Ժխտման դերբայ, կոչվում է նաև ժխտական դերբայ, դերբայի տեսակ, արտահայտում է նաև գործողության գաղափար՝ առանց դեմքի, թվի ժամանակի իմաստների, հարացուցային շարքում նա գործառում է կատարելիության կերպային երանգավորումով։ Պատմականորեն սերում է անորոշ դերբայից և իմաստաբանական պլանում դեռևս նրանից շատ չի հեռացել։ Հայերենի որոշ վիճակներում կազմվում են դիմավոր այսպես կոչված պայմանականի կամ ենթադրականի ժխտականի շարքեր։ Այդպիսի վիճակ էր տիրում նաև արևելահայ գրական աշխարհաբարի համեմատաբար վաղ շրջանում (գրեթե մինչև անցյալ դարի վերջերը)․ համեմատել․կգրեմ–չեմ գրիլ, կկարդամ–չեմ կարդալ, լ վերջավորության անկումով սրանք դարձել են չեմ գրի, չեմ կարդա ձևերը, որոնք էլ գործածական են արդի գրական հայերենում։ Եվ ժամանակակից փուլում ի, ա լծորդները (խոնարհիչներ) արդեն գիտակցվում են որպես ժխտական դերբայի վերջավորություններ։

Ժխտական դերբայը միակ ախյալ դերբայն է, որը օժանդակ բայի հաստատական ձևերի հետ չի զուգորդվում։ Այդ զուգորդումը բացառված է և՛ ստորոգական (շարահյուսական), և՛ հարացուցային պլաններում։

Ժխտման դերբայի յուրահատկությունները խմբագրել

Ձևով նման է անկատար ապառնիի եզակի երրորդ դեմքին, ու խոնարհման դեպքում՝ նաև հրամայականի եզակիին (այդ պատճառով նախապես այն կոչվել է ըղձական դերբայ)։ Նրա գործառական պլանը շատ նեղ է․ զուգորդվելով եմ/էի օժանդակ բայի ժխտական ձևերի հետ՝ կազմում է ժխտական հարացույց «պայմանական կամ ենթադրական» եղանակում (այլ է ու դերբային նախահար՝ չեմ գրի, չեմ կարդա, չեմ գտնի, չեմ թռչի, չեմ խոսեցնի։ Սաղմերը երևում են դեռևս միջին հայերենյան փուլում։ Որոշ դերբայներում անորոշը դեռևս գործածվում է ուղիղ ձևով, օրինակ, ասել չըմ, խօսել չըմ)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ.Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1984