Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ

բրիտանական գրական ամենամյա մրցանակ, որը տրվում է պոեզիայի լավագույն ժողովածուին

Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ (անգլ.՝ TS Eliot Prize), պոեզիայի գրական մրցանակ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության ամենամյա ամենահեղինակավոր մրցանակ՝ ի պատիվ բանաստեղծ Թ․ Ս․ Էլիոթի։ Մրցանակը շնորհվում է «նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուի համար» սկսած 1993 թվականից, «Բանաստեղծական գիրք ընկերության» (Poetry Book Society) կողմից։ 2016 թվականին Մրցանակի ղեկավարումը փոխանցվել է Թ․ Ս․ Էլիոթի մրցանակի հիմնադրամին (անգլ.՝ TS Eliot Foundation)՝ Նյուքասլում գտնվող «Inpress Books» գրքերի վաճառքի գործակալությանը[1][2][3]։

Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ
Տեսակpoetry award?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրվել է1993
ՊարգևադրողPoetry Book Society?
Անվանված էԹոմաս Սթեռնս Էլիոթ
Կայքtseliot.com/prize/about-the-t-s-eliot-prize/(անգլ.)

Թ․ Ս․ Էլիոթի անգլիական մրցանակից բացի կա համանուն ամերիկյան մրցանակ։ Երկուսն էլ պոեզիայի մրցանակներ են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թ․ Ս․ Էլիոթի մրցանակը շնորհվում է սկսած 1997 թվականից, Թրումանի պետական համալսարանի կոմից, ընդ որում՝ համալսարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Սենթ Լուիսում (Միսսուրի)[4][5]։

Պատմություն խմբագրել

Թ․ Ս․ Էլիոթի պոեզիայի համար մրցանակը Մեծ Բրիտանիայում երկար տարիներ շնորհվում է «Բանաստեղծական գիրք ընկերության» (Poetry Book Society) կողմից և սահմանված է «Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայի Հանրապետությունում առաջին անգամ հրատարակված անգլերեն նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուի» համար[6]։ Մրցանակը ստեղծվել է 1993 թվականին՝ 1953 թվականին Թ․ Ս․ Էլիոթի հիմնած Poetry Book Society ընկերության 40-ամյակի տոնակատարության առթիվ, ի պատիվ ընկերության հիմնադիր անդամներից բանաստեղծ Թ. Ս. Էլիոթի։ Ընկերությունը ստեղծվել է «պոեզիայի արվեստը քարոզելու նպատակով»[7]։

Ֆինանսավորում և իրավահաջորդություն խմբագրել

Հիմնադրման օրվանից մրցանակի գումարը նվիրաբերել է Էլիոթի այրին՝ տիկին Վալերի Էլիոթը, իսկ հետագայում այն տրամադրել է T S Eliot Estate կալվածքը, որը 2015 թվականին գնել է Թ․ Ս․ Էլիոթ հիմնադրամը (TS Eliot Foundation)[8]։

2016 թվականին Poetry Book Society նախկին բարեգործական կազմակերպությունը, որը 1953 թվականից ղեկավարում էր գրքերի ակումբը, հայտարարել է ֆինանսական դժվարությունների պատճառով լուծարման մասին[2]։ 2016 թվականին Poetry Book Society ընկերությունը, նրա անդամությունը և գրքի ակումբը փոխանցվել է Նյուքասլում գտնվող «Inpress Books» գրքերի վաճառքի գործակալությանը[1]։ Նրա նախկին տնօրենը՝ Քրիս Հոլֆիլդը նշանակվել է Թ․ Ս․ Էլիոթի մրցանակի նոր տնօրեն[3]։

Տ․ Ս․ Էլիոթ մրցանակը ստանձնել է Տ․ Ս․ Էլիոթ հիմնադրամը, որն այժմ վարում և աջակցում է այն[1]։

Բրիտանական գրադարանը 1988 և 1996 թվականներին ձեռք է բերել Poetry Book Society ընկերության արխիվը՝ իր կազմակերպչական փաստաթղթերով, նամակագրություններով, ֆինանսական փաստաթղթերով, գովազդային նյութերով և լուսանկարներով հանդերձ[9]։

Մրցանակային ֆոնդ խմբագրել

Մրցանակային ֆոնդը տարեց տարի ավելանալանում է[10][11]․ 2017 թվականին հաղթողը ստացել է 25,000 ֆունտ ստեռլինգ (նախկինում՝ 20000 ֆունտ ստեռլինգ էր), եզրափակիչ փուլ անցած տասը հաղթողներից յուրաքանչյուրը ստացել է 1500 ֆունտ ստեռլինգ[1]։ Այդպիսով դառնալով Միացյալ Թագավորությունում անցկացվող պոեզիայի ամենամեծ ամենամյա մրցույթը։ «Ինդեփենդենտ» բրիտանական օրաթերթը մրցանակն անվանել է «պոեզիայի առավել բաղձալի մրցանակ»[12]։

Ժամանակացույց խմբագրել

Մրցանակին առաջադրվածների ցուցակը հայտարարվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին[13]։ Մրցանակի հայտարարումից առաջ ցանկում ընդգրկված տասը բանաստեղծները մասնակցում են Լոնդոնի Սոութբանկի Թագավորական փառատոնի սրահում երեկոյան անցկացվող ընթերցումներին[14]։ 2011 թվականի Ընթերցմանը ներկա են եղել 2000 մարդ[15]։

Մրցանակակիրներ խմբագրել

Թ Ս․ Էլիոթի մրցանակի ժյուրին կազմված է երեք անդամից, որոնցից մեկը նախագահն է։ Հաղթողն ընտրվում է եզրափակիչ փուլ անցած տասը մասնակիցների թվից։ Ցանկը նախապես հրապարակվում է։ Որից հետո տեղի են ունենում ընթերցումներ։ Ժյուրին ընտրում է «Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայի Հանրապետությունում առաջին անգամ հրատարակված անգլերեն նոր բանաստեղծությունների լավագույն ժողովածուն»[6]։

Թվական Հաղթող Բանաստեղծությունների ժողովածու
(հայ.)
Բանաստեղծությունների ժողովածու
(անգլ.)
2020 Բհանու Կապիլ Ինչպես մաքրել սիրտը How to Wash a Heart[16]
2019 Ռոջեր Ռոբինսոն Շարժական դրախտ A Portable Paradise
2018 Հաննա Սալիվան Երեք բանաստեղծություն Three Poems[17]
2017 Օուշեն Վոնգ Գիշերային երկինք՝ վերքերով ելքով Night Sky with Exit Wounds[18]
2016 Յակոբ Փոլլի Ջեկսելֆ Jackself[19]
2015 Սառա Հոու Ջեյդի օղակ Loop of Jade[20]
2014 Դեյվիդ Հարսենթ Կրակի երգեր Fire Songs[21]
2013 Շինեյդ Մորիսի Պարալաքս Parallax[10][22]
2012 Շերոն Օլդս Եղջերվի ցատկ Stag's Leap[23]
2011 Ջոն Բուրնսայդ Սև կատվի ոսկոր Black Cat Bone
2010 Դերեկ Ուոլկոտ Սպիտակ ձկնկուլներ White Egrets
2009 Ֆիլիպ Գրոս Գրունտային ջրերը The Water Table[24]
2008 Ջեն Հադֆիլդ Գիշերակաց բաց երկնքի տակ Nigh-No-Place[25]
2007 Շոն Օ'Բրայեն Խեղդված գիրքը The Drowned Book[26]
2006 Շեյմաս Հինի Մարզ և շրջան District and Circle
2005 Քերոլ Էնն Դաֆֆի Բերկրանք Rapture
2004 Ջորջ Սզիրտես Թելակոճ Reel
2003 Դոն Պետերսոն Վայրէջքի լույս Landing Light
2002 Ալիս Օսվալդ Նիզակ Dart
2001 Էնն Քարսոն Ամուսնու գեղեցկուհին The Beauty of the Husband
2000 Մայքլ Լոնգլի Եղանակը Ճապոնիայում The Weather in Japan
1999 Հուգո Վիլիամս Բիլլիի անձրևը Billy's Rain
1998 Թեդ Հյուզ Ծննդայն օրերի նամակներ Birthday Letters
1997 Դոն Պատերսոն Աստծո պարգևը կանանց God's Gift to Women
1996 Լես Մյուրեյ Կիսամարդ կարմրավզի բանաստեղծություններ Subhuman Redneck Poems
1995 Մարկ Դոթի Իմ Ալեքսանդրիա My Alexandria
1994 Պոլ Մուլդուն Չիլիի տարեգրուոթյունները The Annals of Chile
1993 Սիարան Կարսոն Մայրենի լեզու․ բանաստեղծություններ First Language: Poems

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «About the T. S. Eliot Prize – The T. S. Eliot Prize». tseliot.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  2. 2,0 2,1 «Cuts-hit Poetry Book Society to close». the Guardian (անգլերեն). 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  3. 3,0 3,1 «Books for Independent Thinkers». Inpress Books (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  4. «Truman State University Press». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  5. «Truman State University Press». web.archive.org. 2010 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  6. 6,0 6,1 «Rules and Conditions of Entry for the T.S. Eliot Prize» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. «ABOUT US». The Poetry Book Society (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  8. «T. S. Eliot House | T. S. Eliot Foundation». T. S. Eliot (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  9. «Poetry Book Society archive․ Add MS 88984 : 1952-1996». pdsloginblue.bl.uk. London. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 Doyle, Martin. «Sinéad Morrissey wins £10,000 Forward poetry prize». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  11. «More about the Prize - Poetry Book Society». web.archive.org. 2013 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  12. Jury, Louise (2007 թ․ հունվարի 16). «Heaney wins £10,000 TS Eliot prize». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  13. «The T S Eliot Prize». Chris Holifield. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. «The T S Eliot Prize». Chris Holifield. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. Cran, Rona (2011 թ․ հունվարի 27). «Report: 2011 T.S.Eliot Prize». The Literateur. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  16. «Bhanu Kapil wins TS Eliot poetry prize for 'radical' How to Wash a Heart». the Guardian (անգլերեն). 2021 թ․ հունվարի 24. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  17. Thompson, Jessie (2019 թ․ հունվարի 14). «The winner of this year's TS Eliot Prize for poetry has been announced». Evening Standard. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  18. «TS Eliot prize goes to Ocean Vuong's 'compellingly assured' debut collection». The Guardian. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  19. «TS Eliot Prize: Jacob Polley is awarded world's most prestigious poetry prize for his collection Jackself». Evening Standard. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  20. «Debut collection scoops T S Eliot Prize». Poetry Book Society. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  21. Kennedy, Maev (2015 թ․ հունվարի 12). «David Harsent wins TS Eliot prize for poetry for Fire Songs». The Guardian. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  22. «Parallax by Sinéad Morrissey – review». the Guardian (անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  23. «Poet Sharon Olds scoops TS Eliot Prize for 'confessional' work about». The Independent (անգլերեն). 2013 թ․ հունվարի 14. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  24. Rahim, Sameer (2010 թ․ հունվարի 21). «The Water Table by Philip Gross: review». The Telegraph. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  25. «Nigh-No-Place, By Jen Hadfield». The Independent (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  26. «Sean O'Brien wins unprecedented poetry double». the Guardian (անգլերեն). 2008 թ․ հունվարի 14. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել