Իլիի մայր տաճար (անգլ.՝ Ely Cathedral), Իլի քաղաքի մայր տաճարը, Իլիի թեմի կենտրոնը, Իլիի եպիսկոպոսի նստավայրը։

Իլիի մայր տաճար
անգլ.՝ Ely Cathedral
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԻլի[2]
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
ԹեմAnglican Diocese of Ely?
Հիմնական ամսաթվերը1083[1]
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք[3]
ՆվիրվածԵրրորդություն
ԱնվանվածԵրրորդություն
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն, անգլիական գոթիկա և Նորմանական ճարտարապետություն
Հիմնադրված1083[1]
Քարտեզ
Քարտեզ
 Ely Cathedral Վիքիպահեստում
elycathedral.org(անգլ.)

Տաճարի շինարարությունը շարունակվել է մոտ 300 տարի` 1083-1375 թվականներին։ Նախկինում դրա տեղում եղել է եկեղեցի, որը հիմնադրվել է 7-րդ դարում սուրբ Էթելդրեդայի կողմից։ Եկեղեցին ունեցել է մենաստան, որն ավերվել է 9-րդ դարում վիկինգների կողմից։ Տաճարի շինարարությունը սկսվել է տեղի աբբա Սիմեոնի նախաձեռնությամբ։ Անգլո-սաքսոնական եկեղեցին ավերվել է, բայց նրա մասունքները պահպանվել և ավելի ուշ տեղափոխվել են տաճար։ Տաճարի կենտրոնական աշտարակը նրա հնագույն շինությունն է։ Արևմտյան աշտարակը կառուցվել է 1174-1197 թվականների։ Տաճարի առավել հին հատվածները կառուցված են ռոմանական ոճով, իսկ ավելի ուշ կառուցված մասերը` անգլիական գոթիկայով։ 1321-1349 թվականներին հյուսիսային կողմում կառուցվել է մատուռ։

Արևմտյան աշտարակի բարձրությունը 66 մ է, տաճարի երկարությունը` 163 մ, որից նավի երկարությունը` 75 մ. այն մինչև օրս էլ ամենամեծ երկարությամբ նավն է Մեծ Բրիտանիայում։ Խաչակենտրոնի վրա խոյանում է 52 մ բարձրությամբ ութանկյուն աշտարակը[4]։

Կենտրոնական աշտարակի ութանկյուն գմբեթը

Հենրի VIII-ի կողմից եկեղեցիների լուծարման ժամանակ տաճարը համեմատաբար քիչ է տուժել, չնայած լրջորեն վնասվել են մատուռի քանդակներն ու Էթելդրեդայի հանգստարանը։ 1451 թվականին տաճարը վերականգնվել է։

17-րդ դարում Իլիի եպիսկոպոս է նշանակվում Մեթյու Ռենը` նշանավոր ճարտարապետ Քրիստոֆեր Ռենի քեռին, ով 1650-ական թվականներին նախագծում է տաճարի հյուսիսային կողմի դարպասները գոթական ոճով։

Տաճարում թաղված են նշանավոր շատ մարդիկ։ Նրանցից են`

  • Սուրբ Էթելդրեդա - քաղաքի պատմության կարևոր դեմքերից մեկը
  • Սուրբ Վիտբուրգան - Էթելդրեդայի քույրը
  • Ալֆրեդ Էթելինգ - Էթելրեդ II-ի զավակներից մեկը
  • Գուգո Նորթուոլդցի - Իլիի եպիսկոպոս (13-րդ դար)
  • Լուի Լյուքսեմբուրգցի - Իլիի եպիսկոպոս (15-րդ դար)
  • Ջորջ Բասևի - մահացել է 1845 թվականին՝ տաճարում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիի մայր տաճար» հոդվածին։