Ժողովուրդների հոր որդին
«Ժողովուրդների հոր որդին» (ռուս.՝ «Сын отца народов»), Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի համատեղ արտադրության բազմասերիանոց հեռուստատեսային ֆիլմ Վասիլի Ստալինի՝ Իոսիֆ Ստալինի որդու ճակատագրի մասին[2]։
Երկիր | Ուկրաինա Ռուսաստան Բելառուս |
---|---|
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Գինզբուրգ |
Պրոդյուսեր | Անատոլի Չիժիկով |
Սցենարի հեղինակ | Էդուարդ Վոլոդարսկի |
Դերակատարներ | Գելա Մեսխի, Անատոլի Ձիվաև, Անատոլի Գուշչին, Յուրի Լախին և Ալեքսեյ Վերտկով |
Երաժշտություն | Ludmila Morozova? |
Կինոընկերություն | FILM.UA |
Տևողություն | 53 րոպե[1] |
Սյուժե
խմբագրել«Ժողովուրդների հոր որդին» ֆիլմը պատմում է Վասիլի Ստալինի ճակատագրի մասին։ Վասիլին ունեցել է ռազմական օդաչուի փայլուն կարիերա՝ 28 տարեկանում դառնալով գեներալ-լեյտենանտ։ Նա եղել է բոլորի կողմից սիրած, ճակատագիրը նրա նկատմամբ բարեհաճ է եղել, նա արժանացել է կանանց սիրուն և եղել խիզախ օդաչու, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խփել է երկու ֆաշիստական կործանիչներ։ Վասիլին եղել է ֆուտբոլի և հոկեյի մեծ երկրպագու։ Հայտնի է, որ նա պատմության մեջ առաջինն է եղել, որն սկսել է ձևավորել ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի ֆուտբոլային և հոկեյի թիմերը։ Թվում էր, թե ոչինչ չէր կանխագուշակում այն սարսափելի իրադարձությունները, որոնք մեկընդմիշտ փոխել են «ժողովուրդների հոր» որդու կյանքը։
Հոր մահից հետո՝ 1953 թվականին, Վասիլին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման «հակախորհրդային քարոզչության» համար և ուրիշի անվան տակ ուղարկվել է հատուկ վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ, որը հայտնի է որպես Վլադիմիրսկի ցենտրալ։ Բանտում աշխատել է որպես խառատ և մեխանիկ, հետո ծանր հիվանդացել է։
1961 թվականին՝ պատիժը կրելուց հետո, աքսորվել է Կազան քաղաք, որը փակ էր օտարերկրյա քաղաքացիների համար, որտեղ հաջորդ տարի մահացել է, ըստ պաշտոնական վարկածի՝ ալկոհոլային թունավորումից։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Գելա Մեսխի | Վասիլի Ստալին |
Վասիլի Պրոկոպև | Վասիլի Ստալին (15 տարեկան) |
Անատոլի Ձիվաև | Իոսիֆ Ստալին |
Սերգեյ Գազարով | Լավրենտի Բերիա |
Մարինա Վորոժիշչևա | Գալինա Բուրդոնսկայա, Վասիլի Ստալինի առաջին կինը |
Մարիա Անդրեևա | Եկատերինա Տիմոշենկո, Վասիլի Ստալինի երկրորդ կինը |
Մարյանա Սպիվակ | Կապիտոլինա Վասիլևա, Վասիլի Ստալինի երրորդ կինը |
Ալեքսեյ Վերտկով | Սերգեյ Լունկով |
Եվգենի Կնյազև | Վոլֆ Մեսսինգ |
Անատոլի Գուշչին | Անատոլի Գուշչին |
Նադեժդա Միխալկովա | Սվետլանա Ալիլուևա |
Յուրի Լախին | Նիկոլայ Վլասիկ |
Սվետլանա Կոլպակովա | Լյուբով Եֆրեմովնա Սուզդալևա |
Իգոր Արտաշոնով | Բրովկին |
Վիկտոր Սմիռնով | Սեմյոն Բուդյոննի |
Մաքսիմ Զիկով | Արտյոմ Սերգեև |
Միխայիլ Բեսպալով | Ալեքսեյ Կապլեր |
Ալեքսանդրա Չիչկովա | Ալիսա |
Յուրի Մասլակ | Սլյուսարենկո |
Սեգեյ Բելյաև | Գեորգի Մալենկով |
Բորիս Շուվալով | Կլիմենտ Վորոշիլով |
Սերգեյ Լոսև | Նիկիտա Խրուշչով |
Դմիտրի Աբազովիկ | Վսևոլոդ Բոբրով |
Նոդար Սիրաձե | Յակով Ջուղաշվիլի |
Օլգա Տենյակովա | Նադեժդա Ալիլուևա |
Աննա Առլանովա | Նինա Վլադիմիրովնա Օռլովա, Ռոման Կարմանովի կինը |
Ալինա Բուլինկո | Նինա Օռլովան 15 տարեկանում |
Նկարահանումներ
խմբագրելՍերիալի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում՝ Կրեմլում և Ստալինի ամառանոցում, Բոբրույսկի մոտ գտնվող օդանավակայանում, Մոգիլյովում, Լիդսկի շրջանի Դվորիշչե քաղաքում՝ ձիասպորտի մանկապատանեկան դպրոցի տարածքում, Մինսկում, որտեղ առկա են մեծ քանակությամբ ճարտարապետական առույցներ և ինտերիերներ ստալինյան դարաշրջանի ոճով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Историко-биографический фильм «Сын отца народов» на Первом канале // 1tv.ru
- ↑ «Сын отца народов засветился в Минске». TUT.BY (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Историко-биографический фильм «Сын отца народов» на Первом канале // 1tv.ru
- Фильм «Сын отца народов» (2013) // film.ua/ru
- Фильм «Сын отца народов» // kino-expert.info
- Сын Сталина ответил за отца (+ ВИДЕО) // kp.ru (21 октября 2013 года)
- Жертва спора «отца народов» и Отца Небесного. Василий Сталин в сериале «Сын отца народов» превратился в эдакого кремлёвского Робин Гуда (+ ВИДЕО) // kp.ru (23 октября 2013 года)
- Внук Иосифа Сталина: «Когда меня спрашивают, бываю ли я на могиле отца, я отвечаю, что хоронил его в Казани». Создатели идущего по Первому каналу телефильма о Василии Сталине не сочли нужным проконсультироваться с его единственным сыном // business-gazeta.ru (26 октября 2013 года)
- рецензия на фильм Ю. И. Мухина (сталиниста)
- фильм «Сын отца народов» в историческом контексте — «Судьба сталинского сокола на экране и в жизни» // http://rksm.ru/node/1401 Заархивировано из первоисточника 4.03.2016