Ժաննա Էլֆատովնա Կադիրովա (ուկրաիներեն՝ Жанна Эльфатовна Кадырова, 1981[1], Բրովարի, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարչուհի։

Ժաննա Կադիրովա
Ծնվել է1981[1]
ԾննդավայրԲրովարի, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԳեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, ինստալյացիոն արտիստ, վիզուալ արտիստ և քանդակագործ
ԹեմաներԿերպարվեստ[1] և քանդակագործություն[1]
Կայքkadyrova.com
 Zhanna Kadyrova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1981 թվականին Կիևի մարզի Բրովարի քաղաքում։ 1999 թվականին ավարտել է Կիևի Տ. Շևչենկոյի անվան պետական գեղարվեստական միջին դպրոցի քանդակագործության բաժինը։

Եղել է գեղարվեստական խմբերի, ցուցահանդեսների, ակցիաների նախաձեռնող, ինչպես Р.Э.П. (Революционное экспериментальное пространство, Հեղափոխական փորձարարական տարածք)[2], երաժշտական փանկ «Պենոպլաստ» («Пенопласт»), 8=8[3], «Նվաճված քաղաք» («Завоёванный город»)[4], «Հաղթողների քաղաք» («Город победителей»)[5], «Ոչ ժյուրի, ոչ մրցանակներ» («Ни жюри, ни приза»)[6], «Նոր պատմություն» («Новая история») (Խարկովի պատկերասրահ) խմբերը։ Եղել է Կիևի LabGarage-ում ցուցահանդեսների ֆոնդապահ[7]։

2009 թվականին Ուկրաինայի Շարգորոդ քաղաքում ստեղծել է «Հուշարձան նոր հուշարձանին»[8]։ Ստեղծել և Կիևում տեղադրել է «Лавки-графики» քանդակագործական օբյեկտները («Kiev Fashion Park» նախագիծ)։

2011 թվականին արժանացել է PinchukArtCentre հատուկ մրցանակին։ 2012 թվականի ապրիլին ստացել է Սերգեյ Կուրեխինի մրցանակ «Արվեստ հասարակական տիրույթում» (փաբլիք արթ) անվանակարգում «Լույսի ձև» աշխատանքի համար[9]։ 2012 թվականի դեկտեմբերին ստացել է Կազեմիր Մալևիչի անվան մրցանակ։ 2013 թվականին արժանացել է PinchukArtCentre-ի գլխավոր մրցանակին։ Եղել է Ուկրաինայի "UN Women"-ի «Կանայք արվեստում» մրցանակի 2019 թվականի հավակնորդ[10]։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2011՝ «Անորոշ ձևեր», Малая Галерея Мыстецького Арсенала, Կիև
  • 2009՝ «Հաշիվ»[11], Կիև
  • 2008՝ «Անտեսանելի տարբերություն» (Ի. Կորինայի, Դ. Մաչուլինայի հետ), «АРТСтрелка-projects» պատկերասրահ, Մոսկվա
  • 2006՝ «Діаманти» (Անդրեյ Սագադայկովսկու հետ), Ժամանակակից արվեստի կենտրոն, Կիև
  • 2006՝ «Ադամանդ քո՛ ձեռքերով», «Ռիջինա» պատկերասրահ, Մոսկվա։

Խմբակային ցուցադրություններ խմբագրել

  • 2013՝ «Sphères 6». Continua/Les Moulins պատկերասրահ, Բուասի-լե-Շատել
  • 2012՝ «Склад современного искусства», Ժ. Կադիրովայի արվեստանոց, Կիև
  • 2012՝ «Ապոկալիպսիս և Վերածնունդ Շոկոլադի տանը», Շոկոլադի տուն, Կիև[12].
  • 2012՝ «Angry Birds», Ժամանակակից արվեստի կենտրոն, Վարշավա[13].
  • 2012՝ Անանուն, «Նաբոկով և Կո», Մոսկվա
  • 2011՝ «Вкл. Выкл.», «Արտհաուս», Մոսկվա
  • 2011՝ «Անհրաժեշտ արվեստ», Գորկու այգի, Մոսկվա[14][15]
  • 2011՝ «Ուսումնական տագնապ», Knoll Galerie, Viennafair, Վիեննա[16]
  • 2011՝ «Երևակայական արձաններ», «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվա[17][18]
  • 2010՝ WC, Cosmoscow ալտերնատիվ ծրագիր, «Կրասնի Օկտյաբր», Մոսկվա[19].
  • 2010՝ «Tape It», Ժամանակակից արվեստի OUI կենտրոն, Գրենոբլ[20][21].
  • 2009՝ «Հաղթողների քաղաք», «Վիկտորիա» պատկերասրահ, Սամարա[22].
  • 2009՝ «Նվաճված քաղաք», «Ռիջինա» պատկերասրահ, Մոսկվա[23][24]
  • 2006՝ «Модус Р: русский формализм сегодня», Նյուտոն շենք, Մայամի[25][26][27]
  • 2006՝ «8=8», L-պատկերասրահ, Մոսկվա[28][29]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Project | Р. Е.П». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  4. «Завоеванный город» в галерее «Риджина»: своими глазами (видео) — Искусство — OpenSpace.ru
  5. Дискуссия на выставке «Город победителей» в Самаре (дискуссия) — Искусство — OpenSpace.ru
  6. статьи, ни пресс-релиза — Рабкор.ру [https://web.archive.org/web/20120209072010/http://www.rabkor.ru/review/show/99.html Արխիվացված 2012-02-09 Wayback Machine
  7. Собств. корр. Жанна Кадырова в галерее «Риджина» // Weekend. — 2006. — 21 июля.
  8. Ченский В. Художественное освоение родины Արխիվացված 2016-03-12 Wayback Machine // Компаньон. — 2009. — 30 июня.
  9. Собств. корр. Жанна Кадырова стала лауреатом Премии Сергея Курёхина Արխիվացված 2013-12-13 Wayback Machine // www.artukraine.com.ua. — 2012. — 18 апр.
  10. https://lb.ua/culture/2019/03/14/421994_kieve_vruchili_premiyu_zhenshchini.html
  11. формы - Рабкор.ру [https://web.archive.org/web/20120209114946/http://www.rabkor.ru/review/show/1956.html Արխիվացված 2012-02-09 Wayback Machine
  12. Информация о выставке «Апокалипсис и Возрождение» на сайте TopClub.ua
  13. Информация о выставке «Angry Birds» на сайте Варшавского музея современного искусства (с онлайн-каталогом)
  14. «Информация о выставке в парке Горького на сайте «Гаража»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  15. Дымшиц Д. В парке Горького открылась выставка «Нужное искусство» // The Village. — 2011. — 26 сентября.
  16. Собств. корр. Вернисажи недели. 9–15 мая // OpenSpace.Ru. — 2011. — 10 мая.
  17. Информация о выставке «Фантомные монументы» на сайте «Гаража» Արխիվացված 2020-01-02 Wayback Machine<]
  18. Напреенко Г. Своими глазами. «Фантомные монументы» в «Гараже» // OpenSpace.Ru. — 2011. — 5 апр.
  19. «Информация о выставке WC на сайте Sdelano.net». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  20. «Каталог выставки «Tape It»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. Информация о выставке «Tape It» на сайте центра OUI
  22. Федотова Е. «Город победителей» // artchronika.ru. — 2010. — 1 янв.
  23. Страничка выставки «Завоёванный город» на сайте галереи Արխիվացված 2011-07-22 Wayback Machine // artinvestment.ru. — 2010. — 20 дек.
  24. Дьяконов В. Одними левыми // «Коммерсантъ» № 142 (4197). — 2009. — 6 авг.
  25. Собств. инф. MODUS R. Russian Formalism Today Արխիվացված 2016-11-27 Wayback Machine // Russian Art Gazette. — 2006. — 20 ноября.
  26. Орлова М. Формальная отпилка // Коммерсантъ № 231/П (3562) — 2006. — 11 дек.
  27. Хачатуров С. Кремлёвский распил близ кубинской границы // Время новостей № 231. — 2006. — 14 дек.
  28. Собств. инф. L-галерея — Проект «8=8» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // www.gif.ru. — 2006. — 1 июня.
  29. Пыркина Д. Поэтом можешь ты не... Արխիվացված 2012-06-11 Wayback Machine // Художественный журнал. — 2006. — № 63.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Կադիրովա» հոդվածին։