Իան Էթան Մաթսեն (հոլ.՝ Ian Ethan Maatsen, մարտի 10, 2002(2002-03-10), Վլարդինգեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Աստոն Վիլլա» ակումբի ձախ պաշտպան։

Իան Մաթսեն
հոլ.՝ Ian Maatsen
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 2002(2002-03-10) (22 տարեկան)
Ծննդավայր Վլարդինգեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Երիտասարդական ակումբներ

խմբագրել

Իանը ֆուտբոլային կարիերան սկսել է «Վլարդինգե» և «Ֆեյենորդ» երիտասարդական թիմերում։ 2013-2015 թվականներին հանդես է եկել Ռոտերդամի «Սպարտայի» ակադեմիայում, 2015-2018 թվականներին հանդես է եկել «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի երիտասարդական ակադեմիայի կազմում։

2018 թվականին դարձել է Լոնդոնի «Չելսիի» ակադեմիայի ֆուտբոլիստ[1]։ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին «կապտագույների» հիմնական կազմում նորամուտը նշել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի՝ «Գրիմսբի Թաունի» դեմ խաղում[2]։

2020 թվականի հոկտեմբերի 13-ին վարձավճարով միացել է «Չարլթոն Ատլետիկ» ակումբին[3]։ Մեկ շաբաթ անց նա իր նորամուտը նշեց «Էդիքսի» կազմում «Բլեքպուլի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում[4]։ Իր առաջին գոլը խփել է 2021 թվականի ապրիլի 2-ին «Դոնկաստեր Ռովերսի» դեմ խաղում[5].

2021 թվականի հուլիսի 30-ին վարձավճարով միացել է «Քովենթրի Սիթի» ակումբին[6]։

2022/23 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Բարնլիում»։ Ակումբի հետ դուրս է եկել Պրեմիեր լիգա։

2024 թվականի հունվարին վարձավճարով մեկնել է Դորտմունդի «Բորուսիա» մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Հունվարի 13-ին նորամուտը նշել է «Դարմշտադտի» դեմ խաղում։ Հունվարի 20-ին «Քյոլնի» հետ խաղում աչքի է ընկել գոլային փոխանցմամբ։ Մարտի 2-ին «Ունիոնի» դեմ խաղում խփել է առաջին գոլը։ Ապրիլի 16-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (4:2) դարձել է «Բորուսիայի» խփած գոլերից մեկի հեղինակը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում՝ նպաստելով երկու խաղերի (5:4) հաղթանակին եւ թիմի կիսաեզրափակիչ դուրս գալուն: Ակումբի հետ դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվել է Մադրիդի «Ռեալին»։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Նիդերլանդների Մինչև 15, 16, 17, 18 և 21 տարեկանների հավաքականներում։

2019 թվականի մայիսին Նիդերլանդների մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնությունում[7]։

Ակումբային Վիճակագրություն

խմբագրել

2024 թվականի հունիսի 1-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Չեմպիոնների Լիգա Другое Ընդհանուր
Դիվիզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2019/20 Պրեմիեր լիգա 0 0 0 0 1 0 0 0 1 0
2020/21 0 0 0 0 0 0 0 0 0 0
2021/22 0 0 0 0 0 0 0 0 0 0
2023/24 12 0 0 0 3 0 0 0 15 0
Ընդհանուր 12 0 0 0 4 0 0 0 16 0
Չարլթոն Ատլետիկ (Վարձավճար) 2020/21 Լիգա 1 34 1 1 0 0 0 35 1
Քովենթրի Սիթի (Վարձավճար) 2021/22 Չեմպիոնշիպ 40 3 1 0 1 0 42 3
Բերնլի (Վարձավճար) 2022/23 Չեմպիոնշիպ 39 4 2 0 1 0 42 4
Բորուսիա (Դորտմունդ) (Վարձավճար) 2023/24 Բունդեսլիգա 16 2 0 0 7 1 23 3
Ընդհանուր 129 10 4 0 3 0 7 1 143 11

Ձեռքբերումներ

խմբագրել
«Բերնլի»
  • Չեմպիոնշիպի հաղթող՝ 2022/23
Նիդերլանդների հավաքական
  • Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն (մինչև 17 տարեկան)՝ 2019


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Who is Ian Maatsen? Too small for Feyenoord but now closing on a Chelsea debut» (անգլերեն). Goal.com. 2019-09-25. Արխիվացված է օրիգինալից 2019-09-26-ին. Վերցված է 2019-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Chelsea 7-1 Grimsby Town: Reece James impresses on debut» (անգլերեն). BBC Sport. 2019-09-25. Արխիվացված է օրիգինալից 2019-09-25-ին. Վերցված է 2019-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «DONE DEAL: Ian Maatsen joins on loan from Chelsea». Charlton Athletic F.C. 2020-10-13. Արխիվացված է օրիգինալից 2021-12-25-ին. Վերցված է 2020-10-13-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. «Blackpool 0–1 Charlton Athletic». BBC. 2020-10-20. Արխիվացված է օրիգինալից 2021-12-25-ին. Վերցված է 2020-10-20-ին.
  5. «Doncaster Rovers 0-1 Charlton Athletic». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2021-12-25-ին. Վերցված է 2021-04-05-ին.
  6. «TRANSFER: Coventry City sign Ian Maatsen on loan!». Coventry City. 2021-07-30. Արխիվացված է օրիգինալից 2021-12-25-ին. Վերցված է 2021-07-31-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. Danny Gallagher (2019-05-20). «Ajax starlets dominate as Holland win Under 17 European Championship with 4-2 victory over Italy» (անգլերեն). Daily Mail.

Արտաքին հղումներ

խմբագրել