Ժամանակն Իսպանիայում, Իսպանիայի տարածքի ժամային գոտիներ։ Իսպանիայի տարածքում կան երկու տեսակ ժամային գոտիներ` UTC+1 և UTC: Երկրի տարածքի մեծ մասը (աշխարհամասի եվրոպական հատված, Բալեարյան կղզիներ, Սեուտա, Հյուսիսային Աֆրիկայի ինքնիշխան տարածքներ, Մելիլյա) կիրառում է կենտրոնական եվրոպական ժամանակը` UTC+1 և ամառային շրջանում կենտրոնական եվրոպական ամառային ժամային գոտին` UTC+2: Կանարյան կղզիները կիրառում է արևմտյան եվրոպական ժամային գոտին` UTC+0 և ամառային շրջանում արևմտյան եվրոպական ամառային ժամային գոտին` UTC+1:

UTC+1 և UTC Այժմ այս գոտում՝ Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։ անց 33 է
(թարմացնել)
UTC+1 և UTC ժամային գոտու տեղագրություն
UTC+1 և UTC ժամային գոտու տեղագրություն՝      UTC+1 և UTC ձմեռը հյուսիսային կիսագնդում / ամառը հարավային կիսագնդում     UTC+1 և UTC ամառը հյուսիսային կիսագնդում / ձմեռը հարավային կիսագնդում     UTC+1 և UTC ամբողջ տարվա ընթացքում     UTC+1 և UTC ծովային գոտիներում     Ցամաքը UTC+1 և UTC գոտուց դուրս     Ծովային գոտիներ UTC+1 և UTC գոտուց դուրս
Նշումներ
Կոդ
Տեղագրություն
Տեղաշարժ UTC-ից ժ.
Համարժեք երկայնք
Վիճակագրություն

Ինչպես եվրոպական շատ երկրներում, Իսպանիան ևս կիրառում է ամառային ժամանակը մարտի վերջին կիրակիից մինչև հոկտեմբերի վերջին կիրակին։

Պատմություն

խմբագրել

Ժամանակի ստանդարտացում

խմբագրել

Մինչև 1900 թվականի դեկտեմբերի 31-ը Իսպանիայում կիրառվել է տեղի արևային ժամանակը[1]։ 1900 թվականի հուլիսի 22-ին Սան Սեբաստիանում Իսպանիայի կառավարության նախագահ Ֆրանսիսկո Սիլվերան (իսպ.՝ Francisco Silvela) Իսպանիայի թագաժառանգ Մարիա Քրիստինային առաջարկել է երկրում ժամանակի ստանդարտացման որոշում ընդունել, որով Գրինվիչի միջին ժամանակը (UTC±00:00) 1901 թվականի հունվարի 1-ից որպես ստանդարտ կընդունվի Պիրենեյան թերակղզում և Բալեարյան կղզիներում։ 1900 թվականի հուլիսի 26-ին որոշումը վավերացվել է Մարիա Քրիստինայի կողմից։

Ամառային ժամանակ

խմբագրել

Իսպանիայում անցումն ամառային ժամանակին առաջին անգամ իրականացվել է 1918 թվականին, այն նույն տարում, երբ վերջացավ Առաջին համաշխարհային պատերազմը[2]։ Այնուհետև այն շարունակվել և մի քանի անգամ չեղարկվել է։ Ամառային ժամանակ է կիրառվել 1920-1923 թվականներին, 1930 թվականին և Իսպանիայի երկրորդ հանրապետության տարիներին (1931-1936)։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ամառային ժամանակը վերականգնվել է, սակայն եղել են նրա կիրառման տարբեր տարեթվեր` կախված այս կամ այն տարածքի` հանրապետական կամ նացիոնալիստական խմբավորումների տիրապետության տակ գտնվելուց։ Հենց հանրապետական ֆրակցիան է առաջին անգամ փորձել Գրինվիչի միջին ժամանակից անցում կատարել կենտրոնական եվրոպական ժամանակին. այդ ժամանակ մի շարք տեղերում ժամանակը ապրիլին մեկ ժամով առաջ են տվել, ևս մեկ ժամով էլ` 1938 թվականի հոկտեմբերի 2-ին, իսկ մեկ ժամով հետ են տվել միայն մեկ անգամ 1938 թվականի հոկտեմբերի 2-ին։ Քաղաքացիական պատերամի ավարտից հետո` 1939 թվականի ապրիլի 1-ին, երկրի ամբողջ տարածքում վերականգնվել է Գրինվիչի ժամանակը, իսկ 1939 թվականի ապրիլի 15-ից անցում է կատարվել ամառային ժամանակին։

1940 թվականի գարնանը հերթական անգամ ժամանակը մեկ ժամ առաջ տալով` նույն թվականի և 1941 թվականի աշնանը ժամանակը չի փոփոխվել։ Ամառային ժամանակի անցումը, սակայն, միայն կենտրոնական եվրոպական ժամանակի համար շարունակվել է 1942 թվականից[3]։

1973 թվականի նավթային ճգնաժամից հետո 1974 թվականից ամառային ժամանակը կիրառվել է ամեն տարի։ 1981 թվականին այս պրակտիկան դարձել է ուղղորդիչ, ինչը նշանակել է, որ ամեն չորս տարին մեկ այն վերանայվել է, իսկ ամառային ժամանակը գործել է մարտի վերջին կիրակիից մինչև սեպտեմբերի վերջին կիրակին[4]։ 1996 թվականին ամառային ժամանակը համաձայնեցվել է Եվրամիության ողջ տարածքում` համաձայն 2000/84/ԵՄ չափորոշչի, որով ամառային ժամանակի գործածության վերջնաժամկետ է նշվում հոկտեմբերի վերջին կիրակին։

Անցում կենտրոնական եվրոպական ժամանակին

խմբագրել

1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Իսպանիան փոխել է ժամային գոտին` մարտի 16-ին Գրինվիչի ժամանակով 23:00-ին ժամանակը տեղափոխելով մարտի 17-ի 00:00` կենտրոնական եվրոպական ժամանակին համապատասխան[5]։ Մշտական հիմքով այն կատարվել է 1942 թվականին, որպեսզի ժամանակը համապատասխանի Գերմանիայի կողմից օկուպացված եվրոպական տարածքների ժամանակին[6]։ Արևմտաեվրոպական մի քանի երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Բելգիան և Նիդերլանդները, նաև Իսպանիան, պատերազմից հետո Գերմանիայի ժամանակից հետ ընկան[7]։

Կենտրոնական եվրոպական ժամանակի քննադատություն

խմբագրել
 
Պաշտոնական և արևային միջին ժամանակի տարբերությունն ամառային ժամանակահատվածում

Համաձայն երկրագունդը 24 ժամային գոտիների բաժանման` Իսպանիայի տեղային արևային ժամանակին մոտ ժամային գոտին Գրինվիչի միջին ժամանակն է` բացառությամբ ամենաարևմտյան հատվածի (Գալիցիայի մոտ մեկ երրորդը), որը համապատասխանում է UTC−01:00 ժամային գոտուն։ Սակայն մայրցամաքային ողջ Իսպանիան 1940 թվականից կիրառել է կենտրոնական եվրոպական ժամանակը։ Այն ժամանակ դա դիտարկվել է լուծում պատերազմական ժամանակահատվածի համար, որը պետք է փոխվեր մի քանի տարի անց, սակայն արդյունքում փոփխություն տեղի չի ունեցել[8]։

Որոշ ակտիվիստներ ենթադրում են, որ ժամանակների անհամապատասխանությունը ժամերով և Իսպանիայում արևային ժամանակով նպաստում է ցերեկային հատվածի անսովոր բաշխմանը[9]։ Նրանք կարծում են, որ համեմատաբար ուշ մայրամուտն ու վաղ արևածագը միջին իսպանացու համար օրը տեղափոխում է ավելի ուշ ժամերի, քան այն կարող էր լինել, և որ վերադարձը սկզբնական ժամային գոտուն կբարձրացնի աշխատունակությունն ու արտադրողականությունը` հանգեցնելով ընտանեկան ու աշխատանքնային ռիթմերի լավագույն հավասարակշռության[10]։

2013 թվականի սեպտեմբերին օրվա ռացիոնալ բաշխման ենթակոմիտեն Իսպանիայի կառավարությանը ներկայացրել է հաշվետվություն, որով առաջարկվում էր վերադառնալ գրինվիչյան ժամանակին[11][12]։ Ենթակոմիտեն ենթադրում էր, որ ժամային գոտու այսպիսի փոփոխությունը բարենպաստ ազդեցություն կունենա. ավելի շատ ժամանակ կմնա ընտանիքի, կրթության, անձնական կյանքի համար և ավելի քիչ դադարներ կառաջանան աշխատանքային օրվա ընթացքում։ Այս առաջարկություններն ուղղված են իսպանացիների աշխատանքի արտադրողականության բարելավմանը, ինչպես նաև ընտանեկան ու աշխատանքային կյանքի լավագույն հարաբերակցությանը[10][13]։ Իսպանիայի կառավարությունից հավաստիացում է ստացվել, որ պատգամավորների առաջարկները կքննարկվեն մոտ ապագայում, սակայն նշվել է, որ հարցը բավական բարդ է[14]։

2016 թվականի դեկտեմբերին Իսպանիայի կառավարությունից տեղեկություն է ստացվել, որ ժամանակը մեկ ժամով փոփոխելու հարցը քննարկման փուլում է[15]։

Կենտրոնական եվրոպական ժամանակի հետևանքներ

խմբագրել

Իսպանացիների կյանքի ռիթմը տեղաշարժված է երեկոյան ժամեր։ Այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների համար անսովոր է, որ Իսպանիայում ճաշը սովորաբար տրվում է 14:30-ին, իսկ ընթրիքը` երեկոյան 21:00-ից հետո[6]։ Սակայն օրվա այսպիսի բաշխումը կապված է իսպանացիների մշակութային ավանդույթների, նաև ընդունված պաշտոնական ժամանակի հետ. իսպանացիներն այնքան էլ չեն տարբերվում աշխարհի մնացած հատվածից, ինչպես իրենց ժամանակը։ Երբ արևը գտնվում է ամենավերևում, այսինքն` տեղի արևային ժամանակով ժամը 12:00-ին, իսպանացիների ժամացույցը ցույց է տալիս 13:30-ը (ձմեռային շրջանում երկրի արևմուտքում)։ Տեղի ժամանակով իսպանացիները ճաշում են 13:00-14:00-ին և ընթրում երեկոյան ինն անց կես, և դրանով նրանք գրեթե չեն տարբերվում օտարերկրացիներից։ Այսինքն` օրվա որոշակի ժամին սնունդ ընդունելը, ինչպես ամենուր, կարգավորվում է արևով, չնայած պաշտոնական ժամանակը ցույց է տալիս, որ այդ ժամին պետք է լինել աշխատավայրում[6]։ Իսպանացիների համար ավանդական հետճաշյա քունը` սիեստան, նույնպես մղվում է ավելի ուշ ժամի` 13:30-ից մինչև 16:30[16]։ Իսպանական երեկոն սովորաբար սկսվում է 22:00-ին, իսկ ընթրիքը սովորաբար բաժին է ընկնում հեռուստաշոուների ժամին։ Հարցումները ցույց են տվել, որ Իսպանիայի բնակչության գրեթե մեկ քառորդը հեռուստացույց է նայում 00:00-ից մինչև 01:00[9]։

Եթե ժամանակը համապատասխանեցվի Գրինվիչի ժամանակին, ապա ավելի շուտ կմթնի, և ընկերությունները ստիպված կլինեն կարգավորել աշխատանքային ժամանակի գրաֆիկը։ Դա կարող է Իսպանիային մոտեցնել 9:00-17:00 աշխատանքային գրաֆիկին, որն առավել բնորոշ է Մեծ Բրիտանիային, այստեղից էլ սնունդի ընդունումը ավելի վաղ կկատարվի։ Իսկ առայժմ շատ աշխատողներ չեն ազատվում մինչև 19:00, և խանութները բաց են մինչև 22:00[11]։

Ժամանակը Գալիցիայում

խմբագրել

Գալիցիայում, որը մայրցամաքային Իսպանիայի ծայր արևմտյան հատվածն է, պաշտոնական ու տեղային արևային ժամանակների տարբերությունն ամառային ժամանակի ընթացքում կազմում է մոտ 2.5 ժամ[17]։ Այնտեղ քաղաքական ձեռնարկումներ են կատարվել պաշտոնական ժամանակը փոխելու` համապատասխանեցնելով Պորտուգալիայի ժամանակին (UTC±00:00), որի հետ Գալիցիան գտնվում է նույն երկայնության մեջ։ Օրինակ` Վիգոյում ամռանը կեսօրը հաստատվում է 14:40-ին, իսկ մայրամուտը` տեղի ժամանակով մոտ 22:15-ին, մինչդեռ Մենորկայում մայրամուտը գրանցվում է մոտ 21:20-ին[18][19]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Una hora menos en Canarias: apunte histórico-jurídico» (իսպաներեն). Университет Лас-Пальмас-де-Гран-Канария. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  2. «Cambio horario verano-invierno España (Cronología)» (իսպաներեն). afines.com. Վերցված է 7 апреля 2015-ին.
  3. timeanddate.com
  4. «Cambio horario verano-invierno España (Cronología)» (իսպաներեն). afines.com. Վերցված է 2 мая 2014-ին.
  5. «Orden del 7 de Marzo de 1940 sobre adelanto de la hora legal en 60 minutos a partir del 16 de los corrientes» (PDF) (իսպաներեն). Boletín Oficial del Estado. Վերցված է 7 мая 2014-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Franco desfasó el horario español para sintonizar con los nazis». Publico (իսպաներեն). 2 апреля 2013. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  7. Poulle, Yvonne (1999). «La France à l'heure allemande» (PDF). Bibliothèque de l'école des chartes. 157 (2): 493–502. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 11 января 2012-ին.
  8. «Se cumplen 70 años de un cambio de horario que no nos corresponde» [Is the 70th anniversary of a schedule change don't corresponded] (Spanish). baquia.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 Yardley, Jim (2014 թ․ փետրվարի 17). «Spain, Land of 10 P.M. Dinners, Asks if It's Time to Reset Clock». The New York Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  10. 10,0 10,1 Daniele, Laura (2013 թ․ սեպտեմբերի 19). «España quiere poner en hora su reloj» [Spain wants to put in time his watch] (Spanish). ABC. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 Giles, Ciaran (2013 թ․ սեպտեմբերի 26). «Spain Time Zone Change Debated By Spanish Lawmakers». Associated Press. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  12. «El Congreso baraja cambiar nuestro horario al británico para conciliar vida laboral y familiar» [Congreso shuffles change our schedule to reconcile work and family life] (Spanish). Público. 2013 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Time's up for siestas, delayed meetings and late nights, Spaniards told in effort to make them work better». The Daily Telegraph. 2013 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  14. «El Gobierno estudia la propuesta de cambiar el huso horario» [Government is considering the proposal to change the time zone] (Spanish). El País. 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Spain Considers a New Time Zone». www.timeanddate.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  16. «Деловой этикет в Испании». www.rusexporter.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  17. «El BNG vuelve a pedir en el Senado un huso horario gallego» (իսպաներեն). La Voz de Galicia. 29 октября 2007. Վերցված է 7 января 2013-ին.
  18. «Amanece muy pronto por aquí: mapa de la desviación entre la hora solar y la oficial» (իսպաներեն). Wordpress — Fronteras. Վերցված է 7 января 2013-ին.
  19. «El cambio horario» (իսպաներեն). El País. 28 марта 2007. Վերցված է 7 января 2013-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել