Ժոզեֆ Վանդրիես (ֆր.՝ Joseph Vendryes, հունվարի 13, 1875(1875-01-13)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - հունվարի 30, 1960(1960-01-30)[4][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի լեզվաբան։ Ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանության մասնագետ։ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր (1907)։ Արձանագրությունների ու գրականության ակադեմիայի և արտասահմանյան՝ Իռլանդիայի, Նիդերլանդների, Դանիայի, Նորվեգիայի, ԼԺՀ ու ՉԽՍՀ ակադեմիաների անդամ։ Վանդրիեսը այսպես կոչված սոցիոլոգիական դպրոցի կողմնակից էր, որի դիրքերից էլ գրված է նրա «Լեզու։ Պատմության լեզվաբանական ներածություն» (1921) աշխատությունը։ Զբաղվել է լատիներենի, հունարենի և կելտական լեզուների ուսումնասիրությամբ։

Ժոզեֆ Վանդրիես
Joseph Vendryes
Ծնվել էհունվարի 13, 1875(1875-01-13)[1][2][3][…]
Փարիզ, Ֆրանսիա[4]
Մահացել էհունվարի 30, 1960(1960-01-30)[4][1][2][…] (85 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Vendryes
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Բարձրագույն նորմալ դպրոց
Գործունեության ոլորտլատիներեն, Կելտական լեզուներ և հին հունարեն
Պաշտոն(ներ)դեկան
ԱնդամակցությունԱրձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա[6] և Société de Linguistique de Paris?
Ալմա մատերԼյուդովիկոս Մեծի լիցեյ և Փարիզի արվեստների ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][7]
Եղել է գիտական ղեկավարJean Gagnepain? և Marie-Louise Sjoestedt?
Հայտնի աշակերտներԼուի Ելմսլև
Երեխա(ներ)Georges Vendryès? և Pierre Vendryès?
 Joseph Vendryes Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Վանդրիես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 270