Իզաբելլա Պորտուգալացի (պորտ.՝ Isabel de Portugal), հոկտեմբերի 24, 1503(1503-10-24)[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա[3] - մայիսի 1, 1539, Տոլեդո, Իսպանիա[3]), Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի, կայսր Կառլոս V-ի կինը։

Իզաբելլա Պորտուգալացի
պորտ.՝ Isabel de Portugal
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 24, 1503(1503-10-24)[1][2]
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա[3]
Վախճանի օր մայիսի 1, 1539 (35 տարեկան)
Վախճանի վայր Տոլեդո, Իսպանիա[3]
Թաղված էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի
Դինաստիա Ավիսների հարստություն
Քաղաքացիություն  Հաբսբուրգյան Իսպանիա և  Պորտուգալիայի թագավորություն
Ի ծնե անուն պորտ.՝ Isabel de Avis
Հայր Մանուել I[1]
Մայր Մարիա Արագոնեցի (պորտուգալիայի թագուհի)[1]
Ամուսին Կառլոս V կայսր[1]
Զավակներ Ֆիլիպ II Հաբսբուրգ[1], Մարիա Իսպանացի[1], Խուանա Ավստրիացի[4] և Infante Fernando of Austria?[4]
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

 
Կառլոսի և Իզաբելլայի բրոնզե պատկերները Էլ Էսկորիալի բազիլիկայում
 
Իզաբելլա Պորտուգալացու զինանշանը

Ծնվել է Լիսաբոնում 1503 թվականի հոկտեմբերի 24-ին։ Պորտուգալիայի թագավոր Մանուել I-ի և նրա երկրորդ կնոջ՝ Մարիա Արագոնացու, դուստրը։ 1525 թվականի նոյեմբերի 1-ին Սևիլյաում ամուսնացավ իր զարմիկի՝ Կառլոս V-ի[5] հետ։ Նա ընտրեց իր կնոջը քաղաքական դրդապատճառներով, քանի որ Իզաբելլան ուներ հսկայական օժիտ՝ միլիոն դուկատ, և նրա իսպանացի հպատակները չէին հանդուրժի թագուհուն հեռվից, բայց միշտ նրան քնքուշ սիրով էր վերաբերվում։

Եղել է Իսպանիայի ռեգենտ 1528-1533 և 1535-1538 թվականներին՝ ամուսնու բացակայության ժամանակ[5]։ Իզաբելլան մահացավ 1539 թվականի մայիսի 1-ին՝ 35 տարեկանում, այն բանից հետո, երբ նրա յոթերորդ հղիությունն ավարտվեց մեռելածնությամբ[6]։

Երեխաներ խմբագրել

  • Ֆիլիպ II (մայիսի 21, 1527 - սեպտեմբերի 13, 1598), Իսպանիայի թագավոր
  • Մարիա (հունիսի 21, 1528 - փետրվարի 26, 1603), 1548 թվականից կայսր Մաքսիմիլիան II-ի կինը
  • Ֆերդինանդ (նոյեմբերի 22, 1529 - հուլիսի 13, 1530)
  • մահացած որդի (29 հունիսի, 1534)
  • Խուանա (հունիսի 26, 1535 - սեպտեմբերի 7, 1573), 1552 թվականից, Պորտուգալիայի ինֆանտ Խուան Մանուելի կինը
  • Խուան (հոկտեմբերի 19, 1537 - մարտի 20, 1538)
  • մահացած որդի (ապրիլի 21, 1539)
Անուն Դիմանկար Կյանքի տևողությունը Նշումներ
Ֆիլիպ II Իսպանացի   1527 թվականի մայիսի 21 -

1598 թվականի սեպտեմբերի 13

Միակ ողջ մնացած որդին՝ իր հոր ժառանգորդը իսպանական գահին։

Լինելով Պորտուգալիայի Մանուել I-ի թոռը՝ Ֆիլիպը հավակնում էր պորտուգալական գահին 1580 թվականին կարդինալ-արքա Հենրիի մահից հետո՝ ստեղծելով Իբերիական միությունը։

Մարիա   1528 թվականի հունիսի 21 -

1603 թվականի փետրվարի 26  

Ամուսնացել է իր զարմիկի՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան II-ի հետ
Ֆերդինանդ   1529 թվականի նոյեմբերի 22 -

1530 թվականի հուլիսի 13

Մահացել է մանուկ հասակում
Որդի   1534 թվականի հունիսի 29 Մեռելածին
Ջոաննա   1535 թվականի հունիսի 26 -

1573 թվականի սեպտեմբերի 7

Ամուսնացել է իր զարմիկի՝ Ժոաո Մանուելի՝ Պորտուգալիայի արքայազնի հետ
Խուան   1537 թվականի հոկտեմբերի 19 -

1538 թվականի մարտի 20  

Մահացել է մանուկ հասակում
Որդի   1539 թվականի ապրիլի 21 Մեռելածին

Մշակույթում խմբագրել

  • Իտալական «Նավարայի թագուհին» ֆիլմում դերը կատարել է իտալուհի Կլարա Կալամայը, 1942 թվական
  • Թուրքական «Հոյակապ դարը» հեռուստասերիալում արքայադստեր դերը կատարել է Մակբուլե Մեյզինօղլուն
  • Իսպանական «Կառլոս, թագավոր և կայսր» հեռուստասերիալում Իզաբելլա Պորտուգալացու դերը կատարել է Բլանկա Սուարեսը

Նախնիներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Kindred Britain
  2. 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #11938888X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 Дороти Гис МакГиган III. Мир Карла V // Габсбурги / Пер. И. Власовой.
  6. Geoffrey Parker (2014), Imprudent King: A New Life of Philip II, New Haven and London: Yale University Press, p. 12. ISBN 9780300196535
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելլա Պորտուգալացի» հոդվածին։