«Վաճառական» առևտրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1866-1867 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Գ․ Տեր-Ալեքսանդրյանց։ Առևտուրը և արհեստները համարելով հասարակության առաջընթացի կարևոր ուղի՝ թերթը լայնորեն լուսաբանել է առևտրական աշխարհի վիճակը, ընթերցողներին ծանոթացրել առևտրական և տնտեսական գիտելիքներին, կարևորել վաճառականության և արհեստավորների գործունեության կատարելագործումը։ Այդ նպատակով պրոպագանդել է արհեստագործական և առևտրական դպրոցական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը, կրթության ու լուսավորության զարգացումը։

«Վաճառական» շաբաթաթերթն անդրադարձել է նաև Անդրկովկասի բնական հարստությունների հայտնագործմանն ու շահագործմանը, երկաթուղիների շինարարությանը, ծխախոտի, մետաքսի, տորոնի արտադրության ընդլայնման, բանկերի ու առևտրական ընկերությունների հիմնադրման և երկրամասի տնտեսական զարգացման այլ հարցերի։ Լուսաբանել է բամբակի արտադրության ու վաճառքի դրվածքը Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլ երկրներում։

Դեմ է արտահայտվել Անգլիայի գաղութային քաղաքականությանը։ Վիճակագրական տվյալներ է հաղորդել սևծովյան առևտրական նավատորմի ապրանքաշրջանառության, դրա տեսականության, միջազգային շուկայի գների և դրամի կուրսի վերաբերյալ[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՎԱՃԱՌԱԿԱՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 254