Ժան Լու Կրետյեն

ֆրանսիացի տիեզերագնաց

Ժան Լու Ժակ Մարի Կրետյեն (ֆր.՝ Jean-Loup Jacques Marie Chrétien օգոստոսի 20, 1938(1938-08-20)[1][2], Լա Ռոշելֆրանսիացի տիեզերագնաց, բրիգադի գեներալ, Խորհրդային Միության Հերոս (1982):

Picto infobox astronaut.png
Ժան Լու Կրետյեն
Jean-Loup Jacques Marie Chrétien
Chretien.jpg
Բնօրինակ անուն ազգանուն Jean-Loup Jacques Marie Chrétien
Պետություն ՖրանսիաՖրանսիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն Տիեզերագնաց
Զինվորական կոչում Բրիգադի գեներալ, ВВС
Ծնվել է 1938, օգոստոսի 20
Ծննդավայր {Լա-Ռոշել, Ֆրանսիա
Պարգևներ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Մեդալ տիեզերքի հետազոտության բնագավառում ունեցած վաստակի համար և «Վաստակի համար» շքանշանի ասպետ

Ֆրանսիացի առաջին քաղաքացի, որը տիեզերք է բարձրացել։ Սովետական տիեզերանավով օդ է բարձրացել «Սոյուզ Տ-6» և օրբիտալ կենտրոնի «Սալյուտ 7» (հունիս - հուլիս 1982 թիվ), ինչպես նաև «Սոյուզ ՏՄ-7» (թռիչք) և «Սոյուզ ՏՄ-6» (վայրէջք) և օրբիտալ կոմպլեքս «Միր» (նոյեմբեր- դեկտեմբեր 1988 թիվ)։

1959 թվականին աշխատում է Ֆրանսիայի զինված ուժերում։ 1961 թվականին ավարտել է ֆրանսիական օդային ակադեմիան։

1988 թվականի դեկտեմբերին Ժան-Լու Կրետյենը ստացավ գեներալի աստիճան։

1990-1993-ական թվականներին անցել է պատրաստման թռիչքների ԿԿ «Բուրան» և հանձնել վարժական թռիչքներ Տու-154 և ՄիԳ-25։

Ֆրանսիացի գեներալ Ժան-Լու Կրետենի երրորդ թռիչքը տիեզերք եղել է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 61997 թվականին ամերիկյան տիեզերական մաքոքի «Atlantis» STS-86 ծրագրով («Мир»-ՆԱՍԱ-7)։ 1998 թվականի օգոստոսին հաղթահարելով 60 տարեկանը նա դիմել է ամերիկյան հատուկ դեմքերին ընդունել ամերիկյան քաղաքացիություն և աշխատել ամերիկյան ՆԱՍԱ աստղադիտարանում։ Իր ցանկություններին հասնելով Ժան-Լու Կրետենը աշխատել է ՆԱՍԱ-ում։

2000 թվականի սեպտեմբերին նա հաճախելով Home Depot խանութ, որը գտնվում է Տեխաս նահանգում Կրետենը ստացավ գլխի, մեջքի, թիկունքի վնասվածքներ, որովհետև նրա վրա է ընկել 3 մետր բարձրությամբ 31 կիլոգրամանոց հորատման մեքենաների դարակը։ Արդյունքում Կրետենը ստացել է վնասվածքներ և 2001 թվականի նոյեմբերին անցել թոշակի։ 2002 թվականին Home Depot ընկերությունը նրան տվել է դրամական փոխհատուցում։

Ավարտելով իր տիեզերական կարիերան Ժան-Լու Կրետյեն աշխատել է Tietronix Software Inc-ում, որպես փոխնախագահ։ 2002 թվականին նա հիմնեց Tietronix Optics-ը։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Roglo — 1997. — ed. size: 8549233
  2. Babelio (ֆր.) — 2007.

Արտաքին հղումներԽմբագրել

  Ժան Լու Կրետյեն «Երկրի հերոսներ» կայքում