Ժիլբերտո Ժերալդո (պորտ.՝ Geraldo Gilberto, ապրիլի 16, 1962(1962-04-16)), բրազիլիացի նկարիչ-գեղանկարիչ, մանկավարժ, ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ Սանկտ-Պետերբուրգի և Ռուսաստանի նկարիչների միություն անդամ, Սան Պաուլո քաղաքի նկարիչների ընկերության անդամ (Բրազիլիա)։

Ժիլբերտո Ժերալդո
Ծնվել էապրիլի 16, 1962(1962-04-16) (62 տարեկան)
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականի ապրիլի 16-ին, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։ 16 տարեկան հասակում նա դարձել է Սան Պաուլոյի նկարիչների ասոցիացիայի անդամ։ Ժիլբերտոյին ուսուցիչները տարբեր տարիներին եղել են իսպանացի նկարիչ Սալվադոր Ռոդրիգես կրտսերը, նկարիչներ Ջովանի Օպիդուն և Սանտա Բուլլոն։

1999 թվականին մեկնել է Ռուսաստան, մեկ տարի սովորել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի նախապատրաստական դասընթացներում։ 2000 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։

Ինստիտուտում ուսումնառության ընթացքում նա սովորել է այնպիսի ուսուցիչների մոտ, ինչպիսիք են Յու. Կալյուտան, Վ. Ստեցենկոն, Ս. Պիչախչին, Գ. Մանաշերովը, Վ. Սոկոլովը, Վ. Ռուդնևը և Վ. Մոգիլևցևը։ 2007 թվականին նա գերազանցությամբ պաշտպանել է «Բրազիլացի հնդիկներ» խորագիրը կրող դիպլոմային աշխատանքը։

Ժերալդոն Բրազիլիայում հեղինակավոր արվեստի մրցույթներում ստացել է բարձրագույն մրցանակներ և ժյուրիի անդամ է եղել գեղարվեստական մի շարք այլ սրահներում։ Նկարիչն անընդհատ մասնակցում է անհատական և խմբային ցուցահանդեսների։ Նկարչի աշխատանքները գտնվում են Բրազիլիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

2007 թվականին Ժիլբերտոն դարձել է Սանկտ-Պետերբուրգի Ռուսաստանի նկարիչների միության ժյուրիի անդամ։

2020 թվականից նա ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Պրինստոն քաղաքի Գեղարվեստի ակադեմիայի նկարչության ու գեղանկարչության ամբիոնի ղեկավարն է։

Ժերալդոյի ցուցահանդեսների մրցանակներ խմբագրել

  • 1987 թվական՝ Արարասի Գեղարվեստական XIX սրահի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 1987 թվական՝ Մատաոյի պաշտոնական սալոնի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 1988 թվական՝ Արսեբուրգոյի Գեղարվեստի III սալոնի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 1988 թվական` Մատաոյի Գեղարվեստի պաշտոնական սալոնի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 1988 թվական` Սան-Ժաոա-դե-Բոա-Վիստայի Գեղարվեստական XII ցուցահանդեսի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 1988 թվական՝ Կամպինասի Ակադեմիական IV սալոնի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 1990 թվական՝ Լիմեյրայի Գեղարվեստի XVII սալոնի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 1991 թվական՝ Պոսոս-դե-Կալդասի Գեղարվեստի VIII սալոնի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 1992 թվական՝ Իտանիենի Գեղարվեստի III պաշտոնական սալոնի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 1994 թվական՝ Ռիբերաո Պրետոյի բրազիլական կերպարվեստի IV սալոնի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 2001 թվական՝ Սան Պաուլոյի կերպարվեստի 52-րդ սալոնի փոքր ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 2001 թվական՝ Իլյա-Բելի XXIV գեղարվեստական սալոնի ոսկե մեդալ (Բրազիլիա)
  • 2003 թվական՝ Սան Պաուլոյի կերպարվեստի սալոնի մեծ ոսկե մեդալ 54 (Բրազիլիա)
  • 2005 թվական՝ Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի լավագույն գծանկարների ցուցահանդեսի 3-րդ տեղ` «Քողարկման էդյուդ» (Ռուսաստան)
  • 2007 թվական` մասնակցություն «Ավանդույթներ և արդիականություն» ցուցահանդեսին, Սանկտ Պետերբուրգ, Տասնամյակի լավագույն նկարներ (Ռուսաստան)
  • 2009 թվական՝ Վոլգոգրադում «Ժամանակակից ակադեմիական գծանկար» համառուսական մրցույթի առաջին աստիճանի դափնեկիր։ (Ռուսաստան)
  • 2011 թվական՝ Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության «Աշնանային ցուցահանդեսի» պատվոգիր (Ռուսաստան)
  • 2012-2013 թվականներ` Նատյուրմորտ անվանակարգի հաղթող` ARC («Art Renewal Center») վիրտուալ թանգարանի միջազգային Սալոն մրցույթ[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Art Renewal Center 2012-2013 ARC Salon™ - Introduction» (անգլերեն). Art Renewal Center. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել