Ժուան Պալինյա

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ժուան Մարիա Լոբու Ալվեշ Պալինյա Գոնսալվեշ (պորտ․՝ João Maria Lobo Alves Palhinha Gonçalves, հուլիսի 9, 1995(1995-07-09)[1], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս պորտուգալական «Սպորտինգի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։

Ժուան Պալինյա
պորտ․՝ João Maria Lobo Alves Palhinha Gonçalves
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժուան Մարիա Լոբու Ալվեշ Պալինյա Գոնսալվեշ
Ազգությունը պորտուգալացի
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1995(1995-07-09)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 190 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Սպորտինգ
Համար 6
Պատանեկան կարիերա
2012-2014 Պորտուգալիա Սպորտինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Պորտուգալիա Սպորտինգ Բ 21 (1)
2015-2016   Պորտուգալիա Մորեյրենսե 29 (0)
2016-ներկա Պորտուգալիա Սպորտինգ 53 (3)
2016-2017   Պորտուգալիա Բելենենսեշ 13 (1)
2018-2020   Պորտուգալիա Բրագա 50 (4)
Ազգային հավաքական
2021-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 10 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 2, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 12, 2021

Ակումբային կարիերա խմբագրել

Պալինյան ծնվել է Լիսաբոնում, միացել «Սպորտինգի» ակադեմային 2012 թվականին՝ 17 տարեկան հասակում։ Պորտուգալական ակումբի երիտասարդական թմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի փետրվարի 3-ին «Պորտիմոնենսեի» դեմ խաղում՝ փոխարինելով Յուրի Մեդեյրուշին[2]։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ լիսաբոնյան ակումբի հաղթանակով։ Այդ հանդիպումը դարձավ միակը ֆուտբոլիստի համար 2013-14 մրցաշրջանի ընթացքում։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2015 թվականի ապրիլի 4-ին «Լեյշոնշի» դեմ խաղում[3]։

2015 վթկանի հուլիսից մինչև 2017 թվականի հունվարը Ժուան Պալինյան վարձակալական հիմունքներով հանդես է եկել Պրեմիերա Լիգայում հանդես եկող «Մորեյրենսե»[4] և «Բելենենսեշ» ֆուտբոլային ակումբների կազմում[5]։

Վարձակալության ժամկետների ավարտից հետո Ժուանը վերադարձել է «Սպորտինգ» և սկսել հանդես գալ հիմնական թիմի կազմում[6]։ Թիմի կազմում պորտուգալացի ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2017 թվականի հունվարի 21-ին՝ մասնակցելով «Մարիտիմու ՖԱ»-ի դեմ հանդիպմանը, որն ավարտվել է ոչ-ոքի 2-2 հաշվով[7]։ Լիսաբոնյան ակումբօ կազմում Պալինյան իր առաջին գոլերը խփել է նույն թվականի հոկտեմբերի 12-ին՝ Պորտուգալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Օլեիրոս» ֆուտբոլային ակումբի դեմ կայացած խաղում(4-2)[8]։

Հաջորդ երկու մրցաշրջանները Ժուան Պալինյան վարձավճարով հանդես է եկել «Բրագայի» կազմում[9]։ Երկու մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է 76 հանդիպման[10], օգնել թիմին 2019-20 մրցաշրջանում գրավել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը[11]։ «Բրագայի» կազմում Ժուանը դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ, որն էլ խփել է «Բենֆիկայի» դեմ կայացած խաղում[12]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ժուան Պալինյան հանդես է եկել Պորտուգալիայի Մ18[13], Մ19[14], և Մ20[15] հավաքականների կազմում։ 2021 թվականի մարտին ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական՝ մասնակցելու ԱԱ 2022-ի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի և Սերբիայի հավաքականների դեմ խաղերին[16]։ Հավաքականի կազմում նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել Ադրբեջանի հավաքականի դեմ խաղում[17]։ Իսկ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում Պալինյան խփել է իր առաջին գոլը։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ պորտուգալացիների հաղթանակով[18]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սպորտինգ Բ 2013–14 Սեգունդա Լիգա 2 0 2 0
2014–15 Սեգունդա Լիգա 17 1 17 1
2016–17 ԼիգաՊրո 1 0 1 0
2017–18 ԼիգաՊրո 1 0 1 0
Արդյունք 21 1 21 1
Սպորտինգ 2016–17 Պրեմիերա Լիգա 11 0 0 0 0 0 0 0 11 0
2017–18 Պրեմիերա Լիգա 2 0 2 2 0 0 3 0 7 2
2020–21 Պրեմիերա Լիգա 32 1 3 1 3 0 0 0 38 2
2021–22 Պրեմիերա Լիգա 8 2 0 0 0 0 2 0 11 2
Արդյունք 53 3 5 3 3 0 5 0 1 0 67 6
Մորեյրենսե (վարձավճար) 2015–16 Պրեմիերա Լիգա 29 0 0 0 0 0 29 0
Բելենենսեշ (վարձավճար) 2016–17 Պրեմիերա Լիգա 13 1 1 0 4 0 18 1
Բրագա (վարձավճար) 2018–19 Պրեմիերա Լիգա 23 2 6 0 3 0 32 2
2019–20 Պրեմիերա Լիգա 27 2 2 0 4 1 11 1 44 4
Արդյունք 50 4 8 0 7 1 11 1 76 6
Կարիերայի արդյունք 166 9 14 3 14 1 16 1 1 0 211 14

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
  Պորտուգալիա 2021 10 2
Արդյունք 10 2

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղարկության հաղթող - 2019-20, 2020-21
  • Պորտուգալիայի առաջնության չեմպիոն - 2020-21
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2021

Անհատական խմբագրել

  • Պրեմիերա Լիգայի տարվա հավաքականի անդամ - 2020-21

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Sporting B-Portimonense, 3−2: Leões voltam aos triunfos» [Sporting B-Portimonense, 3−2: Lions return to winning ways]. Record (պորտուգալերեն). 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Sporting B-Leixões, 3−1: Quarto triunfo seguido para os leões» [Sporting B-Leixões, 3−1: Fourth win in a row for the lions]. Record (պորտուգալերեն). 2015 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Sporting empresta Palhinha ao Moreirense» [Sporting loan Palhinha to Moreirense]. O Jogo (պորտուգալերեն). 2015 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  5. Gomes de Andrade, Maria (2016 թ․ օգոստոսի 9). «Sporting: João Palhinha emprestado ao Belenenses» [Sporting: João Palhinha loaned to Belenenses] (պորտուգալերեն). Mais Futebol. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  6. Miroto Simões, Luís (2017 թ․ հունվարի 4). «Palhinha: «Regresso agora a casa»» [Palhinha: "I return home now"]. Record (պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Calaveiras, Carlos (2017 թ․ հունվարի 21). «Leão agrava crise» [Lion worsens crisis] (պորտուգալերեն). Rádio Renascença. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  8. «Palhinha: "Defrontámos o Oleiros tal como defrontámos o Barcelona ou o FC Porto"» [Palhinha: "We played Oleiros like we played Barcelona or FC Porto"]. O Jogo (պորտուգալերեն). 2017 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. Pereira, David (2018 թ․ օգոստոսի 7). «Palhinha emprestado ao Sp. Braga até 2020» [Palhinha loaned to Sp. Braga until 2020]. Diário de Notícias (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  10. Tornesi, Duarte; Toucedo, Rafael (2020 թ․ օգոստոսի 17). «Sporting vai resistindo às propostas por Palhinha: confira o ponto da situação» [Sporting resist offers for Palhinha as it can: here's how it stands]. O Jogo (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  11. Ferreira, Bruno José (2020 թ․ հուլիսի 25). «Sp. Braga-FC Porto, 2–1 (crónica)» [Sp. Braga-FC Porto, 2–1 (match report)] (պորտուգալերեն). Mais Futebol. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  12. «Golo de João Palhinha quebra jejum de 65 anos frente ao Benfica» [João Palhinha goal breaks 65-year fast against Benfica]. Jornal de Notícias (պորտուգալերեն). 2020 թ․ փետրվարի 15. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  13. «Seleção sub-18 perde no Torneio Internacional de Lisboa» [Under-18 national team lose in Lisbon International Tournament] (պորտուգալերեն). Mais Futebol. 2013 թ․ մայիսի 21. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  14. Frias, Rui (2014 թ․ հունիսի 2). «Seleção sub-19 garante apuramento para o Europeu» [Under-19 national team confirm qualification for European Championships]. Diário de Notícias (պորտուգալերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  15. Pestana, José (2015 թ․ մարտի 20). «Sub-20: Hélio Sousa chama 24 jogadores para particulares de preparação» [Under-20: Hélio Sousa calls 24 players for training friendlies] (պորտուգալերեն). Futebol 365. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  16. Kundert, Tom (2021 թ․ մարտի 16). «Sporting duo Nuno Mendes and João Palhinha called into Portugal squad as Cédric earns recall». PortuGOAL. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  17. «Portugal beat Azerbaijan 1–0 in opening World Cup qualifier». PortuGOAL. 2021 թ․ մարտի 24. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  18. «Luxembourg 1–3 Portugal». BBC Sport. 2021 թ․ մարտի 30. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Պալինյա» հոդվածին։