Ժիրայր Պողոսյան (գեներալ)

զինվորական

Ժիրայր Համլետի Պողոսյան (հոկտեմբերի 24, 1974(1974-10-24), Ճարտար), Հայաստանի զինված ուժերի զինվորական, գեներալ։

Ժիրայր Պողոսյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1974(1974-10-24) (49 տարեկան)
ԾննդավայրՃարտար
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱշխատավայրԱռաջին բանակային կորպուս (Հայաստան)
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան Արցախի «Արիության համար» մեդալ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան Արիության մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ժիրայր Պողոսյանը ծնվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։

1991 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և միացել գյուղի ինքնապաշտպանական ջոկատին և մասնակցել հարազատ գյուղի, Մարտունու, Հադրութի պաշտպանական գործողություններին և Ֆիզուլիի, Աղդամի, Հորադիզի ազատագրման համար մղված մարտերին։

1993 թվականին նշանակվել է տանկային դասակի հրամանատար և ստացել լեյտենանտի կոչում։ Հետագայում Ժիրայր Պողոսյանը նշանակվել է վաշտի հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ գումարտակի հրամանատար։

Ավելի ուշ սովորել է ՌԴ համազորային ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։

Հայաստանի նախագահի հրամանագրով, 2018 թվականին Ժիրայր Պողոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար[1]։

2020 թվականի հուլիսի 7-ի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ժիրայր Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում[2][3]։

2021 թվականի օգոստոսին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ժիրայր Պողոսյանը ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից[4]։

Ամուսնացած է, ունի երեք որդի։ Եղբայրը՝ Հրայրը, եղել է Ճարտարի 24֊րդ գումարտակի 1֊ին հրաձգային վաշտի հրամանատարը, զոհվել է 1994 թվականի հունվարի 27֊ին, մարտական գործողությունների ժամանակ, հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։ Նրա անունն է կրում Մարտունի քաղաքի դպրոցներից մեկը։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել