Ժոզեֆ Բոզե

ֆրանսիացի նկարիչ

Ժոզեֆ Բոզե (փետրվարի 6, 1745(1745-02-06), Մարտիգ - հունվարի 17, 1826(1826-01-17)[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ։

Ժոզեֆ Բոզե
ֆր.՝ Joseph Boze
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1745(1745-02-06)
ԾննդավայրՄարտիգ
Մահացել էհունվարի 17, 1826(1826-01-17)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
ԵրկերPortrait of Gerrit Jan van Houten (1774- )? և Q17335077?
Մասնագիտություննկարիչ
ԵրեխաներMarie Claudine Ursule Boze? և Fanny Boze?[5]
 Joseph Boze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժոզեֆ Բեզեն ծնվել է նավապետ Ժան-Ֆրանսուա Բոզեի ընտանիքում, որը հետագայում դարձավ Հողմակողմ կղզիների նահանգապետ և Մալթայի ֆրանսիացի կոնսուլ։

Մանկուց փոքր Ժոզեֆի մոտ նկատվում էր նկարչության հանդեպ սերը, 17 տարեկանում նա ավարտել է Մարսելի նկարչության դպրոցը։ Դրանից հետո ուսումը շարունակել է Մորիս Կանտեն դե Լատուրի գլխավորությամբ։

Երիտասարդ նկարիչի կարիերան հաջողություն ունեցավ այն ժամանակ, երբ ավարտեց մի քանի պալատականների դիմանկարներ, ինչպես նաև Լյուդովիկոս XVI-ի դիմանկարը։ Բոզեի դիմանկարներից մի քանիսը փորագրվել են։

Հեղափոխության սկզբում Բոզեն նկարում էր Սահմանադրական ժողովի պատգամավորների դիմանկարներ, որոնք արագ փորագրվեցին և տարածվեցին, ինչպես տաք կարկանդակները։ Նկարիչը համաձայնեց պատկերել ոչ միայն լիբերալ Միրաբոի, այլև Ռոբեսպիեռին և Մարատին։ Այնուհետև թագուհի Մարի Անտուանետի դատին նա վկայություն տվեց թագուհու օգտին, որի համար ձերբակալվեց և պահվեց Կոնսերժերի բանտում։ Գլխատման սպառնալիքից նրան փրկեց Ռոբեսպիեռի և նրա ռեժիմի անկումը։ Բոզեն արտագաղթեց Հոլանդիա, այնուհետև Անգլիա։ 1798 թվականին նկարիչը վերադարձավ Փարիզ, որտեղ շարունակեց իր կարիերան ևս 30 տարի։

Ժոզեֆ Բոզեն մահացել է 1826 թվականին Փարիզում։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Gérard Fabre, Xavier Salmon et Laurent Hugues, Joseph Boze, 1745-1826, Portraitiste de l’Ancien Régime à la Restauration, catalogue de l’exposition présentée à Martigues, au musée Ziem, du 18 novembre 2004 au 20 février 2005, Somogy (ISBN 2-850567-68-X).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Joseph Boze (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Joseph BozeOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. RKDartists (նիդերլ.)
  5. https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6227300f/f152.item
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Բոզե» հոդվածին։