Իլյա Գրինման

ֆրանսիացի նկարիչ

Իլյա (Էլիաշ) Աբրամովիչ (Ավրումովիչ) Գրինման (ռուս.՝ Илья (Элиаш) Абрамович (Аврумович) Гринман, ապրիլի 20, 1875(1875-04-20), Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1944[1], Drancy concentration camp, Դրանսի), ռուս և ֆրանսիացի նկարիչ[2]։

Իլյա Գրինման
Ծնվել էապրիլի 20, 1875(1875-04-20)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1944[1]
Մահվան վայրDrancy concentration camp, Դրանսի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
 Ilya Grinman Վիքիպահեստում
Ալեքսանդր Բախրուշինի դիմանկար, 1907 թվական

Կենսագրություն խմբագրել

Իլյա Գրինմանը ծնվել է 1875 թվականի ապրիլի 20-ին Դոնի Ռոստովում։ 1893 թվականից սովորել է Օդեսայի նկարչական դպրոցում, 1897-1904 թվականներին՝ Կայսերական արվեստների ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության բարձրագույն գեղարվեստական ուսումնարանում։ Իլյա Ռեպինի աշակերտն է։

Սանկտ Պետերբուրգի (1918-1923)[3] և Դոնի Ռոստովի (մինչև 1917 թվականը) ցուցահանդեսների մասնակից։ 1917 թվականից ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մոսկվայի ցուցահանդեսի (1931), ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի բոլոր ուղղությունների արվեստների ցուցահանդեսի մասնակից (1923)։ Դոնի Ռոստովի նրբագեղ արվեստների համայնքի (1911-1917), Արվեստների խրախուսման հրեական համայնքի (1916-1917) անդամ և ցուցադրող։

Իլյա Գրինմանը մահացել է 1944 թվականի ապրիլին Դրանսի համակենտրոնացման ճամբարում։

Ստեղծագործություններ խմբագրել

Մեծ մասամբ նկարել է դիմանկարներ։ Նրա վրձնին են պատկանում՝

Գրող Լև Տոլստոյի մասին հիշողությունների հեղինակ (1910)։

Մրցանակներ խմբագրել

  • 1939 թվականին Փարիզում նկարիչների հավաքույթի ժամանական պարգևատրվել է պատվավոր գնահատակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Artnet — 1998.
  2. ОН ПИСАЛ ГОРЬКОГО И ТОЛСТОГО
  3. МАСЛОВКА - художники, картины, биографии, фотографии. Живопись, рисунок, скульптура. 20-й век : 1923 г. Ленинград
  4. «Создание бюро по обслуживанию иностранцев в Москве Портрет В. И. Ленина (1870-1924)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Autour de l’art juif: encyclopédie des peintres, photographes et sculpteurs. С. 62

Արտաքին հղումներ խմբագրել