Ժելանիյա հրվանդան, հրվարդան Նովայա Զեմլյա կղզեխմբի Հյուսիսային կղզու վրա, դրա հյուսիսային ծայրամասային վերջավորության մոտ։ Անվանվել է Վիլեմ Բարենցի կողմից 1596 թվականին[1]։ Հրվանդանի մոտ է գտնվում «Ժելանիյա հրվանդան» բևեռային կայանը (1931 թվականից), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հրվանդանի կայանը գնդակոծվել է գերմանական սուզանավերով[2]։

Ժելանիյա հրվանդան
QP8A6071.jpg
Տեսակheadland? և հրվանդան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքԱրխանգելսկի մարզ
Աշխարհագրական տեղադրությունSeverny Island?
Ջրլիցի ափինԿարայի ծով
Map
Map

Բնություն և աշխարհագրությունԽմբագրել

Հրվանդանը իրենից ներկայացնում է բեկումնային ժայռ [1] բարձրությունը մինչև 28 մ է, որը միացված է ցամաքին ցածր նեղուցով։ Հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից Ժելանիյա հրվանդանը թվում է կղզի[3][4]։ Այն կազմված է թեթև մոխրագույն ավազաքարից, որը ենթարկվում է ուժեղ հողմահարման[3]։ Նեղուցը կազմված է ավազաքարից որոնք խառնվում են կավի հետ։ Հրվանդանի մոտ հանդիպում են քարեր, իսկ նրանից հյուսիս-արևելք տեղակայված են մի քանի ժայռոտ կղզիներ[5]։ Հրվանդանի շրջանում խորությունները անհավասարաչափ են։ Ժելանիյա հրվանդանից ընդունված է սահման անցկացնել Բարենցի և Կարայի միջև։

Անվան պատմությունԽմբագրել

1596 թվականին Վիլեմ Բարենցի հոլանդական արշավախմբի քարտեզի վրա հրվանդանի անունը Ժելանիյա էր։ «Ժելանիյայի հրվանդան» ձևով այն ամրագրվել է ռուսերեն ոչ ճիշտ թարգմանության արդյունքում։ Հրվանդանի վաղնջական պոմորական անունը Դոհոդի էր[6],այսինքն՝ այն վայրը, որին պոմորական կենդանիների վաճառականները հասել են Նովայա Զեմլայի արևմտյան ափից։

ՕբեկտներԽմբագրել

  • Ժելանիյայի հրվանդանի վրա տեղադրված է Ժելանիա փարոսը։
  • «Ժելանիյա հրվանդան» բևեռային կայանը տեղակայված է նեղուցի վրա, որը Ժելանիյա հրվանդանը կապում է ափին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ժելանիյա հրվանդան հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. Заполярные базы Кригсмарине
  3. 3,0 3,1 «Метеорологические наблюдения на мысе Желания (остров Новая Земля)»։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-07-ին։ Վերցված է 2010-02-13 
  4. «Фотография мыса Желания с моря»։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-14-ին։ Վերցված է 2010-02-13 
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ topo2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. «Доходы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907