Լուիզա Ժորժետա Ագյուտ (Ագուտ) (ֆր.՝ Georgette Agutte, մայիսի 17, 1867(1867-05-17)[1][2][3][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ - սեպտեմբերի 6, 1922(1922-09-06)[4], Շամոնի Մոն Բլան), ֆրանսիացի նկարչուհի և քանդակագործ։

Ժորժետա Ագյուտ
Ծնվել էմայիսի 17, 1867(1867-05-17)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ
Մահացել էսեպտեմբերի 6, 1922(1922-09-06)[4] (55 տարեկան)
Վախճանի վայրըՇամոնի Մոն Բլան
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ՈւսուցիչԳյուստավ Մորո և Jean-Louis-Désiré Schrœder?
ՈճՊոստիմպրեսիոնիզմ և ֆովիզմ[6]
Ժանրդիմապատկեր և բնանկար
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինMarcel Sembat?
 Georgette Agutte Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1893 թվականից որպես ազատ ունկնդիր ուսանել է գեղանկարչություն ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Մորոյի մոտ։

Առաջին և շատ քիչ կանանցից է, որը ավարտել է Փարիզի ազգային բարձրագույն գեղարվեստի դպրոցը։

Նկարչության և քանդակագործության մեջ ֆովիզմի ներկայացուցիչ էր։

1897 թվականին ամուսնացել է քաղաքագետ Մարսել Սամբայի հետ։

1904 թվականից գեղարվեստական սալոնի (ցուցահանդես) մասնակից էր։ Նա իր նկարները ցուցադրման էր հանում «Աշնանային ցուցահանդեսում»։

Ամուսնու մահից հետո, հենց նույն օրը, նա ինքնասպան եղավ՝ ատրճանակով գլխին կրակելով։

Նա գրառում էր թողնել. «Ես չեմ կարող ապրել առանց նրա։ Նա ինձ թողել է կեսօրին, ես ուշանում եմ»[7]։

Հիշատակ խմբագրել

  • Փարիզի XVIII թաղամասը, ի հիշատակ Ժորժետա Ագյուտի, կոչվել է նրա անունով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Georgette Agutte (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Georgette AgutteOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.) — 2001.
  5. RKDartists (նիդերլ.)
  6. https://diacritik.com/2021/07/05/georgette-agutte-damour-et-dart-peintresses-en-france-4/
  7. Une femme artiste:louise georgette agutte

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժետա Ագյուտ» հոդվածին։