Ժան-Մարկ Նաթիե

ֆրանսիացի նկարիչ

Ժան-Մարկ Նատիե (ֆր.՝ Jean-Marc Nattier, մարտի 17, 1685(1685-03-17)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - նոյեմբերի 7, 1766(1766-11-07)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5]), ֆրանսիացի գեղանկարիչ։

Ժան-Մարկ Նաթիե
ֆր.՝ Jean-Marc Nattier
Louis Tocqué, Jean-Marc Nattier (1740s).jpg
Ծնվել էմարտի 17, 1685(1685-03-17)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 7, 1766(1766-11-07)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5]
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա[6]
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ և դիմանկարիչ
Ոճռոկոկկո[7]
Ժանրպատմական գեղանկարչություն[7] և դիմապատկեր[7]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԼուի-Ժան Մարի դե Բուրբոն, Պենտիևրի դուքս և Պերսևսը Միներվայի հետ ցույց է տալիս Մեդուզայի գլուխը
ԱշակերտներԼուի Տոկկե
Պաշտոնպալատական նկարիչ
Commons-logo.svg Jean-Marc Nattier Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ժան-Մարկ Նաթիեն ծնվել է նկարիչների ընտանիքում։ Հայրը, Մարկ Նաթիեն (1642-1705) եղել է դիմանկարիչ, մայրը՝ Մարի Կուրյուատը (1655-1703) զբաղվել է մանրանկարչությամբ, իսկ եղբայրը՝ Ժան-Բատիստը, պատմական մոտիվներով նկարների ստեղծմամբ։ Ժան-Մարկ Նաթիեն նկարչության առաջին դասերը ստացել է հորից, այնուհետև մասնակցել է Թագավորական ակադեմիայի նկարչական դասընթացներին։ Նաթիեն տասնհինգ տարեկանում արժանացել է Փարիզի ակադեմիայի առաջին գեղարվեստական մրցանակին։ Լյուդովիկոս XIV թագավորի պատվերով Ժան-Մարկ Նաթիեն նկարել է Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարների վերարտադրությունները Լյուքսեմբուրգյան պալատի պատկերասրահի «Մարի դե Մեդիչիի պատմությունները» շարքից։ 1717 թվականին Նաթիեն ճամփորդության է մեկնել Հոլանդիա և Ամստերդամում հանդիպել է Պետրոս I-ի հետ և նրա պատվերով նկարել ցարի և ռուս կայսրուհի Եկատերինայի դիմանկարները (երկուսն էլ՝ 1717, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)։ Պետրոս I-ը Նաթիեին առաջարկել է լքել Ֆրանսիան և իր հետ մեկնել Ռուսաստան, սակայն, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո պատճառով, նկարիչը մերժել է նրա առաջարկը։ Ժան-Մարկ Նաթիեն գրեթե ողջ կյանքն անցկացրել է Փարիզում։ Պետրոս I-ի պատվերով նկարել է «Լեսնոյի ճակատամարտ»-ի կտավները՝ արտացոլելով Հյուսիսային պատերազմի երկու նշանավոր իրադարձությունները։ Ինքը՝ կայսրը, չի տեսել այդ կտավները, դրանք Ռուսաստան են բերվել նրա մահից հետո։

Փարիզ վերադառնալուց հետո նկարել է առասպելական «Պերսևսը Ֆինևսին քար է դարձնում» (Տուրի կերպարվեստի թանգարան) առասպելական նկարը, որը հաջողված է համարվել, իսկ հեղինակին շնորհվել է ակադեմիկոսի կոչում։ 1830-ականների սկզբից Նաթիեն եղել է Օռլեանյան տան ընտանեկան նկարիչ, իսկ հաջորդ տասնամյակում նշանակվել է թագավորական տան գլխավոր դիմանկարիչ[8]։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Ժան-Մարկ Նաթիեն գեղանկարչության նոր ոճի` պատմական դիմանկարի (ֆր.՝ portrait historié) ստեղծողն է։ Նաթիեի կտավներն աստվածացնում և իդեալականացնում են կանանց կերպարը, որոնց վարպետն իր կտավներում պատկերել է առասպելական կերպարների հագուստով։ Ժան-Մարկ Նաթիեի կտավները պահվում են Լուվրում, Վերսալում, Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի թանգարանում, Դրեզդենի պատկերասրահում և գեղարվեստի այլ թանգարաններում։ Նկարչի կտավներից շատերը գտնվում են մասնավոր հավաքածուներում։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Дятлева Д. В., Ляхова К. А. Жан-Марк Натье // Мастера исторической живописи. Исторический жанр в мировой живописи. — М.։ Вече, 2001.
  • Немилова И. С. О портретах Петра I и Екатерины I работы Жана-Марка Наттье // Загадки старых картин. — М.։ Изобразительное искусство, 1989.
  • Ferdinand Hoefer, Nouvelle Biographie générale, t. 37, Paris, Firmin-Didot, 1863, p. 507-8.
  • Pierre de Nolhac, Nattier, peintre de la Cour de Louis XV, Paris, Henri Floury, Éditeur, 1925, 289 p.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean-Marc Nattier (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Union List of Artist Names
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://rkd.nl/explore/artists/58922
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. 7,0 7,1 7,2 https://www.britannica.com/biography/Jean-Marc-Nattier
  8. Nattier: Jean-Marc Nattier Masters in Art: A Series of Illustrated Monographs: Issued Monthly; June, 1902, Part 30, Vol. 3, (Bates & Guild Co., Boston)