Իդեա Գարանինա (ռուս.՝ Идея Николаевна Гаранина, օգոստոսի 8, 1937(1937-08-08)[1], Չերեմխովո, Իրկուտսկի մարզ, ԽՍՀՄ - մարտի 19, 2010(2010-03-19)[1], Կալյազինսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան), ռուս և խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և սցենարիստ։

Իդեա Գարանինա
Ծննդյան թիվ՝օգոստոսի 8, 1937(1937-08-08)[1]
Ծննդավայր՝Չերեմխովո, Իրկուտսկի մարզ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝մարտի 19, 2010(2010-03-19)[1] (72 տարեկան)
Վախճանի վայր՝Կալյազինսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և կինոսցենարիստ
IMDb։ID 2607908

Կենսագրություն խմբագրել

Իդեա Գարանինան ծնվել է 1937 թվականի օգոստոսի 8-ին, Իրկուտսկի մարզի Չերեմխովո քաղաքում։

1954-1957 թվականներին դերասանական վարպետություն է սովորել Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանում։

1951-1959 թվականներից աշխատել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասանուհի։

1960-1961 թվականներին եղել է Մոսկվայի Օստանկինո հեռուստակենտրոնի քիմիկոս-լաբորանտի աշակերտ։

1961-1964 թվականներին ռեժիսորի օգնական է եղել Մոսկվայի հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեի հեռուստահեռարձակման գլխավոր խմբագրությունում։

1964-1970 թվականներից սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։

1972-1973 թվականներից եղել է Էկրան ստեղծագործական միության «Մուլտտելեֆիլմ» ստուդիայի ռեժիսոր։

1976 թվականին միացել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային, որտեղ մինչև 1992 թվականը, հանդես է գալիս որպես ռեժիսոր, ստեղծում է իր հիմնական անիմացիոն ֆիլմերը, մասնավորապես` «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» լիամետրաժ մուլտֆիլմը, որոնք իրենց մեջ ներառում էին անիմացիոն տեխնոլոգիաների շատ տեսակներ[2]։ Ֆիլմի ստեղծումը տևել է մի քանի տարի։

Եղել է «Բալագան» մուլտֆիլմի ռեժիսորը, որը Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մի քանի պիեսների էկրանավորումն է, երաժշտության հեղինակը` Սոֆյա Գուբայդուլինան է[2]։

Իդեա Գարանինան աշխատել է անիմացիոն «փոխադրման» և տիկնիկային անիմացիայի տեխնիկայով, ինչպես նաև` համակցված տեխնիկաներով[2]։ Ինչպես և խորհրդային մուլտիպիկացիայի այդ ժամանակվա շատ վարպետներ, այնպես էլ Գարանինան տարբերվում էր նյութի անհատական, միայն իրեն հատուկ դիտանկյունով և հեղինակային ոճով։

Նրա սիրելի հնարքներից են շարժվող տեսախցիկը, կադրի լուսաստվերային հնարամիտ լուծումները, հակումը խոշոր պլաններին և անսովոր ռակուրսներին, հերոսի վիճակը նրան շրջապատող առարկայական միջավայրի միջոցով բացահայտելու ձգտումը[3]։

Սպանվել է 2010 թվականի մարտի 19-ին Տվերի մարզի Կալյազինսկի շրջանի Կորոլյովո գյուղի իր սեփական տանը։

Մրցանակներ խմբագրել

Իդեա Գարանինայի մուլտֆիլմերը պարգևատրվել են փառատոներում[4].

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Սցենարիստ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-22 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
  4. «Всесоюзный кинофестиваль». КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83.

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.181.

Արտաքին հղումներ խմբագրել