Ժամադրությունից մեկ ժամ առաջ
«Ժամադրությունից մեկ ժամ առաջ», խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանել են Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները[1]։ Զավեշտական օպերա է մեծահասակների համար։
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Վալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ |
Սցենարիստ | Բորիս Լասկին և Մորիս Սլոբոդսկոյ |
Հնչյունավորում | Igor Divov? և Գրիգորի Տոլչինսկի |
Բեմադրող նկարիչ | Լանա Ազարխ և Վալենտին Լալայանց |
Երաժշտություն | Ալեքսանդր Վառլամով |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1014 վայրկյան |
Թվական | 1965 |
Սյուժե խմբագրել
Մուլտֆիլմը երգիծանք է կենցաղային սպասարկման ոլորտում եղած թերությունների վերաբերյալ։
Սիրահարված պատանին գնում է իր սիրելի աղջկա հետ ժամադրության։ Շինհրապարակով անցնելի նա, տարված երազանքներով, ընկնում է փոսի մեջ։ Ամբողջ ցեխի մեջ կորած՝ հուսահատ երիտասարդը օգնության համար դիմում է «շրջանային, կրկնակի օրինակելի, երեք անգամ ցուցադրական, 4-րդ աստիճանի դիպլոմով կենցաղային սպասարկման կոմբինատ», որը հայտնի է վերանորոգման մանր աշխատանքների բնագավառում իր խոշոր հաջողություններով։
Բայց կոմբինատի աշխատակիցները՝ տնօրեն, վարսահարդար, մաքրող, դերձակ, վերանորոգողներ, կոշկագործներ, նպատակ ունեն գերակատարել պլանը տոկոսներով, սպասարկման արագությունով և հնարավորինս շատ իրերի վերանորոգմամբ՝ ի վնաս որակի։
Արդյունքում կոմբինատ այցելելուց հետո նախկինում նորաձևության վերջին պահանջներին համապատասխանող տղան նմանվում է հրեշի և մի քանի ժամ ուշանում ժամադրությունից։ Նրան չի ճանաչում իր սիրելի և հեռանում է վշտացած ու հուսահատ։ Վշտից պատանին որոշում է խեղդվել։
Ֆիլմի վրա աշխատել են խմբագրել
- Սցենարիստներ՝ Բորիս Լասկին, Մորիս Սլոբոդսկի
- Ռեժիսորներ՝ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգներ
- Բեմադրող նկարիչներ՝ Լանա Ազարխ, Վալենտին Լալայանց
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Վառլամով
- Օպերատոր՝ Բորիս Կոտով
- Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
- Մոնտաժող՝ Նինա Մայորովա
- Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
- Ռեժիսորի օգնական՝ Տ. Ֆեոդորովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ֆաինա Եպիֆանովա, Անտոնինա Ալյոշինա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Ելիզավետա Կոմովա, Իրինա Տրոյանովա, Իգոր Պոդգորսկի, Տատյանա Տարանովիչ, Վլադիմիր Արբեկով, Լեոնիդ Կայուկով, Օլգա Օռլովա
- Հնչյունավորողներ՝
- Գոշա-Իգոր Դիվով
- վարսահարդար - Գրիգորի Տոլչինսկի
- տնօրեն - Գ. Պանկով
- աղջիկ - Տատյանա Սնեգիրյովա
- «Ժպիտ» Համույթ
- Ֆիլմի տնօրեն՝ Գ. Կրուգլիկով
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- «Энциклопедия отечественной мультипликации», Москва, «Алгоритм-книга», 2006.
- Волков А. Мультипликационный фильм. М.։ Знание, 1974.
- Венжер Н. Мультфильм вчера, сегодня и всегда. М.։ Союзинформкино, 1979.
- Наши мультфильмы. Сост. И. Марголина, Н. Лозинская. М.։ Интеррос, 2006.