Բացել գլխավոր ցանկը

Իդա Մարիա

նորվեգացի ռոք երգչուհի

Իդա Մարիա (Ida Maria Børli Sivertsen) հուլիսի 13, 1984(1984-07-13), Nesna, Նուռլան, Նորվեգիա, նորվեգացի ռոք երգչուհի, Նորվեգիայի սահմաններից դուրս հայտնի է Իդա Մարիա մականվամբ:

Իդա Մարիա
Ida Maria, 2008 (cropped).jpg
Ծնվել էհուլիսի 13, 1984(1984-07-13) (35 տարեկան)
ԾննդավայրNesna, Նուռլան, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ և կիթառահար
Պարգևներ և
մրցանակներ
Spellemannprisen for best new act? Nordland fylkes kulturpris? Statoil stipend? Rockprisen? և Alarmprisen main prize?
Կայքidamariamusic.com
Ida Maria Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Նորվեգիայի հյուսիսում գտնվող Նուռլան կոմսության Նեսնա փոքրիկ քաղաքում, նորվեգացի ջազմենի ընտանիքում: Ներկայումս ապրում է Ստոկհոլմում, Շվեդիա: Իդա Մարիան ճանաչում է ձեռք բերել 2007 թվականին Նորվեգիայում անհայտ արտիստների համար անցկացվող երկու ազգային մրցույթներում (Zoom urørt 2006 и Urørtkonkurransen 2007) հաղթանակից հետո, նաև նորվեգական «By:Larm» ամենամյա փառատոնին մասնակցելու ժամանակ: Նրա «Oh My God» և «Stella» սինգլները մշտապես ներկայացնում են NRK P3 ազգային ռադիոյով: Նա հատկապես մեծ ճանաչում է ձեռք բերել Մեծ Բրիտանիայում BBC 2 ալիքով ցուցադրվող «Later… with Jools Holland» հեռուստատեսային շոուին մասնակցելուց, «The Times» ամսագրին հարցազրույց տալուց և Գլաստոնբերի փառատոնին մասնակցելուց հետո:

Երգչուհու մոտ բժկական ախտորոշմամբ կա հազվադեպ նյարդաբանական ֆենոմեն` սինեսթեզիա[1], այդ պատճառով էլ Իդան սեփական երգերը տարբերում է գույներով: Չնայած նրան, որ Իդան սովորել է տեղի քարոզիչների հովանավորության ներքո, նա առանձնանում է իր բնույթով. կիթառներ է կոտրում, երգերում հայհոյում է, լացում և սպառնում: Մի անգամ նա վիճել է «Ziegeist» շվեդական խմբի անդամներից մեկի հետ:

Իդան ներկայացված է եղել «BT Digital Music Awards 2008»-ում` Best Rock / Indie անվանակարգում: Հյուրախաղերով հանդես է գալիս Սկանդինավիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում:

Իդա Մարիայի «Keep Me Warm» երգը հնչել է «Grey's Anatomy» սերիալի 4-րդ սեզոնի վերջին սերիայում:

«Devil» երգն օգտագործվում է «Vampyr» համակարգչային խաղում:

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

ՍինգլներԽմբագրել

  • «Drive Away My Heart»
  • «Stella» - UK մաս № 185[3]
  • «Queen of the World»
  • «I Like You So Much Better When You’re Naked» - UK մաս № 13
  • «Oh My God» - UK մաս № 85

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Cairns, Dan (2008-02-24)։ «Times Online interview»։ Վերցված է 2008-07-24 
  2. «The Official UK Albums Chart for the week ending 9 August 2008»։ ChartsPlus (Milton Keynes: IQ Ware Ltd) (363): 5–8 
  3. Chart Log UK - Chart Coverage and Record Sales 2008