Իդա Տրոդցիգ (շվեդ.՝ Ida Bertha Trotzig, սեպտեմբերի 6, 1864(1864-09-06)[1][2], Kalmar domkyrkoförsamling, Շվեդիա[1] - նոյեմբերի 11, 1943(1943-11-11)[1], Սանկտ Մատտեուս, Շվեդիա[1]), շվեդ լուսանկարիչ, ազգագրագետ, ճապոնագետ և գրող։

Իդա Տրոդցիգ
շվեդ.՝ Ida Bertha Trotzig
Ծննդյան անունշվեդ.՝ Ida Bertha Magnét
Ծնվել էսեպտեմբերի 6, 1864(1864-09-06)[1][2]
ԾննդավայրKalmar domkyrkoförsamling, Շվեդիա[1]
Վախճանվել էնոյեմբերի 11, 1943(1943-11-11)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Մատտեուս, Շվեդիա[1]
Մասնագիտությունարվեստագետ, ազգագրագետ և հեղինակ
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոնստֆակ
ԶավակներInez Stenberg?
 Ida Trotzig Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իդան ծնվել է 1864 թվականի սեպտեմբերի 6-ին Շվեդիայի Կալմար քաղաքում։ Յակոբ Հենիք Մագնետի և Բերթա Ամանդիատի դուստրն է։ 20 տարեկան հասակում նա ընդունվել է Ստոկհոլմի համալսարանի Konstfack քոլեջ։ 1888 թվականին երկար նամակագրությունից հետո նա ամուսնացավ իր մորեղբոր՝ Գերման Տրոդցիգայի հետ, որն ապրում էր Ճապոնական Կոբե նավահանգստի տարածքում գտնվող օտարերկրյա անկլավայում[3]։ Ամուսնությունը ստիպված էին կնքել Գերմանիայում, որտեղ իրենց արյունակցական անձնական կապերը չէին համարվում անօրինական։

Իդա Տրոդցիգը Ճապոնիա է տեղափոխվել 33 տարեկանում։ Այնտեղ նա ուսումնասիրել է ճապոներեն և տեղի մշակույթը, ճապոնական նկարչությունը կտավի վրա, ինչպես նաև թեյի տոնախմբություն և իկեբանա, որի համար ստացել է դիպլոմ։ Այդ ամենի վրա նա ծախսել է 10 տարի, և դարձել առաջին օտարերկրացին, որը թեյի վարպետության համար ստացել է դիպլոմ։ 1911 թվականին նա հրատարակել է հարուստ նկարազարդված «Cha-no-yu, japanernas teeceremoni» գիրք, որը ամբողջովին նվիրված էր թեյի տոնակատարությանը։ 1898 թվականին առաջին անգամ Շվեդիա վերադառնալուն պես շվեդական թերթերում և ամսագրերում նա հրատարակեց իր նշումները, համագործակցեց Շվեդիայի Ազգագրական թանագարանի հետ։ Հաջորդ անգամ նա Ճապոնիայից վերադարձել է 1909 թվականին և ապրել Շվեդիայում մինչև 1912 թվականը։ 1921 թվականին, ամուսնու մահից հետո Իդան մեկընդմիշտ վերադարձել է Շվեդիա։ 1921 թվականին նա Գյոթեբորգ քաղաքում աշխատել է «James Lundgren & Co» թեյի ընկերությունում։ Շվեդիայում զբաղվել է թեյի և դրա ավանդույթների հանրաճանաչմամբ։

Իր գլխավոր նվաճումը Իդան համարել է 1935 թվականին Յուրգորդեն կղզում թեյերի արարողակարգի համար ճապոնական տան ստեղծումը, որը գոյատևել է մինչև 1969 թվականին տեղի ունեցած հրդեհը։ Ճապոնական տունը վերականգնվել է միայն 1990 թվականին։ Իդայից նաև մնացել են 1900 թվականին Ճապոնիայում ստեցծված իր լուսանկարչական հավաքածուն, ճապոնական նկարների պատճեները և ակվարելը, որոնք հետագայում փոխանցվել են Շվեդիայի Ազգագրական թանագարանին։

Մահը խմբագրել

Իդա Տրոդցիգ մահացել է 1943 թվականին Ստոկհոլմում[4]։ Գերման Տրոդցիգայի հետ ամուսնության ժամանակ նա ունեցել է 3 դուստր։ Իդայի ավագ աղջկա՝ Ինեսի դուստրը՝ Գաբի Ստենբերգը եղել է դերասանուհի։ Մյուս երկու դստրերը մահացել են թայֆունի հետևանքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ida Bertha Trotzig 1864-09-06 — 1943-11-11 Konstnär, etnograf, författare
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. «Trotzig, Ida (1864 - 1943) [sv]» (Swedish). KulturNav. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Ida Trotzig». MyHeritage. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Տրոդցիգ» հոդվածին։