Թուրքերն Ադրբեջանում
Թուրքերն Ադրբեջանում, թուրք ժողովուրդ, որն ապրում է Ադրբեջանի Հանրապետությունում։ Համայնքը հիմնականում բաղկացած է օսմանյան թուրքերի, թուրք-մեսխեթցիների և Թուրքիայից վերջերս ներգաղթածների ժառանգներից։
Թուրքերն Ադրբեջանում | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
38,000 (2009 թվականի մարդահամար)[1] | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
թուրքերեն, ադրբեջաներեն | |||
Հավատք(ներ) | |||
Շիա իսլամ, Սունի իսլամ |
Պատմություն
խմբագրելՕսմանյան միգրացիա
խմբագրել1578 և 1603 թվականների ընթացքում, երբ ներկայիս Ադրբեջանի տարածաշրջանը հայտնվել է Օսմանյան կայսրության իշխանության ներքո, օսմանցի թուրքերը սկսել են բնակություն հաստատել Ադրբեջանում, իսկ հետո այդ միգրացիան կրկին տեղի է ունեցել 1724 թվականից՝ երկրորդ անգամ օսմանյան թուրքերի կողմից նվաճման ժամանակից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918 թվական։ Խորհրդային Միության առաջին համամիութենական մարդահամարը, որը տեղի է ունեցել 1926 թվականին, ցույց է տվել, որ Խորհրդային Միությունում բնակվում են 8570 օսմանցի թուրք։ Օսմանցի թուրքերն այլևս առանձին չեն նշվում մարդահամարում․ ենթադրվում է, որ նրանք, ովքեր ապրել են Ադրբեջանում, կամ ձուլվել են ադրբեջանական հասարակության մեջ, կամ լքել երկիրը[9]։ Ենթադրվում է, որ օսմանյան թուրքերի (ներառյալ մեսխեթցի թուրքերը) մոտ 19,000 հետնորդներ ապրում են Ադրբեջանում[2]։
Մեսխեթցի թուրքերի միգրացիա
խմբագրելՄեսխեթցի թուրքերի Ադրբեջան տեղափոխվելու առաջին ալիքը եղել է 19-րդ դարի վերջին, ապա ավելի մեծաթիվը՝ 1918-1920 թվականներին[10]։ Սակայն դեպի Ադրբեջան միգրացիան կտրուկ աճել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Խորհրդային Միությունը պատրաստվում էր ճնշման արշավ ձեռնարկել Թուրքիայի վրա։ Արտաքին գործերի այն ժամանակվա նախարար Վյաչեսլավ Մոլոտովը Թուրքիայից պահանջել էր հանձնել Անատոլիական Հայաստանի երեք նահանգ (Կարս, Արդահան և Արդվին)։ Այսպիսով, հավանական էր թվում Թուրքիայի դեմ պատերազմը, և Իոսիֆ Ստալինը ցանկանում էր թուրք-վրացական սահմանից ոչ հեռու գտնվող Մեսխեթը զտել ռազմավարական թուրքական բնակչությունից, որը, հավանաբար, թշնամական էր տրամադրված խորհրդային մտադրությունների նկատմամբ[11]։ Այսպես, 1944 թվականին մեսխեթցի թուրքերը բռնի տեղահանվել են Վրաստանի մեսխեթյան շրջանից՝ մեղադրվելով մաքսանենգության, բանդիտիզմի և լրտեսության մեջ, ինչպես նաև իրենց ազգակից թուրքերի հետ համագործակցելու մեջ[12]։ Այդ ժամանակվա ազգայնական քաղաքականությունը խրախուսել է այդ աքսորը՝ օգտագործելով «Վրաստանը վրացիների համար» կարգախոսը, և համարել է, որ թուրք-մեսխեթցիները պետք է ուղարկվեն Թուրքիա, «որտեղ էլ նրանք պետք է լինեն»[13][14]։ Իոսիֆ Ստալինը մեսխեթցի թուրքերին արտաքսել է Միջին Ասիա (հատկապես Ուզբեկստան)։ Աքսորի ժամանակ մահացել են հազարավոր մարդիկ[15], և վրացական կառավարությունը, որը այդ ժամանակ ղեկավարվում էր Զվիադ Գամսախուրդիայի կողմից, թույլ չի տվել մեսխեթցի թուրքերին վերադառնալ հայրենիք[13]։
1950-ական թվականների վերջից մինչև 1970-ական թվականներն ընկած ժամանակաշրջանում Ադրբեջանում բնակություն է հաստատել 25 հազարից մինչև 30 հազար մեսխեթցի թուրք[5][10]։ Բացի այդ, մոտ 50 հազար մեսխեթցի թուրք փախստականներ են ժամանել Ադրբեջան Ուզբեկստանում շարունակվող խտրականության պատճառով[16][17][18][19], երբ Ուզբեկստանում բնակվող մեսխեթցի թուրքերը Ֆերգանայի հովտում բնակվող էթնիկ ուզբեկների անկարգությունների զոհ են դարձել․ այդ անկարգությունների արդյունքում ավելի քան հարյուր մարդ է մահացել[20]։ Ֆերգանայի հովտից փախած թուրք մեսխեթցի փախստականների առաջին ալիքի մեծ մասը բնակություն է հաստատել Սաաթլի և Սաբիրաբադի շրջաններում, ինչպես նաև Խաչմազի, Բեյլագանի և Բաքվի շրջաններում[19]։ 1990-ական թվականներին մոտ 5000 մեսխեթցի թուրքեր Ռուսաստանից ժամանել են Ադրբեջան, իսկ մի քանի հարյուրը՝ 1991-1994 թվականներին ընթացքող Արցախյան ազատամարտի ժամանակ՝ Արցախից բուն Ադրբեջան[19]։
Փոքրասիական թուրքերի միգրացիա
խմբագրելԱդրբեջանում աճել է Թուրքիայից ներգաղթյալների թիվը։ 2009 թվականին Ադրբեջանում բնակվում էր Թուրքիայի 17 577 քաղաքացի[8]։
Ժողովրդագրություն
խմբագրելԹուրքերն Ադրբեջանում ըստ ադրբեջանական մարդահամարի տվյալների[1] | |||||||
Մարդահամար | Թուրքեր | % | |||||
---|---|---|---|---|---|---|---|
1959 | 200 | 0% | |||||
1970 | 8,500 | 0.2% | |||||
1979 | 7,900 | 0.2% | |||||
1989 | 17,700 | 0.2% | |||||
1999 | 43,400 | 0.5% | |||||
2009 | 38,000 | 0.4% |
Թուրք-մեսխեթցիները հիմնականում բնակություն են հաստատել Բաքվում, Բեյլագանում, Խաչմազում, Սաաթլիում և Սաբիրաբադում։ Նրանք, ովքեր ապրում են քաղաքային բնակավայրերում հակված են ապրել ավելի լավ պայմաններում, քան նրանք, ովքեր ապրում են գյուղատնտեսական տարածքներում։
Բնակչություն
խմբագրելԱդրբեջանի 2009 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանում բնակվում էր 38 000 թուրք։ Սակայն Ադրբեջանում թուրքական համայնքի մասին պաշտոնական տվյալները թույլ չեն տալիս ճիշտ պատկերացում կազմել բնակչության թվականակի մասին, քանի որ համայնքի մեծ մասը պաշտոնապես գրանցված է որպես «ադրբեջանական»[21]։ Բացի այդ, մարդահամարում ոչ մի տարբերություն չկա թուրք-մեսխեթցիների և Թուրքիայի թուրքերի միջև, որոնք դարձել են Ադրբեջանի քաղաքացիներ, երկու խմբերը պաշտոնական մարդահամարում դասակարգվում են որպես «թուրքեր» կամ «ադրբեջանցիներ»[1]։
Օսմանյան թուրք միգրանտների շուրջ 19 000 ժառանգներ դեռևս ապրում են Ադրբեջանում և դավանում են սուննի իսլամ[2]։ Սակայն 20-րդ դարի սկզբից թուրք միգրանտների նոր ալիք է եկել Վրաստանից (Մեսխեթ) և Թուրքիայից։ 1950-ական և 1970-ական թվականների վերջին մոտ 25-30 հազար մեսխեթցի թուրքեր բնակություն են հաստատել Ադրբեջանում[5][10], իսկ ևս 50 հազար թուրք մեսխեթցի փախստականներ Ուզբեկստանից ժամանել են 1989 թվականին[17][16]։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ 1999 թվականին Ադրբեջանում բնակվում էր 100 հազար մեսխեթցի թուրք[3], ակադեմիական գնահատականների համաձայն՝ Ադրբեջանի մեսխեթցիների թուրքական համայնքը հաշվվում է 90 հազարիից մինչև 110 հազար մարդ[4][5][6][7]։ Բացի այդ, 2009 թվականի դրությամբ Ադրբեջանում բնակվում էր 17 577 թուրք քաղաքացի[8]։
Հայտնի մարդիկ
խմբագրել- Շաֆիգա Աֆանդիզադե, լրագրող
- Դևրան Այհան, ֆուտբոլիստ
- Օմար Ֆաիգ Նեմանզադե, լրագրող
- Էմին Նուրի, ֆուտբոլիստ
- Ահմեդ բեկ Պեպինով, քաղաքական գործիչ
- Մեհմեդ Ակիֆ Պիրիմ, սպորտային ըմբշամարտիկ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 The State Statistical Committee of the Republic of Azerbaijan. «Population by ethnic groups». Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Minahan, James (1998), Miniature Empires: A Historical Dictionary of the Newly Independent States, Greenwood Publishing Group, էջ 19, ISBN 0313306109
- ↑ 3,0 3,1 UNHCR 1999, 14.
- ↑ 4,0 4,1 Pentikäinen & Trier 2004, 13.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Aydıngün et al. 2006, 13.
- ↑ 6,0 6,1 Burford 2011, 42.
- ↑ 7,0 7,1 NATO Parliamentary Assembly. «Minorities in the South Caucasus: Factor of Instability?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Çalışma ve Sosyal Güvenlik Bakanlığı. «YURTDIŞINDAKİ VATANDAŞLARIMIZLA İLGİLİ SAYISAL BİLGİLER (31.12.2009 tarihi itibarıyla)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Akiner 1983, 381.
- ↑ 10,0 10,1 10,2 Coene 2009, 67.
- ↑ Bennigsen & Broxup 1983, 30.
- ↑ Tomlinson 2005, 107.
- ↑ 13,0 13,1 Kurbanov & Kurbanov 1995, 237.
- ↑ Cornell 2001, 183.
- ↑ Minority Rights Group International. «Meskhetian Turks». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 16,0 16,1 Embassy of the Republic of Azerbaijan to the United Kingdom of Great Britain and Northern Ireland (2007 թ․ դեկտեմբերի 18). «Report on mass human rights violation». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 17,0 17,1 United Nations High Commissioner for Refugees 2003, 21.
- ↑ Daniloff, Caleb (1997). «Exile of the Meskheti Turks: Still Homesick Half a Century Later». Azerbaijan International. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 Pentikäinen & Trier 2004, 19.
- ↑ Ryazantsev 2009, 167.
- ↑ Helton, Arthur C. (1998). «Meskhetian Turks: Solutions and Human Security». Open Society Institute. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
{{cite news}}
:|chapter=
ignored (օգնություն)
Գրականույթուն
խմբագրել- Akiner, Shirin (1983), Islamic Peoples of the Soviet Union, Taylor & Francis, ISBN 0-7103-0025-5.
- Aydıngün, Ayşegül; Harding, Çigğdem Balım; Hoover, Matthew; Kuznetsov, Igor; Swerdlow, Steve (2006), Meskhetian Turks: An Introduction to their History, Culture, and Resettelment Experiences (PDF), Center for Applied Linguistics, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 14-ին
- Bennigsen, Alexandre; Broxup, Marie (1983), The Islamic threat to the Soviet state, Taylor & Francis, ISBN 0-7099-0619-6.
- Burford, Tim (2011), Georgia, Bradt Travel Guides, ISBN 978-1-84162-357-3.
- Coene, Frederik (2009), The Caucasus: An Introduction, Taylor & Francis, ISBN 978-0-415-48660-6.
- Cornell, Svante E. (2001), Small nations and great powers: a study of ethnopolitical conflict in the Caucasus, Routledge, ISBN 0-7007-1162-7.
- Kurbanov, Rafik Osman-Ogly; Kurbanov, Erjan Rafik-Ogly (1995), «Religion and Politics in the Caucasus», in Bourdeaux, Michael (ed.), The Politics of Religion in Russia and the New States of Eurasia, M.E. Sharpe, ISBN 1-56324-357-1.
- Pentikäinen, Oskari; Trier, Tom (2004), Between Integration and Resettlement: The Meskhetian Turks, European Centre For Minority Issues
- Ryazantsev, Sergey V. (2009), «Turkish Communities in the Russian Federation» (PDF), International Journal on Multicultural Societies, 11 (2): 155–173
- Tomlinson, Kathryn (2005), «Living Yesterday in Today and Tomorrow: Meskhetian Turks in Southern Russia», in Crossley, James G.; Karner, Christian (eds.), Writing History, Constructing Religion, Ashgate Publishing, ISBN 0-7546-5183-5.
- UNHCR (1999), Background Paper on Refugees and Asylum Seekers from Azerbaijan (PDF), United Nations High Commissioner for Refugees
- United Nations High Commissioner for Refugees (2003), International Protection Considerations Regarding Azerbaijani Asylum-Seekers and Refugees (PDF), United Nations High Commissioner for Refugees