Ժոակիմ դի Ալմեյդա

պորտուգալացի դերասան

Ժոակիմ Անտոնիու Պորտուգալ Բապտիստա դի Ալմեյդա (պորտ.՝ Joaquim Antonio Portugal Baptista de Almeida, հայտնի է որպես Ժոակիմ դի Ալմեյդա պորտ.՝ Joaquim de Almeida, մարտի 15, 1957(1957-03-15)[1][2], Լիսաբոն[3]), պորտուգալացի և ամերիկացի դերասան։ Նա իր դերասանական կարիերան սկսել է թատրոնում։ Ժոակիմ դի Ալմեյդան 1980 թվականից սկսել է իր կինոկարիերան և 1982 թվականին նկարահանվել «Զինվոր» ֆիլմում, ինչպես նաև նրան հայտնություն է բերել «Բարի լույս, Բաբելոն» իտալական ֆիլմում Անդրե Բոնաննոյի կերտած կերպարը։ Նա ստացավ միջազգային հայտնություն, երբ 1994 թվականին նկարահանվեց «Ուղիղ և ակնհայտ վտանգ» ֆիլմում և 1995 թվականի «Հանդուգնը» ֆիլմում։ Նա արդեն դարձավ հայտնի, երբ 2003-ից 2004 թվականներին նկարահանվեց «24 ժամ» հեռուստասերիալում Ռամոն Սալազարի դերում և «Ֆորսաժ 5» ֆիլմում Էռնան Ռեյեսի դերում։

Ժոակիմ դի Ալմեյդա
պորտ.՝ Joaquim António Portugal Baptista de Almeida
Ծնվել էմարտի 15, 1957(1957-03-15)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԼիսաբոն[3]
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Քաղաքացիություն Պորտուգալիա և  ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1987 - Բարի լույս, Բաբելոն Անդրե Բոնաննո
  • 1994 - Ուղիղ և ակնհայտ վտանգ Ֆելիքս Կորտես
  • 1995 - Հանդուգնը (Desperado), Բուչո
  • 2011 - Ֆորսաժ 5 (Fast Five), Էռնան Ռեյես

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #139981950 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=153

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոակիմ դի Ալմեյդա» հոդվածին։