«Թվեր» (ռուս.՝ «Числа»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի հինգերորդ վեպն է, որը լույս է տեսել 2003 թվականին[1], հեղինակային «ДПП (NN)» ժողովածուի առանցքային գործն է[1][2]։

Թվեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2003

Բովանդակություն

խմբագրել

Վեպը պատմում է խորհրդային տղա Ստյոպայի կյանքի մասին, որն օգնության համար դիմում է թվերի մոգությանը։ Նա նախ ընտրում է յոթը որպես իր հովանավոր, բայց հետո իր ընտրությունը փոխում է հօգուտ 34-ի։ Նախ՝ յոթին «երկրպագում» էին շատ հայտնի մարդիկ, և Ստյոպան 7 համարի կողմից «լսված լինելու» իր հնարավորությունները գնահատում էր նվազագույն։ Երկրորդ՝ 3-ի և 4-ի գումարը նույն յոթն է։ Այս թվի հետ Ստյոպան անցնում է կյանքը։ Իր հաջողությունները նա կապում է 34 թվի հետ, իսկ անհաջողությունները՝ նրա հակոտնյայի՝ 43 թվի հետ։ Իրեն շրջապատող ամեն ինչի մեջ նա փնտրում է իր թվերի նշանները (օրինակ՝ պատառաքաղ՝ 3 ճեղք, 4 ատամ)[3]։

Գորբաչովյան ուշ ժամանակաշրջանում Ստյոպան սկսեց զբաղվել գործարարությամբ։ Նա սկսեց համակարգիչների վաճառքով, այնուհետև դարձավ բանկիր։ Որոշումներ կայացնելիս նա առաջնորդվում էր թվերի մոգությամբ (օրինակ ՝ պայմանագրի համարում 34 կամ 43 թվերի առկայությամբ)։ Այս կերպ վարվելով՝ նա գործընկերներից հաջողակ էր լինում, որոնք կայացնում էին ռացիոնալ որոշումներ. «Դարաշրջանն ու կյանքը խորքում այնքան անհեթեթ էին, իսկ տնտեսությունն ու բիզնեսն այն աստիճանի էին կախված աստծված գիտի ինչից, որ ցանկացած մարդ, որը սթափ վերլուծության հիման վրա որոշում էր կայացնում, դառնում էր հիմարի նման, որը հնգաստիճան փոթորկի ժամանակ փորձում էր սահել չմուշկներով»[4]։

Շուտով Ստյոպան պարզում է, որ նույն քաշային կարգի և նույն շրջանակներում պտտվող մեկ այլ ռուս բանկիր իր անձնական հովանավորն է ընտրել 43 թիվը։ Դրանից շատ ավելի վաղ այդ մարդու հետ հանդիպումը կանխատեսել էր բուլղարացի պայծառատեսը։ Երբ Ստյոպան դառնում է 43 տարեկան, այս հանգամանքը նրան շատ հոգսեր է պատճառում, նրան դնում է ծայրաստիճան անհարմար իրավիճակների մեջ և խաթարում նրա ներաշխարհի հավասարակշռությունը։

Առանձնհատկություններ

խմբագրել

Վեպը կապված է ռուս գրականության տասնյակ դասական ստեղծագործությունների հետ՝ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ», «Կարամազով եղբայրներ», Սոլոգուբի «Չնչին սատանան», Կավերինի «Երկու կապիտան», Սոլժենիցինի «Արշիպելագ Գուլագ», կան նաև բազմաթիվ հղումներ Տոլստոյի, Պուշկինի (մասնավորապես՝ «Եվգենի Օնեգինին») և Մայակովսկու ստեղծագործություններին։ Եվրոպական և ամերիկյան գրականության հետ երկխոսությունը ներկայացված է Շեքսպիրի («Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ»), Ստենդալի («Կարմիրն ու Սևը») հիշատակումներով։ Ամենաուժեղ կապը ինչպես վեպի թեմատիկայում, այնպես էլ ստեղծագործական մեթոդում կարելի է նկատել Ռուսաստանի ավանգարդիստների, մասնավորապես՝ ОБЭРИУ-ի (Ռեալական արվեստի միավորում) բանաստեղծների հետ՝ Ալեքսանդր Վվեդենսկու, Դանիլ Խարմսի, Նիկոլայ Զաբոլոցկու հետ[5][6]։

Կերպարներ

խմբագրել

Ստեպան Արկադևիչ Միխայլով (Ստյոպա)՝ վեպի գլխավոր հերոսն է։ Նա գործարար է և բանկի սեփականատեր։ Երիտասարդ տարիներին իր համար որպես տոտեմ ընտրել է 34 թիվը, որով անցնում է կյանքը։ Իր ընկերուհուն Ստյոպան հիշեցնում է Պիկաչու պոկեմոնին, բայց ինքն ավելի ուշ սկսում է իրեն նույնացնել գայլի հետ։ Արեգակը համարում է իր էությունը[6]։ Փաստորեն, Ստյոպան Պելևինի Ալտեր էգոն է՝ չնայած իր սահմանափակ հայացքին և զգալիորեն ավելի մեծ վաստակին[1]։

Գեորգի Վարֆոլոմեևիչ Սրականդաև (Ժորա)՝ Ստյոպայի լրիվ հակապատկերը, նրա «Լուսնային եղբայրը»։ Բանկի սեփականատեր։ Նրա տոտեմական թիվը 43-ն է, իսկ լուսատուն՝ Լուսինը։ Ինքն իրեն նույնացնում է էշի հետ և ունի «Յոթցենտանոց էշ» մականունը։ Նա պասիվ համասեռամոլ է, սեռական ակտի ժամանակ կապում է սպիտակ ականջներով ժապավեն և էշի ձայներ է արձակում[6]։ Ժամանակակից արվեստի երկրպագու է։ Կերպարի անվան մեջ ծածկագրված են «Վագրիուս» հրատարակչության գլխավոր տնօրեն Անատոլի Սկորոնդաևի և նրա տեղակալ Գեորգի Բիկովսկու անունները, որոնց վրա Պելևինը վիրավորանքի ոխ էր պահել ցածր հոնորարների պատճառով[1]։ Էշը «Վագրիուս» հրատարակչության խորհրդանիշն է, իսկ մեկ օրինակի համար յոթ ցենտը, ըստ լեգենդի, առավելագույն հոնորարն է, որ հրատարակչությունն առաջարկել է Պելևինին[1][7]։

Մյուս Ջուլիանովնա - Ստյոպայի ընկերուհին։ Բանասեր Անգլիայից[4]։ Արտաքնապես նման է կատվի։ Նա իրեն նույնացնում է չարագործ Միաութ պոկեմոնի հետ[6], և նման լինելու համար իր մազերին ավելացրել է երկար զուգահեռ մազե ասեղներ։ Նրա տոտեմական թիվն է 66-ը[4]։

Լեոնիդ Լեբյոդկին - Անվտանգության դաշնային ծառայության սպա, որը հովանավորում է Ստյոպային և Սրականդաևին։ Սպանել է Ստյոպայի նախկին հովանավորներին՝ Իսա և Մուսա եղբայրներին։ Իրեն համեմատում է «Աստղային պատերազմների» հերոսներ Ջեդայների հետ։ Կերպարի անունը հղում է Դոստոևսկու «Դևերի» հերոս կապիտան Լեբյադկինին[1]։

Պրոստիսլավ՝ Ստյոպայի հոգևոր դաստիարակն է և Գորկու անվան զբոսայգու «ГКЧП» («Городской клуб чайных перемен», թարգմ.՝ «Թեյի բարեփոխումների քաղաքային ակումբ») թեյի ակումբի գլխավոր խորհրդատուն։ Կերպարի անվան մեջ կարդացվում է «Էրմիտաժ» զբոսայգում գտնվող «Թեյի մշակույթի ակումբի» (որի մշտական հաճախորդն է եղել Պելևինը) համասեփականատեր, չինագետ Բրոնիսլավ Վինոգրոդսկին[1]

Հրատարակություններ

խմբագրել

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 2003 թվականին՝ «ДПП (NN)» ժողովածուում, որից հետո այն մի քանի անգամ վերահրատարակվել է։ 2014 թվականին լույս է տեսել վեպի ֆրանսերեն թարգմանությունը։

Ռուսերեն
  • Пелевин, В. О. Числа. — М.: Эксмо, 2006. — 288 с. — ISBN 978-5-699-86972-5.
  • Пелевин, В. О. Числа. — М.: Эксмо, 2012. — 320 с. — 4 100 экз. — ISBN 978-5-699-59527-3.
  • Пелевин, В. О. Числа. — М.: Эксмо-Пресс, 2012. — 352 с. — 10 000 экз. — ISBN 978-5-699-59379-8.
  • Пелевин, В. О. Числа. — М.: Эксмо-Пресс, 2016. — 288 с. — 4 100 экз. — ISBN 978-5-699-48385-3.
Ֆրանսերեն
  • Viktor Pelevine. Les Nombres. — Paris, Alma Éditeur, 2014. — 381 pages. — ISBN 978-2362791291.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Сергей Полотовский, Роман Козак. Пелевин и поколение пустоты. — М., «Манн, Иванов и Фербер», 2012. — ISBN 978-5-91657-304-6
  2. Обнаружен Пелевин // Огонёк. — № 32 от 07.09.2003, стр. 12
  3. Смирнова О. О. Знаки идентичности героев В. Пелевина (на примере романов «Омон Ра», «Generation „п“», «Числа») // Вестник Российского университета дружбы народов. Серия: Теория языка. Семиотика. Семантика. 2015. № 2.
  4. 4,0 4,1 4,2 Костромицкий Р. И. Специфика постмодернистского героя в Романе В. Пелевина «Числа» // Актуальні проблеми слов’янської філології. — 2011. — Випуск XXІV. — Частина 1.
  5. «Виктор Пелевин. Критика». md-eksperiment.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Осьмухина О. Ю. Своеобразие интерпретации образов животных в романе В. Пелевина «Числа» // Вестник Нижегородского университета им. Н. И. Лобачевского, 2018, № 3, с. 211—215.
  7. Выигрыши // Афиша. — № 119.