Ժան Բերթեուրա
Ժան Բերթեուրա, իսկական անունը Բերտա Կլորինա Ժաննա Լե Բարիե, իսկ ամուսնական անունը՝ Չերնիցկի (ֆր.՝ Jean Bertheroy, Berthe Clorine Jeanne Le Barillier, հուլիսի 24, 1858[2], Բորդո[2] - հունվարի 24, 1927[3][4][5], Լը Կանե[6]), ֆրանսիացի բանաստեղծուհի, գրող և պատմական վեպերի հեղինակ։
Ժան Բերթեուրա ֆր.՝ Jean Bertheroy[1] | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1858[2] |
Ծննդավայր | Բորդո[2] |
Մահացել է | հունվարի 24, 1927[3][4][5] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լը Կանե[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[6] |
Մայրենի լեզու | ֆրանսերեն[6] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և վիպասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Société des gens de lettres? |
Ստորագրություն | |
Jean Bertheroy Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործություն
խմբագրելԲերտա Լե Բարիեն ծնվել է 1858 թվականի հուլիսի 24-ին Բորդոյում։
Նրա ծնողները եղել են բժշկության դոկտոր Ջասենթ Էդուար Ֆրանսուա Լե Բարիյեն և Ժաննա Լորա Էլիզաբեթ Ֆաբրը[8][9]։
Բերտա Լե Բարիեն ստեղծագործել է Ժան Բերթեուրա կեղծանվամբ։ Նա համագործակցել Է «Figaro» և «Revue des Deux Mondes» ամսագրերի հետ, ինչպես նաև հայտնի է եղել որպես պատմական վեպերի հեղինակ[10][11]։ Դրանցից ամենամեծ հաջողությունն ունեցել է «Պոմպեի պարուհին» (La Danseuse de Pompéi, 1899 թվական) վեպը, որը գրել է Իտալիա այցելելուց հետո։ Գրողը իտալական կառավարությունից ստացել է թույլտվություն ազատ շրջելու հնագույն քաղաքում՝ առանց ուղեկցող անձանց[12]։ Վեպի գործողությունները տեղի են ունենում հիմնականում Վետիի տանը․ գլխավոր հերոսը՝ Հակինթը, կտոր–կտոր է լինում պարուհի Նոնիայի հանդեպ ունեցած սիրո և Ապոլլոնի պաշտամունքին հավատարմության միջև։ Հետագայում կոմպոզիտոր Ժան Նուգեսը այս գրքի հիման վրա գրել է համանուն օպերա[13]։
1904 թվականին Բերտա Լե Բարիեն, որն այն ժամանակ լայն ճանաչում է վայելում, դարձել է Ֆեմինա մրցանակի ժյուրիի առաջին քարտուղարը[10]։ Գրողն արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի երեք մրցանակի։ 1890 թվականին նա ստացել է Prix Archon-Despérouses մրցանակը իր «Femmes antiques» վեպի համար, 1894 թվականին՝ Մոնտոնի մրցանակ «Ximénès» վեպի համար, իսկ 1900 թվականին՝ Prix d'éloquence մրցանակ «André Chénier - Dans l'âme du poète, un Dieu même respire» գրքի արտահայտչականության համար։ 1911 թվականին դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։
Բերտա Լե Բարիեն մահացել է 1927 թվականի հունվարի 24-ին գրիպից[12]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bordeaux Base Léonore (ֆր.) — ministère de la Culture, 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 GeneaStar
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Bibliothèque nationale de France Record #12108136t // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ 7,0 7,1 7,2 Académie française (ֆր.)
- ↑ «François Edouard Hyacinthe LE BARILLIER». Geneanet.org (ֆրանսերեն).
- ↑ «Acte de naissance de Berthe Clorine Jeanne Le Barillier». culture.gouv.fr (ֆրանսերեն).
- ↑ 10,0 10,1 «Femme vue en buste, de face, souriant largement : Mme Jean Bertheroy». Ministère de la Culture Plateforme (ֆրանսերեն).
- ↑ A History of French Literature, 1969, էջ 851
- ↑ 12,0 12,1 Adolphe Brisson Ceux qui s'en vont // Les Annales politiques et littéraires. — 1927. — № 88. — P. 106.
- ↑ Margriet Haagsma, Heleen Sancisi-Weerdenburg The impact of classical Greece on European and national identities. — Gieben, 2003. — P. 258.
Գրականություն
խմբագրել- Eric Moormann Pompeii's Ashes: The Reception of the Cities Buried by Vesuvius in Literature, Music, and Drama. — Walter de Gruyter GmbH & Co KG, 2015.
- C.H.C. Wright A History of French Literature // {{{заглавие}}}. — 1969. — P. 851.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Bertheroy, Jean Jean Bertheroy (1858-1927)». BnF Data (ֆրանսերեն).
- «Jean Bertheroy». Académie Française (ֆրանսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բերթեուրա» հոդվածին։ |