Իգնասիո Կամաչո

իսպանացի ֆուտբոլիստ

Իգնասիո (Նաչո) Կամաչո Բեռնոլա (իսպ.՝ Ignacio Camacho Barnola, մայիսի 4, 1990(1990-05-04)[1][2], Սարագոսա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Վոլֆսբուրգ» ակումբի և Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան։ Հայրը՝ Խուան Խոսեն, ինչպես նաև ավագ եղբայրը՝ Խուանխո Կամաչոն, նույնպես ֆունտբոլիստներ են։ 2007 թվականին եղել է Իսպանիայի պատանեկան հավաքականի ավագը Եվրոպայի առաջնությունում։

Իգնասիո Կամաչո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 1990(1990-05-04)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Սարագոսա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա
Հասակ 183 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վոլֆսբուրգ
Պատանեկան կարիերա
2001-2005 Իսպանիա Ռեալ Սարագոսա
2005-2007 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008. Իսպանիա Ատլետիկո Մադրիդ Բ 12 (0)
2008-2010 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 30 (2)
2011-2017 Իսպանիա Մալագա 177 (16)
2017—մ.հ. Գերմանիա Վոլսֆբուրգ 8 (0)
Ազգային հավաքական
2005 Իսպանիա Իսպանիա (մինչև 15) 1 (0)
2006-2007 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 25 (2)
2007-2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 14 (4)
2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 20) 2 (0)
2008-2013 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 9 (0)
2014 Իսպանիա Իսպանիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել
 
Կամաչոն «Մալագայի» կազմում

Ատլետիկո Մադրիդ

խմբագրել

Իգնասիոն իր կարիերան սկսել է «Սարագոսայի» ֆուտբոլային դպրոցում, սակայն շուտով նրան նկատել են մայրաքաղաքային «Ատլետիկոյի» սկաուտները, որը 2008 թվականին ֆուտբոլիստին հրավիրել է իր ֆուտբոլային ակադեմիա։ 2008 թվականի մարտի 1-ին կայացած «Բարսելոնայի» դեմ խաղում ֆուտբոլիստը կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[3]։ «Ատլետիկո Մադրիդը» հաղթել 4:2 հաշվով, իսկ երիտասարդ ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր նշանակված ժամկետից երկու ամիս առաջ[4]։ Մայիսի 3-ին՝ իր տասնութամյակից մեկ օր առաջ, «Ռեկրեատիվո» ակումբի հետ խաղում Իգնասիոն խփել է իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում[5]։ Չնայած առաջին մրցաշրջանում ցուցադրած հաջող ելույթներին՝ հաջորդի ընթացքում Կամաչոն քիչ է հայտնվել դաշտում՝ սահմանափակվելով միայն Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումներով։ «Ատլետիկոյի» մարզիչ Խավիեր Ագիրեն ավելի մեծ ուշադրություն է դարձրել պորտուգալացի Մանիշեի և թիմի նոր խաղացող արգենտինացի Էվեր Բանեգային։ Իրավիճակը մի քիչ լավացել է այն բանից հետո, երբ Մանիշեն հեռացվել է խաղերից նոր գլխավոր մարզիչ Աբել Ռեսինոյի հետ ունեցած վեճի պատճառով։ 2009/10 մրցաշրջանում Կամաչոն քիչ է խաղացել՝ հիմնականում փոխարինման դուրս գալով հանդիպման ավարտին։

«Մալագա»

խմբագրել

Ցանկանալով ձեռք բերել խաղային պրակտիկա՝ 2010 թվականի դեկտեմբերին Իգնասիոն տեղափոխվել է «Մալագա»[6]։ 2011 թվականի հունվարի 8-ին «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը ակումբի կազմում[7]։ 2012 թվականի ապրիլի 29-ին «Վալենսիայի» դեմ խաղում Կամաչոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Մալագայի»[8]։ 2012 թվականի սեպտեմբերի 18-ին «Զենիթի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայի հիմնական խմբում[9]։ Դեկտեմբերի 8-ին «Գրանադայի» դեմ խաղում Իգնասիոն խփել է թիմի գոլերից մեկը և օգնել «Մալագային» հաղթել տնային խաղում 4:0 խոշոր հաշվով[10]

«Վոլֆսբուրգ»

խմբագրել

2017 թվականի հուլիսի 8-ին Կամաչոն տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[11]։ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը Բունդեսլիգայում։

Միջազգային կարիերա

խմբագրել

2007 թվականին Կամաչոն եղել է Իսպանիայի պատանեկան հավաքականի ավագ, որը հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում[12]։ 2008 թվականին չի մասնակցել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (մինչև 21) վնասվածքի պատճառով։

2014 թվականի նոյեմբերի 18-ին Գերմանիայի դեմ ընկերական խաղում Իգնասիոն կատարել է իր նորամուտը Իսպանիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Սերխիո Բուսկետսին[13]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

  «Ատլետիկո Մադրիդ»

  • ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի հաղթող — 2009/2010
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթի դափնեկիր — 2010
  • Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից — 2009/2010

Միջազգային

  Իսպանիա (մինչև 17)

  •   Եվրոպայի պատանեկան (մինչև 17) առաջնություն — 2007
  •   Աշխարհի առաջնություն պատանեկան թիմերի միջև — 2007

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. Атлетико Мадрид — Барселона 4:2
  4. Atlético hand Camacho maiden deal; UEFA.com, 3 January 2008
  5. Atlético maintain top-four challenge; UEFA.com, 3 May 2008
  6. Atlético y Málaga llegan a un principio de acuerdo por Camacho y Asenjo (Atlético and Málaga agree for Camacho and Asenjo); Atlético Madrid’s website, 28 December 2010 (Իսպաներեն)
  7. Малага — Атлетик Бильбао 1:1
  8. Top-three finish in Malaga’s sights Արխիվացված 2012-07-14 archive.today; ESPN Soccernet, 29 April 2012
  9. «Малага VS. Зенит 3:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 18.
  10. «Малага VS. Гранада 4:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ դեկտեմբերի 8.
  11. Defensive specialist from Spain; vfl-wolfsburg.de, 8 July 2017
  12. Camacho thrilled by triumph; UEFA.com, 14 May 2007
  13. «Испания VS. Германия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 18.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնասիո Կամաչո» հոդվածին։