատմում է սիրային արկածների, Ունայզաի հետ հանդիպման մասին, երրորդ մասում ներկայացնում է անապատի կյանքը։ Նրա հիմնական թեմաները բնությունն ու սերն են։ Սիրային բանաստեղծություններում մանրամասն նկարագրում է իր սիրեցյալի հետ հանդիպումները, նկարագրում նրա արտաքինը։ Լայնորեն օգտագործվում էր անձնավորումը։ Նկարագրելով արաբական ֆաունան, նա մշտապես տալիս է կենդանիներին մարդկային զգացմունքներ, մտքեր, խոսք, զրուցում է նրանց հետ։

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրուլկայս» հոդվածին։