Ժոզե Արթուրո Կաստելյանոս

Ժոզե Արթուրո Կաստելյանոս (իսպ.՝ José Arturo Castellanos, դեկտեմբերի 23, 1893(1893-12-23), Սալվադոր - հունիսի 18, 1977(1977-06-18), Սան Սալվադոր, Սալվադոր), ռազմական գործիչ և դիվանագետ, համագործակցելով Ժորժ Մանտելլոյի հետ Հոլոքոստի ժամանակ փրկել է շուրջ 25 000 հրեայի կյանք: Կաստելյանոսին կոչում էին սալվադորական Շինդլեր: Նրա սխրանքի մասին ԱՄՆ-ում նկարահանվել է «Ապակե տուն» վավերագրական ֆիմլը:

Ժոզե Արթուրո Կաստելյանոս
José Castellanos Contreras.jpg
դեկտեմբերի 23, 1893(1893-12-23) - հունիսի 18, 1977(1977-06-18) (83 տարեկանում)
ԾննդավայրՍալվադոր
Մահվան վայրՍան Սալվադոր, Սալվադոր
ՊարգևներԱշխարհի արդարակյացներ

ԿենսագրությունԽմբագրել

Ժոզե Արթուրո Կաստելյանոսը ծնվել է 1893 թվականի դեկտեմեբրի 23-ին Սան Վիսենտե (Էլ Սալվադոր) քաղաքում, գեներալ Աբելինո Կոստելյանոսի և Իզաբել Կոնտրերասի ընտանիքում:

Ռազմական կարիերան սկսել է 1910 թվականին` որպես կուրսանտ: Սովորել է Թուրինի ռազմական քոլեջում: 1936 թվականին ծառայության մեջ հաջողությունների համար ստացել է գնդապետի կոչում և սալվադորյան բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը[1]:

1937 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել է Սալվադորի դեսպանը Լիվիերպուլում, իսկ 1938 թվականի մայիսի 9-ին Համբուրգում: 1941 թվականին նոյեմբերի 4-ին նշանակվել է դեսպան Ժնևում[2]: Ժնևում աշխատել է մինչև 1945 թվականը: Պատերազմից հետո ապրել է Սալվադորում:

Ամուսնացած է եղել շվեյցարացի Մարիա Շտուրմանի հետ, ունեցել է 3 դուստր և 2 որդի:

Մահացել է 1977 թվականի հունիսի 18-ին Սալվադորում[3]:

Հրեաների փրկությունԽմբագրել

Եվրոպայում աշխատելու ժամանակ Կաստելյանոսը ծանոթացել է Տրանսիլվանիայից հրեա գործարար Ժորժ Մանդլի հետ: 1939 թվականին Մանդլը ստանում է Սալվադորի քաղաքացիություն և Արևելյան Եվրոպայում Սալվադորի պատվավոր դեսպանի պաշտոնը: 1942 թվականին նրան հաջողվում է արտագաղթել Շվեյցարիա, որտեղ Կոստելյանոսը նրան նշանակեց դեսպանատան առաջին քարտուղարի կեղծ պաշտոնը` նրան անվանելով Մանտելլո[4]: Դրանից հետո նրանք զբաղվում էին Գերմանիայի հրեաների և նացիստների կողմից օկուպացված եվրոպական երկրների մարդկանց համար կեղծ «քաղաքացիության վկայականներ» եվ ամուսնության փաստաթղթեր տալով: Փաստաթղթերը ավելի իրական էին թվացել, քանի որ դրանք կնքվել են Ժնևում այլ հյուպատոսությունների կնիքով ևս:

Այս փաստաթղթերի մեծ մասը, որոնք ապահովում էին նացիստական ճամբարներից տեղահանումը, ուղարկվեցին Հունգարիայի փոխքաղաքապետ Կարլ Լուցին, որը թաքցրել էր հազարավոր հրեաների լքված ապակու գործարանում, որը հայտնի էր «Ապակե տուն» անվամբ[4]: Կաստելյանոսը և Մանդլը կարողացան համոզել պաշտոնյաներին` այդ փաստաթղթերի իսկություն վերաբերյալ և ցույց տալ, որ եվրոպական երկներում գոյություն ունի սալվադորյան հսկայական սփյուռք: Նացիստները շատ բան չգիտեին Սալվադորի մասին, և հենց դա էլ օգնում էր Կաստելյոսին խաբել նրանց: Ընդհանուր առմամբ տրվել է շուրջ 40000 փաստաթուղթ, որն էլ օգնեց փրկել ավելի քան 25000 մարդու կյանք[4][5].: Կաստելյանոսի դստրերից` Ֆրիդա Գարսիան հիշում է, որ հայրը երբեք չի մտածել, որ ինքը մեծ ու հատուկ բան է արել[6]:

  Նա ասաց, որ իր փոխարեն ով էլ լիներ, նույնը կաներ: Դրա համար էլ իր արարքը հերոսական չէր:  

1972 թվականին Կաստելյանոսը հարցազրույց է տվել ամերիկացի գրող Լեոն Յուրիսին, որը ցանակնում էր լսել Հոլոքոստի պատմության նրա տեսլականը: Իր մահից 1 տարի առաջ` 1976 թվականին Կաստելյանոսը կարճ հարցազրույց տվեց մի ռադիոյի: Այս երկու վկայությունները հանրության կողմից աննկատելի էին[4]:

ՃանաչումԽմբագրել

1999 թվականի ապրիլին Երուսաղեմի քաղաքապետարանը Խոսե Կաստելյանոսի թոռնուհուն հրավիրեցին Սալվադորում նրա անունով փողոցի բացմանը:

Կոստելյանոսի պատմությունը միջազգային հեղինակություն ձեռք բերեց «Ապակե տուն» ֆիլմի շնորհիվ, որը նկարահանվել է 2006 թվականին ԱՄՆ-ում:

2006 թվականին Սալվադորի արտաքին գործերի նախարարությունը, պատմաբան Մուրրան Ֆերակուտին, Սալվադորի հրեական համայնքը և «Ապակե տան» ֆիլմի հեղինակները խնդրանքով դիմեցին Հոլոքոստի եւ հերոսության ինստիտուտ` Յադ Վաշեմ, Կաստելյանոսին «Աշխարհի արդարակյացներ» կոչում շնորհելու համար[2][4].[7]: Սալվադորի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկ Լայնեսը, որը Երուսաղեմում էր 2007 թ. եռօրյա այցով, լրացուցիչ զեկույց ներկայացրեց Կաստելյանոսի վերաբերյալ Յադ Վաշեմի ներկայացուցիչներին:

Սալվադոր հրեական համայնքի պատվավոր նախագահ Կլաուդիո Կանն ասել է[6]

  Գնդապետը մեծ գործ է կատարել և մենք հպարտանում ենք դրանով: Մենք կարևոր ենք համարում, որ այն միջազգային հեղինակություն է ձեռք բերել:  

2008 թվականի հունիսի 15-ին Վաշինգտոնում Սալվադորյան դեսպանատանը տեղի ունեցավ Կաստելյանոսի հիշատակին նվիրված երեկո: 2010 թվականի հուլիսին Յադ Վաշեմի ինստիտուտը պարգեւատրել է Ժոզե Արթուրո Կաստելյանոսին `«Աշխարհի արդարակյացներ» պատվավոր կոչմամբ: Հուլիսի 27-ին Սալվադորի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ պատվավոր դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը[8]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Diplomático Destacado Salvadoreño Coronel José Arturo Castellanos: Héroe del Holocausto
  2. 2,0 2,1 Коган Эли. (15 июня 2008)։ «Памяти дипломата, спасшего тысячи евреев»։ Агентство еврейских новостей։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2009-11-05 
  3. Список Кастельяноса
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Вдохновивший Валленберга и Шиндлера
  5. El Salvador, a rescuing country
  6. 6,0 6,1 Eric Lemus։ «El Schindler salvadoreño» (իսպաներեն)։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 30 сентября 2008 
  7. Израиль узнал еще об одном Праведнике мира
  8. Galería

Արտաքին հղումներԽմբագրել