Բացել գլխավոր ցանկը

Թուրք-քրդական հակամարտություն


Թուրք-քրդական հակամարտություն՝ զինված հակամարտություն Թուրքիայի կառավարության և Քրդական բանվորական կուսակցության զինյալների միջև, պայքարը մղվում է Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման համար, որը շարունակվում է 1984 թվականից մինչև հիմա:

Հակամարտություն Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև
PKK-Conflict-de.png
Թվական 1984 թվականի նոյեմբերի 27ից
Վայր Արևելյան Թուրքիա, Հյուսիսային Իրաք
Պատճառ Քրդերի ձգտումը ստեղծել ինքնիշխան պետություն (1984—1993)
Քրդերի ձգտումը ստեղծել ինքնակառավարություն (1993—2011)
Արդյունք Հակամարտությունը շարունակվում է
Հակառակորդներ
Flag of Kurdistan Workers' Party.svg Քրդական բանվորական կուսակցություն Թուրքիա Թուրքիա
աջակցությամբ՝
Իրաք Իրաք
(1987 - 2005)
Իրան Իրան
(2004-ից)
Հրամանատարներ
Flag of Kurdistan Workers' Party.svg Աբդուլլահ Օջալան
Flag of Kurdistan Workers' Party.svg Մահսուն Քորքմազ
Flag of Kurdistan Workers' Party.svg Էրդալ Բահոզ
Flag of Kurdistan Workers' Party.svg Մուրատ Կարայիլան
Թուրքիա Քենան Էվրեն
Թուրքիա Տուրգուտ Օզալ
Թուրքիա Սուլեյման Դեմիրել
Թուրքիա Ահմեդ Նեդջեթ Սեզեր
Թուրքիա Յաշար Բյույուկանիտ
Թուրքիա Աբդուլա Գյուլ
Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան
Իրաք Սադդամ Հուսեյն
Իրաք Գազի Մաշալ Աջիլ ալ-Յավեր
Ընդհանուր կորուստներ
գրեթե 40000 սպանված (1984—2011)

XXI դարի սկզբին քրդերը մնում են ամենամեծ ժողովուրդներից մեկը առանց իրենց սեփական պետականության: Թուրքիայի և Անտանտի միջև կնքված (1920) Սևրի պայմանագրով նախատեսվում էր ստեղծել Անկախ Քուրդիստան: Սակայն այդ պայմանագիրը այդպես էլ չմտավ ուժի մեջ և զրոյացվեց Լոզանի պայմանագով (1923): 1920—1930-ական թվականներին քրդերը մի քան անգամ անհաջող ապստամբեցին թուրքական իշխանությունների դեմ:

1961 թվականին սկսվեց քրդական ապստամբությունը Իրաքում, որը ընդմիջումներով շարունակվեց մի քանի տասնամյակ: Քրդական ազգայնականության աճը 1978 թվականին հանգեցրեց Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ)-ի՝ ռազմա-քաղաքական կազմակերպության ստեղծմանը, իր պայքարի սկզբնական շրջանում (1984—1993) նպատակ դրեց ստեղծել քրդերի ինքնիշխան պետություն Թուրքիայում, սակայն 1993 թվականից փոխելով ուղղությունը ստեղծել քրդական ինքնակառավարություն Թուրքիայի կազմում: Հենց այդ ժամանակ թուրքական քրդերը ենթարկվեցին հալածանքների՝ քրդական լեզվի օգտագործումը արգելվեց, իսկ քրդական ազգայնությունը չճանաչվեց (պաշտոնական իշխանությունները սկսեցին անվանել քրդերին «լեռնային թուրքեր»):

1984 թվականի օգոստոսի 15-ին ՔԲԿ-ն սկսեց պարտիզանական պատերազմ Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում: Պարտիզանների դեմ պայքարելու համար ներգրավվեցին թուրքական կանոնավոր բանակը, 1987 թվականին այդ շրջանում մցվեց արտակարգ դրություն: Հիմնական քրդական բազաները տեղակայված էին Իրաքի հյուսիսում: Երկու կառավարական երկրների համաձայնությամբ, թուրքական անվտանգության ուժերը իրավունք ունեին հետաբնդելով պարտիզանական ջոկատներին ներխուժել Իրաքի տարածք[1]: 1990-ական թվականներին Թուրքիան Իրաքում անցկացրեց ռազմական գործողությունների շարք (առավել խոշոր 1995 և 1997 թվականներին):

ՔԲԿ-ի դեմ պայքարում Թուրքիայի ամենախոշոր հաջողությունը դարձավ ամերիկական և իսրայելական հատուկ ծառայությունների կողմից այդ կազմակերպության առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի հափշտակումը Քենիայում (1999 թվականի փետրվարի 15): Իր հափշտակումից քիչ առաջ (1998 թվականի սեպտեմբերի 1-ին) Աբդուլլա Օջալանը կոչ արեց ՔԲԿ-ին հաշտություն կնքել, իսկ հափշտակումից հետո՝ զինված ուժերը կենտրոնացնել Իրաքի հյուսիսում: Այդ պահից ՔԲԿ-ի պարտիզանական պայքարը անկում ապրեց: 2000-ական թվականներին զինված գործողությունները Թուրքիայի հարավ-արևելքում գրեթե դադարեցին, սակայն 2005—2006 թվականներին պարտիզանները կրկին ակտիվացան: Ինչպես և ավելի շուտ, նրանք գործում էին Իրաքի հյուսիսի բազայից: 2008 թվականի փետրվարին թուրքական բանակը այդ բազաների դեմ վերջին տասնամյակում անցկացրեց ամենախոշոր ռազմական գործողությունը:

2008 թվականին ռազմական գործողություններում զոհերի թիվը գնահատվեց մոտավորապես 40 հազ. մարդ[2]:

2011 թվականի օգոստոսին թուրքական բանակը անցկացրեց մի շարք անհաջող օդային ասպատակություններ Իրաքյան Քուրդիստանի տարածքում:

2011 թվականի սեպտեմբերի 13 Թուրքիայի ներքին գործերի նախարար ՝ Նահիմ Շահին հայտարարեց թուրքական զորքերը Իրաքյան Քուրդիստանի տարածք մտցնելու մտադրության մասին:

2011 թվականի հոկտեմբերի 10-ին Իրաքյան Քուրդիստանում ՔԲԿ-ի բազաներից մեկի վրա ավիահարվածի արդյունքում զոհվեցին 14 քուրդ պարտիզան, նրանց շարքում ՔԲԿ-ի ղեկավարության ներկայացուցիչներ:

2011 թվականի հոկտեմբերի 19-ին Հաքյարի գավառի Չուկուրջա շրջանում քուրդ պարտիզանները հարված հասցրին այդ շրջանում տեղաբաշխված 19 ռազմական օբյեկտների, ինչի հետևանքով, համաձայն Թուրքիայի գլխավոր շտաբի պաշտոնական հայտարարություն, թուրքական բանակի կորուստները կազմեցին 26 զինվոր[3]: ՔԲԿ-ի տվյալներին մոտ[4] տեղեկատվական Firat գործակալության տվյալների, թուրքական կողմը կորցրել է 87 զինվոր և գրեթե 60 վիրավոր, քրդական կողմը՝ 7 պարտիզան[5]:

2011 թվականի 21—հոկտեմբերի 23-ին Չուքրուջա տարաշաշրջանի պարտիզանական քրդական խմբերի ենթադրյալ վայրերի շարունակական ավիահարվածների արդյունքում զոհվեցին 36 քուրդ զինյալներ: Քրդական կողմը և ողջ մնացած ականատեսները հայտարարեցին, որ քրդերի դեմ կիրառվել է քիմական զենք[6][7]: Թուրքական ռազմական հրամանատարությունը հերքեց մեղադրանքները: Կատարվում է հետաքննություն անկախ գերմանացի փորձագետների մասնակցությամբ[8]:

2015 թվականի հուլիսի 25-ին Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարեց Թուրքիայի հետ հետագա հրադադարի կնքման անհնարինության մասին: Դա դարձավ Իրաքի տարածքում թուրքական զինուժի ռմբակոծության արդյունքը։ Ռմբակոծության հետևանքով վնասվել են ինչպես Իսլամական պետության վերահսկողության ներքո գտնվող տարածքները, այնպես էլ քրդերի տիրույթները։[9]։ Զինադադարը գործում է 2013 թվականից կապված Իսլամական պետության դեմ համատեղ գործողություններով։

2015 թվականի դեկտեմբերի 21-ին սկսվեց լայնամասշտաբ ուժային գործողություն ՔԲԿ-ի զինյալների դեմ Ջիզրե և Սիլոպի քաղաքներում: Այն անցկացվեց գրեթե 10 հազ. թուրքական ոստիկանների և զինվորական տանկերի աջակցությամբ: ՔԲԿ-ի ապստամբները Ջիզրե քաղաքում արգելափակեցին մուտքը մի շարք թաղամասեր, կառուցեցին բարիկադներ և փորել խրամատներ: ՔԲԿ անդամները կրակակետերը տեղակայեցին բնակելի տներում, գրոհը հետ մղելու նպատակով: Տանկերը, որոնք տեղակայված էին լեռներում և շրջափակել էին Ջիզրե շրջանը: Միաժամանակ 30 զրահամեքենաներից բաղկացած շարասյունը հարձակվեց շրջաններից մեկի վրա: Հունվարի 19-ին հայտարարվեց Սիլոպի քաղաքում ընթացող հակաահաբեկչական գործողությունների ավարտի մասին: 2016 թվականի փետրվարի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսար՝ Զեյդ ալ-Հուսեյնը հայտնեց լուրջ մտահոգություն Ջիզրե քաղաքում տանկերի կողմից մի խումբ խաղաղ բնակիչների ռմբակոծման վերաբերյալ, ովքեր սպիտակ դրոշներով տանում էին զոհերի դիերը, և եւ Թուրքիայի իշխանություններին կոչ է արել անցկացնել մանրակրկիտ հետաքննություն: Ջիզրե գավառում գործողությունը ավարտվեց 2016 թվականի փետրվարի 11-ին[10][11][12][13]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել