Քերոլ Էնն Դաֆֆի

բրիտանացի անգլալեզու բանաստեղծ

Քերոլ Էնն Դաֆֆի (անգլ.՝ Carol Ann Duffy, դեկտեմբերի 23, 1955(1955-12-23)[1][2][3][…], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի անգլալեզու բանաստեղծուհի, դրամատուրգ, մի շարք հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Սոմերսեթ Մոեմի գրական մրցանակ ( 1988 )[15], Թ․ Ս․ Էլիոթի մրցանակ (2006 թվականի հունվարի 16)։

Քերոլ Էնն Դաֆֆի
անգլ.՝ Carol Ann Duffy
Carol Ann Duffy at Humber Mouth 2009 (3646825708).jpg
Ծնվել էդեկտեմբերի 23, 1955(1955-12-23)[1][2][3][…] (66 տարեկան)
ԾննդավայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[4][5]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, պրոֆեսոր, հեղինակ և դրամատուրգ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[6][7]
ԿրթությունԼիվերպուլի համալսարան (1977)[8], King Edward VI High School? և Amsterdam International Community School?
Ուշագրավ աշխատանքներThe World's Wife?[9]
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրՄանչեսթերի քաղաքային համալսարան
Պարգևներ
Commons-logo.svg Carol Ann Duffy Վիքիպահեստում


2009-2019 թվականներին արժանացել է Բանաստեղծ-դափնեկիր տիտղոսի (այս տիտղոսը նախկինում տրվում էր ցմահ, ժամանակակից Անգլիայում շնորհվում է 10 տարով)։ Նա հայտնի է ինչպես իր ֆեմինիստական հայացքներով, այնպես էլ անթաքույց երկսեռական կողմնորոշմամբ[16][17]։

ԿենսագրությունԽմբագրել

Քերոլ Էնն Դաֆֆին ծնվել է Գլազգոյում, հինգ եղբայրներից ու քույրերից[18] ավագն է։ Երբ Քերոլը վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Անգլիա։ Սթաֆորդում նա ավարտել է իգական միջնակարգ դպրոցը։ Ապա ստացել է բակալավրի աստիճան փիլիսոփայության ոլորտում՝ Լիվերպուլի համալսարանում։ 2009 թվականին Դաֆֆին արժանացել է Հերիոթ-Ուաթթի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։ 2015 թվականին ընտրվել է Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ[19]։


ՍտեղծագործություններԽմբագրել

 
Քերոլ Էնն Դաֆֆիի «Աշխարհի կինը»[20] ստեղծագործության գրքի կազմը

Դաֆֆիի ստեղծագործություններն աչքի են ընկնում պարզությամբ ու ասելիքի մատչելիությամբ,հասանելի են ընթերցողների լայն շրջանակներին։ Նա վարպետորեն կերտում է կանանց, դեռատի աղջիկների հույզերն ու զգացմունքները,նրանց ապրումներն ու մտորումները։ Գրողը չի առարկում,երբ իրեն անվանում են ֆեմինիստ,սակայն պետք է նշել,որ նրա ասելիքի շրջանակն անհամեմատ ավելի լայն է և ընդգրկուն,կյանքի նկատմամբ վերաբերմունքն ու աշխարհայացքն ավելի ճկուն են,քան այս ուղղության հետևորդներինն է։ Դաֆֆիի պոեզիային բնորոշ է դրամատիկ մենախոսության ձևը։


Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
2015 Աշխարհի կինը The World's Wife
2007 Արցունքի գողը The Tear Thief
2010 Հափշտակություն Rapture
1990 Ուրիշ երկիր The Other Country
1999 Կեսգիշերային հանդիպում Meeting Midnight
2003 Գողացված մանկություն The Stolen Childhood

ԿոչումներԽմբագրել

  • 1995 թվականին ՝ սպա
  • 2002 թվականին ՝ կոմանդոր
  • 2015 թվականին ՝ Բրիտանական կայսրության շքանշանի տիկին-կոմանդոր։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել