Իգոր Վովկովինսկի (սեպտեմբերի 18, 1982(1982-09-18), Բար, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2021(2021-08-20)[1], Ռոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ), ուկրաինական ծագում ունեցող ամերիկացի դերասան։

Իգոր Վովկովինսկի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1982(1982-09-18)
ԾննդավայրԲար, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 20, 2021(2021-08-20)[1] (38 տարեկան)
Մահվան վայրՌոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունJohn Marshall High School?
Մասնագիտությունդերասան
 Igor Vovkovinskiy Վիքիպահեստում

Հայտնի է իր բարձր հասակով` 234,5 սմ։ Հիշատակվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 1989 թվականին նա արտագաղթել է ԱՄՆ, որտեղ էլ հռչակի է արժանացել։ Վոլկովինսկին մահացել է 38 տարեկան հասակում, սրտի կաթվածից՝ 2021 թվականի օգոստոսի 20-ին[2][3]։

Կենսագրություն խմբագրել

Իգոր Վովկովինսկին ծնվել է 1982 թվականի սեպտեմբերի 18-ին Վիննիցայի մարզի Բար քաղաքում։ 1989 թվականին իր մոր՝ Սվետլանայի և ավագ եղբոր՝ Օլեգի հետ, նա արտագաղթեց ԱՄՆ (Ռոչեսթեր, Մինեսոտա)։ Հենց այնտեղ էլ նրանց հաջողվել է միջոցներ հայթայթել վիրահատության և բուժման համար, ինչը այն ժամանակ Իգորին անհրաժեշտ էր։ Այդ ժամանակ նա ուներ 182 սմ հասակ և կշռում էր ավելի քան 90 կգ։

2010 թվականին նա ճանաչվել է որպես ԱՄՆ ամենաբարձրահասակ բնակիչ։

Հանրաճանաչություն ձեռք բերելուց հետո նա հանդես է եկել որպես Բարաք Օբամայի «մեծ» աջակից 2012 թվականի նախընտրական արշավների ժամանակ։

Իգոր Վովկովինսկիին համաշխարհային ճանաչում ստացավ այն բանից հետո, երբ նա գրկած բեմ բարձրացրեց «Եվրատեսիլ 2013»-ի մասնակից Զլատա Օգնևիչին[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Դերեր
2007 ֆիլմ Inside Extraordinary Humans: The Science of Gigantism Խաղում է ինքն իրեն
2010 ֆիլմ Դոկտոր Օզի շոու Խաղում է ինքն իրեն
2011 ֆիլմ Ամուրի շաբաթ խաղում է Ջոնի Հայդեվեյի բարձրահասակ ընկերոջը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.niusdiario.es/vida/gente/fallece-igor-vovkovinskiy-hombre-mas-alto-estados-unidos-38-anos_18_3191221644.html
  2. «Rochester Man -Tallest in the United States- Has Died».
  3. «Igor Vovkovinskiy, tallest man in US, dies in Minnesota». AP NEWS (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Eurovision Song Contest won by Denmark» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մայիսի 19. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Վովկովինսկի» հոդվածին։