Ժդանովական (Վրաստան)
Ժդանովական (վրաց.՝ ჟდანოვი), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Գտնվում է Նինոծմինդա քաղաքից 20 կմ հարավ-արևելք, Մադաթափա լճի ափին, Վրաստանի և Հայաստանի սահմանի մոտ` ծովի մակարդակից 2130 մ բարձրության վրա։
Գյուղ | ||||
---|---|---|---|---|
Ժդանովական | ||||
վրաց.՝ ჟდანოვი | ||||
Երկիր | ![]() | |||
Մխարե | Սամցխե-Ջավախք | |||
Մունիցիպալիտետ | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |||
ԲԾՄ | 2130 մետր | |||
Պաշտոնական լեզու | վրացերեն | |||
Բնակչություն | 393[1] մարդ (2014) | |||
Ազգային կազմ | հայեր 99,2 % | |||
Ժամային գոտի | UTC+4 | |||
|
Բնակչությունը խմբագրել
2014 թվականի տվյալներով, գյուղն ուներ 393 բնակիչ[1], հիմնականում հայեր (հայ-կաթոլիկներ)։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, ակումբ, գրադարան և անասնաբուժարան։
Պատմությունը խմբագրել
Բնակիչների նախնիները 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Քյուլլի գյուղից գաղթել են Նինոծմինդայի Հեշտիա գյուղը, որտեղից էլ 1929 թվականին մի քանի ընտանիք տեղափոխվել և հիմնադրել են Ժդանովականը։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 284)։ |