Չժան Ժույֆան (չինարեն՝ 張瑞芳, հունիսի 15, 1918(1918-06-15)[1][2], Բաոդին, Զհիլի, Beiyang Government - հունիսի 28, 2012(2012-06-28)[3][1][2], Շանհայ, Չինաստան), չինացի կինոդերասանուհի։ Անցած դարաշրջանի Չինաստանի չորս հայտնի կինոդերասանուհիներից մեկը[4]։

Չժան Ժույֆան
Ծնվել էհունիսի 15, 1918(1918-06-15)[1][2]
ԾննդավայրԲաոդին, Զհիլի, Beiyang Government
Մահացել էհունիսի 28, 2012(2012-06-28)[3][1][2] (94 տարեկան)
Մահվան վայրՇանհայ, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստանի Հանրապետություն և  Չինաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Jin Shan?

Կենսագրություն խմբագրել

Չժան Ժույֆանը ծնվել է 1918 թվականի հունիսի 15-ին՝ Չինաստանի Բաոդին քաղաքում։ Հայրը բաոդինյան ակադեմիայի ցամաքային բանակի հրահանգիչ էր։ 1924 թվականին նա սկսել է աշխատել Սուն Յաթսենի հեղափոխական կառավարությունում։ Մայրը Պեկինի Բեկոնի անվան կանանց ուսումնարանի շրջանավարտ է։

Չժան Ռուիֆանգը երազում էր նկարիչ դառնալ, ուստի 18 տարեկան հասակում ընդունվեց Պեկինի արվեստի պետական դպրոցի եվրոպական նկարչության բաժին։ Այդ ժամանակ Չինաստանում լարված իրավիճակ ստեղծվեց, որը կապված էր ճապոնական ագրեսիայի հետ։ Դա շատ էր խանգարում չինացի ուսանողներին սովորել։ Չժանգ Ռուիֆանգը թողնում է դպրոցը և դառնում ակտիվ հակաճապոնական ցույցերի մասնակից։

1937 թվականի հուլիսի 7-ին ճապոնական զորքերը գրոհեցին Չինական կայազորը Լուգուցյաո կամրջի մոտ և շուտով գրավեցին Պեկինը։ Նույն թվականի օգոստոսի 8-ին Չժանգ Ռուիֆանգը հեռանում է Պեկինից։

1938 թվականին նա ծանոթանում է գեներալ Չժան Ցիչչժունի հետ, որը նրան թույլ է տալիս 33-րդ բանակի բանակային թատրոնում ելույթ ունենալ «դեն նետիր քո ճիպոտը» ներկայացման մեջ։ 1938 թվականի աշնանը նա տեղափոխվում է Չունցին, որտեղ ակտիվորեն մասնակցում է Նուխոուի «Սարսափելի ճիչ» թատերախմբում։ Նա այդ թատերախմբում շատ հրաշալի դերեր է խաղացել։

1946-ին Չինաստանում թողարկվեց «Սոնգուաջիանգ գետի վրա» ֆիլմը, որում նա խաղում էր գլխավոր դերը։ Ֆիլմը պատմում էր ճապոնական զավթիչների դեմ չին ժողովրդի պայքարի մասին։ Երգը, որը հնչել է այս ֆիլմում, անմիջապես հայտնի է դառնում ամբողջ երկրում։ Չժան Ժույֆանը հայտնվում է հանդիսատեսի ուշադրության կենտրոնում[5]։

1960-ականներին դերասանուհին հայտնիություն ձեռք բերեց շնորհիվ համանուն ֆիլմում Լի Շուանգշուանգի կերպարի, որի համար ստացել է «Հարյուր ծաղիկ» կինոմրցանակ։ Նկարահանվել Է Պեկինի և Շանհայի կինոստուդիաներում։

Մյուս ուշագրավ աշխատանքներից են «Մայր», «Ընտանիք», «Արշավներ դեպի հարավ, Պատերազմ հյուսիսում» («Քաղաքացիական պատերազմ»), «Ոչ թե սխալ» ֆիլմերում։ Իր վերջին դերը նա խաղացել է «աղբյուրը հոսում է» ֆիլմում (1982)։

Չժան Ժույֆանը մահացել է 95 տարեկան հասակում, Շանհայի Հուադուն հիվանդանոցում[6]։

Մրցանակներ խմբագրել

«Հարյուր ծաղիկ» մրցանակ՝ լավագույն դերասանուհի անվանակարգում (1963)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Famous actress Zhang Ruifang dies
  4. «影剧四大名旦_免费杂志网». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  5. Об известной актрисе Чжан Жуйфан
  6. Известная киноактриса Чжан Жуйфан скончалась в Шанхае
  7. «Jiamusi Daily May 20, 2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել