Իդա Ռուբինշտեյնի դիմանկարը
«Իդա Ռուբինշտեյնի դիմանկարը», ռուս նկարիչ Վալենտին Սերովի նկարը։ Հեղինակն այն վրձնել է 1910 թվականին Փարիզում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վալենտին Սերով |
տարի | 1910 |
բարձրություն | 1470 միլիմետր |
լայնություն | 2330 միլիմետր |
ժանր | նյու և դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
հիմնական թեմա | Իդա Ռուբինշտեյն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |

Նկարագրություն
խմբագրելԱյս դիմանկարում արտացոլվել է «ի ցույց դրված կյանքի» թեման, որը ավելի ուշ ստեղծագործական շրջանում գրավել է նկարչին։ Նկարում պատկերված է հայտնի դերասանուհի և պարուհի Իդա Ռուբինշտեյնը, որի կյանքն անցել է հանրության համակ ուշադրության ներքո։ Սերովը Ռուբինշտեյնին տեսել է Փարիզի բեմերից մեկում և նրա մեջ գտել է Հին Արևելքի մարմնավորումը։ «Նրա յուրաքանչյուր շարժման մեջ հոյակապություն կա, - հիացել է նկարիչը, — ուղղակի կենդանացած հնամենի հարթաքանդակ»[1][2]։ Դիմանկարում Սերովն օգտագործել է նոր արտահայտչական միջոցներ, որոնք մոտ էին սիմվոլիզմին։
1910 թվականին Փարիզում Վալենտին Սերովը խնդրել է Իդա Ռուբինշտեյնին դիմանկարի համար կեցվածք ընդունել։ Աշխատանքի ստեղծումից հետո այն հեղինակից ձեռք է բերվել և հանձնվել ռուսական թանգարանի հավաքածու, 1911 թվականին ցուցադրվել է մոսկովյան «Արվեստի աշխարհ» և Հռոմի միջազգային ցուցահանդեսներում։ Նկարի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չի եղել. Սերովի ուսուցիչը՝ Իլյա Ռեպինը, դիմանկարին հավանություն չի տվել։
Վալենտին Սերովն իր դիմանկարը վրձնել է հիմնապաստառի հետ նույն հարթության վրա՝ դրանով իսկ դիմանկարին տալով եգիպտական որմնանկարի կերպար։ Նկարիչը դիմանկարի մասին ասել է, որ իր կերպարը «նայում է դեպի Եգիպտոս»։ Նկարչի դուստրը՝ Օլգա Վալենտինովնա Սերովան, իր հիշողություններում գրել է.
«Իդա Ռուբինշտեյնն այնքան էլ նիհար չէր, ինչպես նրան պատկերել էր հայրս, ենթադրաբար նա գիտակցաբար է նրան ոճավորել» (Օլգա Վալենտինովիչ Սերովա «Հիշողություններ հորս՝ Վալենտին Սերովի մասին», «Կուլտուրա», 1986, էջ 152)[3]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Валентин Серов в воспоминаниях современников. Ида Рубинштейн». Валентин Серов в воспоминаниях современников. Ида Рубинштейн. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Истома страсти. Как Ида Рубинштейн стала богиней «постановочного разврата»». Рамблер/женский (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
- ↑ Իդա Ռուբինշտեյնի դիմանկարը(չաշխատող հղում)
Աղբյուրներ
խմբագրել- Համաշխարհային մշակույթ։ Ռուսական գեղանկարչություն. — ՍՊԲ: ООО «ՍԶԿԷՕ „Կրիստալ“», 2007. — С. 149. — 192 с. — ISBN 5-9603-0064-8
Գրականություն
խմբագրել- Բ. Սերովը հիշողություններում, օրագրերում և ժամանակակիցների նամակագրություններում։ Տ. 1-2. — Լ., 1971
- Վ. Ա. Սերով։ Նամակագրություն։ Լ.; Մ., 1937. Բենուա Ա.Ն։ 19-րդ դարի ռուսական մշակույթի պատմությունը / Վ. Մ.Վոլոդարսկի։ Հանրապետություն, 1995
- Վալենտին Ալեքսանդրովիչ Սերով։ Հրատ. Հոդված Ա. Ի. Զոտովա։ - Մ.: Մշակույթ, 1964
- Վալենտին Սերով։ Ալբոմ / Հրատ. Դ. Վ. Սարաբյանով / Սերիա։ Ռուսական գեղանկարչության ոսկե պատկերասրահ։ - Մ.: Արտ-Ռոդնիկ:. 2000
- Գրաբար Ի. Է. Վ. Ա. Սերով. - Մ., 1965
- Ռաչեևա Ե. Պ. Սերով։ Մ. ՕԼՄԱ-ՊՐԵՍ Կրթություն, 2005
- Սարաբյանով Դ. Վ. Վալենտին Սերով։ - Մ։ Արտ-Ռոդնիկ, 2000
- Պիկուլ Վ. Ս. Դիմանկար ռուսական թանգարանից։ Հավաքածու «Գաղտնի խորհրդական։ Պատմական մանրանկարներ»
Արտաքին հղումներ
խմբագրել- «Իդա Ռուբիյնշտեյնի դիմանկարը» «Վիրտուալ Ռուսական թանգարան» պորտալում
- «Ռուսական թանգարանում վիրտուալ շրջագայության ընթացքում» «Իդա Ռուբիյնշտեյնի դիմանկարը» նկարների սրահում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իդա Ռուբինշտեյնի դիմանկարը կատեգորիայում։ |