Թույա հսկայական

բույսերի տեսակ
Թույա հսկայական
Թույա հսկայական
Թույա հսկայական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ցեղ Կենսածառ (Thuja)
Տեսակ Թույա հսկայական (T. plicata)
Միջազգային անվանում
Thuja plicata
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թույա հսկայական (լատ.՝ Thuja plicata lamb ), նոճազգիների ընտանիքի, Թույա ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Խոշոր, մշտադալար ծառեր են՝ 45-ից 75 մ բարձրությամբ, 120-240 սմ բնի տրամագծով, ամուր, բրգաձև կամ կոնաձև սաղարթով, հորիզոնական ճյուղերով և մի փոքր ցած խոնարհված ընձյուղներով: Տերևները ընձյուղների վերին մասում կանաչ են, փայլուն, իսկ ներքևի կողմում՝ սպիտակավուն շերտիկներով։ Կողմնային տերևները նավականման Են։ Ընդհանրապես տերևները դասավորված են խաչաձև, շփելիս յուրահատուկ հոտ են արձակում։ Կոները երկարավուն-օվալաձև են, 10-12 մմ երկարությամբ, որոնք կազմված են 4-6 զույգ թեփուկներից։ Հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Ապրում են 500-800 տարի։

ՏարածվածությունԽմբագրել

Վայրի վիճակում հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում, որտեղ տարածված է խաղաղօվկիանոսյան ափերին, Կալիֆոռնիայից մինչև Ալյասկա և Օրեգոնից մինչև Մոնտանա: Բարձրանում է լեռները մինչև 2000 մ։ Հանդիպում է հիմնականում հարթավայրերում, ճահճացած հողերում, գետերի ափերին։ Հողի նկատմամբ քչապահանջ է, սակայն համեմատաբար լավ է աճում սննդանյութերով հարուստ, փուխր հողերում։ Ստվերատար է, հողմադիմացկուն, երաշտը սովորաբար վատ է ազդում այս ծառերի վրա։ Էկոլոգիական խումբը' Xllp:

ԿիրառությունԽմբագրել

Հեշտությամբ է բազմանում սերմերով: Երիտասարդ տարիքում վերատնկելու դեպքում ավելի լավ է աճում։ Մեծ հասակում տնկվելը ավելի վատ է անդրադառնում հսկայական թույաների վրա, քան թույաների մյուս տեսակների։ Կտրոններով վատ է բազմանում։ Մշակության համար հեռանկարային շրջանները 1-32: [1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (էջ 81)։